հայ արձակագիր, լրագրող From Wikipedia, the free encyclopedia
Աշոտ Մարտիրոսի Արզումանյան (մայիսի 29, 1913[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1995, Մոսկվա, Ռուսաստան), հայ արձակագիր, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Աշոտ Արզումանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1913[1] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | 1995 |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | արձակագիր և լրագրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1936)[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1958) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1], Ավանգարդ, Սովետական Հայաստան և Գրականության ինստիտուտ |
Պարգևներ | |
Աշոտ Արզումանյան Վիքիդարանում |
Ծնվել է Շուշի քաղաքում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Լրագրական գործունեությունը սկսել է 1927 թվականից՝ «Ավանգարդ» և «Սովետական Հայաստան» թերթերում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է համամիութենական ռադիոյի վերջին լուրերի հատուկ թղթակիցը Մոսկվայում։ 1950-1975 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1978-1982 թվականներին ավագ գիտաշխատող էր ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1958 թվականին «Հայ-ռուսական գրական կապերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել Ա. Արզումանյանի «Բարեկամություն» (Մոսկվա, 1957, 1959), «Բարեկամություն» (հատոր Ա և Բ, Երևան, 1960), «Գլխավոր կոնստրուկտոր Ա. Ի. Միկյանը» (Մոսկվա, 1961), «Ակը Բյուրականի» (Մոսկվա, 1964, Երևան, 1969, 1976), «Հայաստան-Ռուսաստան. հավերժ բարեկամություն» (Երևան, 1966), «Սանահինցի տղան» (Մոսկվա, 1966), «Փոլատի գաղտնիքը» (Երևան, 1967, 1976, Մոսկվա, 1984), «Ծովակալը» (Երևան, 1973, 1984, Մոսկվա, 1976, 1980), «Օրբելյան եղբայրներ», գիրք 1. Տայֆուն (Երևան, 1976), «Բարև, Ռուսաստան» (Մոսկվա, 1978), «Արագած» (Մոսկվա, 1979), «Արարատից մինչև Մոնբլան» (Մոսկվա, 1983), «Իվան Թևոսյան» (Մոսկվա, 1983), «Հատընտիր» (Երևան, 1983), էստոներեն՝ «Ծովակալը» (Տալլին, 1978), «Ակը Բյուրականի» (Տալլին, 1983), ֆրանսերեն՝ «Գալակտիտական ափի մեջ» (Մոսկվա, 1984) գործերը[2]։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.