From Wikipedia, the free encyclopedia
Արևադարձային կլիմա, արևադարձային գոտիներին բնորոշ կլիմա։ Արևադարձային կլիմային բնորոշ է ջերմաստիճանի սեզոնային ոչ մեծ տատանումներ[1]։
Ալիսովի կլիմաների դասակարգման մեջ արևադարձային կլիման գտնվում է մերձարևադարձային և մերձհասարակածային կլիմաների միջև[1]։
Արևադարձային գոտիներում ցածր ճնշման գծի երկու կողմերում հասարակածի երկայնքով գտնվում են բարձր մթնոլորտային ճնշում ունեցող գոտիները։ Օվկիանոսների մոտ տիրում է պասսատային կլիման մշտական արևելյան քամիներով՝ պասսատներով։ Եղանակն այստեղ համեմատաբար չոր է (տարեկան 500 մմ տեղումներ), չափավոր ամպամածությամբ, ամռանը միջին ջերմաստիճանը 20-27 °C է, ձմռանը՝ 10-15 °C: Տեղումների քանակը կտրուկ աճում է լեռնային կղզիների հողմակողմ լանջերին։ Արևադարձային ցիկլոնները համեմատաբար հազվադեպ են[1]։
Հյուսիսային կիսագնդի ամենատաք ամիսների միջին ջերմաստիճանը կազմում է 40 °C, Ավստրալիայում՝ մինչև 34 °C: Աֆրիկայի հյուսիսում, Կալիֆոռնիայի ներքին շրջաններում դիտվում են Երկրի ամենաբարձր ջերմաստիճանները՝ 57-58 °C, Ավստրալիայում՝ մինչև 55 °C, ձմռանը ջերմաստիճանը իջնում է մինչև 10-15 °C: Ջերմաստիճանի տատանումները օրվա ընթացքում զգալի են, կարող են գերազանցել 40 °C-ը։ Տեղումները քիչ են թափվում՝ 250 մմ-ից քիչ, հաճախ 100 մմ-ից ոչ ավել[1]։
Բազմաթիվ արևադարձային շրջաններում՝ Հասարակածային Աֆրիկայում, Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում, Ավստրալիայի հյուսիսում պասատներին փոխարինում են մուսոնային արևադարձային կլիման։ Այստեղ ամռանը ներքին արևադարձային կոնվերգենցիայի գոտին հասարակածից տեղափոխվում է դեպի հյուսիս[1]։
Կյոպենի կլիմաների դասակարգման մեջ արևադարձային կլիման բնորոշվում է որպես անապատային կլիմա, որտեղ ամսական միջին ջերմաստիճանը 17 °C-ից բարձր է։ ներառում է կլիմայի չորս տիպ, որոնք իրարից տարբերվում են տարվա ընթացքում տեղումների քանակով[2]։
Արևադարձային կլիմաներ պասատների և արևադարձային մուսոնների ազդեցության տակ գտնվող լայնությունների կլիմաներ։ Պասատների կլիման բնութագրվում է տարվա ընթացքում բավական կայուն ուղղություն և արագություն ունեցող քամիներով, արևադարձային գոտու համար չափավոր բարձր ջերմաստիճանով՝ 20-27 °C, հյուսիսային շրջաններում ձմռանը՝ 10-15 °C, համեմատաբար փոքր ամպամածությամբ և քիչ տեղումներով (բացառություն են կազմում այն վայրերը, որտեղ լեռնագրական պայմանները նպսատում են նրանց առաջացմանը)։ Բնորոշ է արևադարձային անապատների համար։ Արևադարձային մուսոնային կլիման բնութագրվում է քամիների ուղղության սեզոնային զգալի փոփոխությամբ (ամառվանից ձմեռ՝ 120-180°), չոր ձմեռով, խոնավ արևադարձային ամառով։ Օդի ջերմաստիճանը ամռանը՝ 25-27 °C։ Օվկիանոսների վրա տարեկան տատանումները փոքր են, ցամաքի վրա՝ համեմատաբար մեծ և աճում են ըստ աշխարհագրական լայնության։ Բնորոշ է արևադարձային անտառատափաստաններին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.