From Wikipedia, the free encyclopedia
Արմինե Առաքելյան (անգլ.՝ Armineh Arakelian, մարտի 21, 1962, Թեհրան, Իրան), պետական ու հանրային գործիչ, քաղաքական խորհրդական, քաղաքագետ, միջազգային իրավաբան, դիվանագետ, անկախ փորձագետ, իրավապաշտպան, արտիստ և լրագրող։ 1999 թվականին իր միջոցներով հիմնադրել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ։
Ֆրանսիայի, Հայաստանի ու Իրանի քաղաքացի է։ 2001 թվականի օգոստոսի 1-ին Հայաստան է տեղափոխվել Ստոկհոլմից (Շվեդիա)։ 2009 թվականի սեպտեմբերի 13-ից ի վեր բնակվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում։
Արմինե Առաքելյանը ծնվել է 1962 թվական մարտի 21-ին Թեհրան քաղաքում։ Ավարտել է Թեհրանի հայկական դպրոցի մաթեմատիկ-ֆիզիկ բակալավրիատը, 1983 թվականին մեկնել է Փարիզ ուսանելու։
Արմինե Առաքելյանն ունի մագիստրատոսական երկու աստիճան, ինչպես նաև մասնագիտական բարձրագույն կրթության դիպլոմ (DESS) Սորբոն-Փարիզ I-ի և Ռենե Դեկարտի համալսարաններից (Փարիզ, Ֆրանսիա) քաղաքագիտություն/միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք մասնագիտացումներով։
Նա ավելի քան 20 տարվա փորձառություն ունի` իրավունքների պաշտպանության ու զարգացման, միջազգային զարգացման, քաղաքականությունների մշակման ու խորհրդատության, ժողովրդավարության, պետականաշինության և քաղաքացիական հասարակության զարգացման բնագավառներում։ Ունի քաղաքացիական հասարակության կազմակերպություններում և միջազգային միջկառավարական կազմակերպություններում աշխատելու փորձ, ինչպիսիք են՝ Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ)[1], Ժողովրդավարության և ընտրությունների աջակցման միջազգային ինստիտուտ (ԺԸԱՄԻ)[2][3] և Եվրոպական Միությունը Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Հարավային Կովկասում և Աֆրիկայում։ Ռուանդայում և Մեծ Լճերում համագործակցել է Եվրոպական Միության և ՄԱԿ-ի ՄԻԲՅ-ի հետ Ռուանդայում (Աֆրիկա) 1994 թվականի ապրիլյան ցեղասպանությանը հաջորդող տարիներին՝ որպես Մարդու իրավունքների զարգացման բաժնի գլխավոր պատասխանատու[4]։
2016-2018 թվականներին Արմինե Առաքելյանը զբաղվել է նկարչապաստառների, դեկորատիվ իրերի և պատերի վրա մատներով նկարչությամբ։ Առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է Երևանում (2016)։
Արմինե Առաքելյանի մայրն է արվեստագետ Կիտուշ Արզույանը, իսկ հայրը՝ մտավորական Սիսակ Առաքելյանը։
2016 թվականի մայիսի 17-ին Արմինե Առաքելյանը քաղաքացիական խաղաղ ակցիա է կատարել՝ լողանալով Երևանի Հանրապետության հրապարակի գլխավոր շատրվանում, որին հաջորդել է ոստիկանական բռնությունները և հետագայում ապօրինի կերպով Նուբարաշենի հոգեբուժարանում բռնի պահելը և անմարդկային գործողությունների ենթարկելը[5][6]։ Արմինե Առաքելյանը, իբրև իրավապաշտպան, իր բողոքի հիմնան վրա մինչև ՀՀ Վճռաբեկ դատարան է հասել[7]։ Արմինե Առաքելյան տարիներ շարունակ քաղաքական հալածանքների, հետապնդումների և այլամերժական հարձակումների է ենթարկվել[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.