Արայիկ Ժորայի Ալեքյան (օգոստոսի 9, 1959(1959-08-09), Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2011)[1]։

Արագ փաստեր Արայիկ Ալեքյան, Ծնվել է ...
Արայիկ Ալեքյան
Ծնվել էօգոստոսի 9, 1959(1959-08-09) (65 տարեկան)
ԾննդավայրՎեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1979) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1985)
Ստեղծագործություն(ներ)Վազգեն Սարգսյանի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
 Ara Alekyan Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

1979 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1986-1989 թվականներին` սովորել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայի Երևանյան մասնաճյուղում։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[2]։

Ցուցահանդեսներ

  • 2012 թվականին «Դրախտի որոնումներում», Հայաստանյան նոր ֆիգուրատիվ արվեստ, Պեզարո, Իտալիա
  • 2012 թվականին «Անտիկյան» պատկերասրահ, Երևան
  • 2011 թվականին «Նախնիների պար», Հայաստանի ազգային պատկերասրահ
  • 2011 թվականին «Արվեստների քաղաք» ցուցահանդես, Փարիզ, Ֆրանսիա
  • 2011 թվականին «Սարդ» ցուցահանդես, ԵվրոԷքսպո 2011, Դուսենդորֆ, Գերմանիա
  • 2008, 2007, 2006, 2004 թվականներին Բացօթյա ցուցահանդես, Շառլ Ազնավուրի հրապարակ, Երևան, Հայաստան
  • 2007, 2003 թվականներին Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
  • 2007 թվականին Բացօթյա ցուցահանդես «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, Երևան, Հայաստան
  • 2006 թվականին «Ձի», «Ցուլ», «Արջ» քանդակների ցուցադրություն Բրյուսելում, Բելգիա
  • 2005 թվականին «Կովկասյան արվեստ ասոցիացիա» Բիենալե, Վրաստան
  • 1999 թվականին Միջազգային մշակութային փառատոն, Բեյրութ, Լիբանան
  • 1998 թվականին ՆՓԱԿ, Երևան, Հայաստան
  • 1998 թվականին Ավանգարդ արվեստ, Երևան, Հայաստան
  • 1998 թվականին Ավանգարդ արվեստի միջազգային բիենալե, Գյումրի, Հայաստան
  • 1982-1991 թվականներին Հանրապետական ցուցահանդեսներ Հայաստանում
  • 1991 թվականին «Գոյակ» արվեստ-բիզնես ասոցիացիա, Հայաստան
  • 1990 թվականին «Աշխարհի երիտասարդները» միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան
  • 1989 թվականին Միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան
  • 1983 թվականին «Քանդակ 83» միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան[3]

Մրցանակներ

  • 2002 թվականին «Վահագն» մրցանակ «Ռնգեղջյուր» ստեղծագործության համար, Երևան
  • 2005 թվականին Սուրեն Տեր-Գրիգորյանի («Շողակաթ» հեռուստաընկերություն, Հայաստան)` «Երկաթից ծնվածը» Արայիկ Ալեքյանի արվեստի մասին ֆիլմը Փարիզում արժանացել է Էպոնա միջազգային փառատոնի Գրան-պրի մրցանակին

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.