Արմագեդոն
From Wikipedia, the free encyclopedia
Արմագեդոն (հունարեն` Ἁαρμαγεδδών), վայր, որտեղ ըստ Նոր կտակարանի Հայտնության գրքի, պետք է տեղի ունենա պատերազմ չարի և բարու միջև` խորհրդանշելով աշխարհի վերջը։ Ունի բազմանշանակ մեկնաբանություն. ներկայացվում է որպես ինչպես իրական, այնպես էլ՝ խորհրդանշական տեղանք։ Հանդես է գալիս նաև իր ծագումնաբանական իմաստով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Այս հոդվածը Աստվածաշնչյան խորհրդանշական տեղանքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արմագեդոն (այլ կիրառումներ)։
«Արմագեդոն» եզրույթն օգտագործվում է Նոր հունական կտակարանում (Հայտնություն 16։16). Կա կարծիք, որ այն կապ ունի հրեական Մագիդո լեռան (הר מגידו) հետ, որը հին ժամանակներում եղել է մարտերի վայր (մ.թ.ա. 15-րդ դ., մ.թ.ա. 609 թ.)։ Ժամանակակից Մագիդոն քաղաք է, որը գտնվում է Կիշոն գետի տարածքում՝ Գալիլեյան ծովի հարավային ափից 40կմ հարավ-արևմուտք։
Համաձայն նախահազարամյա քրիստոնեական մեկնաբանություններից մեկի՝ Մեսիան պետք է վերադառնա երկիր և Արմագեդոնի ճակատամարտում պարտության մատնի նախաքրիստոսին ("գազանին") և սատանային։ Այնուհետև սատանայի մարմինը կնետվի մի անհատակ փոս կամ ձոր ու այնտեղ կմնա 1000 տարի (մեկ և Մագոգին] (երկու տարբեր ազգերի ներկայացուցիչներ)։ Նրանք ճամբարում կտեղավորեն իրենց շրջապատող "սուրբ արարածներին" և "սիրելի քաղաքը"` Երուսաղեմը։ Աստված երկնքից կուղարկի կրակ, որը հազարամյակն ավարտվելուն պես ագահաբար կխժռի Գոգին ու Մագոգին։ Սատանան, մահը, դժոխքն ու բոլոր նրանք, ում մասին չի գրված Կյանքի գրքում, այնուհետ նետվելու են [Գեհենայի] (ծծմբով այրվող կրակի լիճ) մեջ։