Ասպարագինազա
From Wikipedia, the free encyclopedia
Ասպարագինազա, բժշկության և սննդի արտադրության մեջ օգտագործվող ֆերմենտ[1][2]։ Որպես դեղամիջոց Լ-ասպարագինազան օգտագործվում է սուր լիմֆոբլաստիկ լեյկեմիայի, սուր միելոիդ լեյկեմիայի և ոչ հոջկինային լիմֆոմայի բուժման նպատակով[1]։ Այն օրգանիզմ է ներմուծվում ներերակային, ներմաշկային և միջմկանային ներարկումների միջոցով[1]։ Սննդի արտադրության մեջ օգտագործվում է ակրիլամիդի քանակության նվազեցման համար[2]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 9015-68-3 |
DrugBank | 00023 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.029.774 ![]() |
Ներարկումների դեպքում հիմնական կողմնակի ազդեցություններն են ալերգիկ ռեակցիաները, ենթաստամոքսային գեղձի բորբոքումը (պանկրեատիտիս), արյան մակարդման խնդիրները, արյան մեջ շաքարի բարձր քանակությունը, երիկամային խնդիրները և լյարդի դիսֆունկցիան[1]։ Օգտագործումը հղիության ժամանակ կարող է վնասել պտղին[3]։ Որպես սնունդ այն համարվում է անվտանգ[2]։ Ասպարագինազան քայքայում է ասպարագին կոչվող ամինաթթուն, առանց որի քաղցկեղային բջիջները չեն կարող արտադրել սպիտակուց[1]։
Ասպարագինազայի բժշկական օգտագործումը ԱՄՆ-ում ընդունվել է 1978թ-ին[4]։ Այն ընդգրկվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Հիմնական դեղամիջոցների ցանկում (առողջապահության համակարգում ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցները)[5]։ Արժեքը 10.000 միջազգային միավորի համար կազմում է 42 ԱՄՆ դոլար։ Այն հիմնականում ստացվում է աղիքային ցուպիկից և Erwinia chrysanthemi-ից[4][6]։