Շախմատային օլիմպիադա 2000

From Wikipedia, the free encyclopedia

Շախմատային օլիմպիադա 2000
Remove ads

Շախմատային 34-րդ օլիմպիադան կայացել է 2000 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 12-ը, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։

Արագ փաստեր Մարզաձև, Երկիր ...
Thumb

Օլիմպիադայում հանդես է եկել 126 թիմ (Թուրքիան հանդես է եկել 2 թիմով, Նիկարագուայի, Մավրիտանիայի և Ջիբութիի հավաքականները դուրս են մնացել պայքարից)։ Մրցաշարում հանդես է եկել 765 շախմատիստ, որոնցից 197-ը գրոսմայստեր, իսկ 155-ը միջազգային վարպետ։

Խաղացվել է 3528 պարտիա (14 պարտիա չեղյալ է հայտարարվել) շվեյցարական մրցակարգով 14 փուլով։

Հայաստանի հավաքականը հանդես է եկել ոչ այնքան հաջող՝ զբաղեցնելով 17-րդ տեղը, սակայն անհատական պայքարում 4-րդ խաղատախտակի վրա ոսկե մեդալ է նվաճել գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը։

Տեղերը բաշխվել են.

  1. Միավորների ընդհանուր քանակով։
  2. Բուխհոլցի գործակցով
  3. Թիմային միավորների քանակով
Remove ads

Ժամակարգ

40 քայլին՝ 100 րոպե, այնուհետև 50 րոպե հաջորդ 20 քայլին և 10 րոպե մինչև պարտիայի ավարտը։ Եթե պարտիան շարունակվում էր, հետագա յուրաքանչյուր քայլին տրվում էր 30 վայրկյան։

Մրցաշարային աղյուսակ

  • Տ - տեղը մրցաշարային աղյուսակում
  • Բ - Բուխհոլցի գործակից
  • Միավոր - բոլոր վաստակած միավորները (1- շախմատիստի հաղթանակ, ½- ոչ ոքի, 0- շախմատիստի պարտություն)
  • ԹՄ - ոչ պաշտոնական թիմային միավոր (2- հաղթանակ թիմին, 1- ոչ-ոքի, 0- պարտություն)
  • Թավ տառատեսակով մրցակից թիմի զբաղեցրած տեղն է
  • ( ) - մրցախաղում բոլոր շախմատիստների վաստական միավորների ընդհանուր քանակը
  • Լ - տանտեր երկրի լրացուցիչ հավաքականներ
Մանրամասն տեղեկատվություն Տ, Թիմ ...
Remove ads

Անհատական մեդալներ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads