From Wikipedia, the free encyclopedia
Արտավան Ե Պարթև (պարթ.` 𐭍𐭐𐭕𐭓, Ardawān, 2-րդ դար, Parthia Satrapy - 224, Parthia Satrapy), Պարթևստանի վերջին արքայից արքան (213-224)։
Արտավան Ե Պարթև պարթ.` 𐭍𐭐𐭕𐭓 | ||
| ||
---|---|---|
213 - 224 | ||
Նախորդող | Վաղարշ Ե Պարթև | |
Հաջորդող | Արտավազդ Պարթև | |
Մասնագիտություն՝ | միապետ | |
Ծննդյան օր | 2-րդ դար | |
Ծննդավայր | Parthia Satrapy | |
Վախճանի օր | 224 | |
Վախճանի վայր | Parthia Satrapy | |
Դինաստիա | Պարթև Արշակունիներ | |
Հայր | Վաղարշ Դ Պարթև | |
Զավակներ | Արտավազդ Պարթև, Archak? և Murrod? | |
Վաղարշ Դ-ի կրտսեր որդին, Վաղարշ Ե-ի եղբայրը, Պարթև Արշակունիների արքայական հարստությունից[1]։
Արտավանի հոր՝ Վաղարշ Դ-ի մահից հետո (208), Պարթևստանի գահին բազմում է նրա ավագ որդին՝ Վաղարշ Ե-ն։ 213 թվականին Արտավանը իրեն հռչակում է արքայից արքա և գահակալական կռիվներ է սկսում մղել եղբոր դեմ, որը ավարտվում է 222 թվականին՝ Արտավանի հաղթանակով[1]։
Ըստ հայ պատմիչների, Մեծ Հայքի արքա Խոսրով Ա-ն և նրա որդի Տրդատ Բ-ն Արտավանի դաշնակիցներն էին և նրա հետ միասին պայքարում էին Վաղարշ Ե-ի և Պարսքում հեղաշրջում կատարած Պապակի և նրա որդու՝ Շապուհի դեմ։ Ըստ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու՝ Խոսրով Ա-ն մի շարք արշավանքներ է ձեռնարկում դեպի հարավ՝ Պապակի դեմ և վերադառնում հարուստ ավարով[2]։ Հավանական է համարվում, որ Խոսրով Ա-ն արշավանքներ է ձեռնարկել նաև Արտավանի մրցակից Վաղարշ Ե-ի դեմ։ Ի վերջո, Վաղարշ Ե-ն պարտության է մատնվում եղբորը և հեռանում Տիզբոնից։ Արտավան Ե-ն հաստատվում է մայրաքաղաք Տիզբոնում և փորձում է ամրացնել իր դիրքերը[1]։
Հռոմում Անտոնինոս Կարակալլային հաջորդած Մակրինոս կայսրը (217-218) փորձում է շարունակել վերջինիս պատերազմը Արտավան Ե-ի դեմ։ Մծբինի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Արտավանը կրկին պարտության է մատնում հռոմեական զորքերին։ Մակրինոս կայսրը ստիպված է լինում հաշտության պայմանագիր կնքել։ Ըստ պայամանգրի՝ հռոմեացիները վերադարձնում են պարթևական ռազմագերիներին[3], Մակրիանոսը Արտավանին վճարում է 5000 բյուր դրախմե ռազմատուգանք, քանի որ «ինքը պարտվել էր»[4]։ Երկու տերությունների միջև հաստատվում է խաղաղություն։ Հռոմին է անցնում Միջագետքը, որով էլ սահմանափակվում են հռոմեացնիների հավակնությունները տարածաշրջանում։ Արտավան Ե-ի այս հաղթանակները, սակայն, պարթևների վերջին հաջողություններին էին՝ նրանց թագավորության անկման նախօրյակին[1]։
220-ական թվականներին ուժեղանում է Պարսքում իշխող Սասանյան տոհմը, որի առաջնորդ և հիմնադիր Արտաշիր Պապականը ապստամբություն է բարձրացնում Արտավան Ե-ի դեմ։ Արտաշիր Պապականը չորս տարավա ընթացքում կարողանում է ջլատել թուլացած պարթև Արշակունիների վերջին ուժերը։ 224 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցած Որմիզդականի ճակատամարտում պարտվում և սպանվում է Պարթևստանի վերջին թագավոր Արտավան Ե-ն, որով կործանվում է Պարթևստանը և սկզբնավորվում է Սասանյան տերությունը[1][5]։
Պարթևական շատ իշխաններ անցնում են Սասանյանների կողմը։ Արտավան Ե-ի որդի Արտավազդը ամրանում է Ատրպատականում և մի քանի տարի դիմադրում է Սասանյաններին՝ Մեծ Հայքի արքա Տրդատ Բ-ի օգնությամբ, ով ստանձնել էր Արշակունյաց արքայատան գլխավոր միապետի դերը։ Բայց ի վերջո Արտավազդը պարտվում է և Ատրպատականն էլ է նվաճվում Արտաշիր Պապականի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.