From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան Հայաստան, Պատմական Հայաստանի արևելյան մաս։ Հայաստանի տրոհումը արևելյան և արևմտյան հատվածների տեղի է ունեցել միջնադարի ընթացքում՝ 4 անգամ․ 387 թվականին[1], 591 թվականին[2], 1555 թվականին[3], 1639 թվականին[4]։
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
---|---|
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
387 թվականին Մեծ Հայքի թագավորությունը (մ.թ.ա. 331-մ.թ. 428) առաջին անգամ բաժանվում է Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև։ Հռոմեացիներին անցած Արևմտյան Հայաստանը ներառում էր միայն Փոքր Հայքը և Մեծ Հայքի երեք նահանգ՝ Աղձնիք, Ծոփք, Բարձր Հայք։ Այսպիսով, Արևելյան Հայաստանը (հետագայում՝ Մարզպանական Հայաստան) զբաղեցնում է Մեծ Հայքի մեծագույն մասը կամ Հայկական լեռնաշխարհի տարածքի ավելի քան 60 տոկոսը։
591 թվականին Հայաստանը երկրորդ անգամ բաժանվում է Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև։ Բյուզանդացիներին անցած Արևմտյան Հայաստանը ներառում էր ոչ միայն Փոքր Հայքը և Մեծ Հայքի երեք նահանգները, այլև Տայք, Տուրուբերան աշխարհներն ամբողջությամբ, Գուգարքի և Այրարատի հիմնական մասը։ Բացի այդ, անջատվում են Ուտիք, Փայտակարան, Պարսկահայք և Կորճայք նահանգները, ժամանակավորապես նաև՝ Արցախը։ Արևելյան Հայաստանը զբաղեցնում է Մեծ Հայքի փոքր մասը կամ Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ 20 տոկոսը։ 7-րդ դարի կեսերին, Թեոդորոս Ռշտունի իշխանաց իշխանի օրոք Հայաստանի արևելյան ու արևմտյան մասերը միավորվում են։
1555 թվականին Հայաստանը երրորդ անգամ բաժանվում է Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև[5]։ Թուրքերին անցած Արևմտյան Հայաստանը ներառում էր Փոքր Հայքը և Մեծ Հայքի արևմտյան նահանգները՝ Աղձնիքը, Ծոփքը, Բարձր Հայքը, Տուրուբերանը, Տայքը[5]։ Այսպիսով, Արևելյան Հայաստանը զբաղեցնում է երբեմնի Մեծ Հայքի հիմնական մասը կամ Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ 50 տոկոսը։
1639 թվականին Հայաստանը չորրորդ անգամ բաժանվում է Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Թուրքերին անցած Արևմտյան Հայաստանը ներառում էր ոչ միայն Փոքր Հայքը և Մեծ Հայքի վերոնշյալ նահանգները, այլև Վասպուրական, Կորճայք, Մոկք աշխարհներն ամբողջությամբ, Գուգարքի և Այրարատի արևմտյան մասը։ Արևելյան Հայաստանը սահմանափակվում է Սյունիք, Արցախ, Ուտիք նահանգներով և Այրարատի մեծ մասով։ Այստեղ ձևավորվում են հայկական իշխանություններ։ Պարսկահայք և Փայտակարան նահանգներն աստիճանաբար զրկվում են հայկական սակավաթիվ բնակչությունից։
Արևելյան Հայաստանի հյուսիսային մասերը Ռուսական կայսրության կազմում հայտնվեցին չորս փուլով՝ 1801-1878 թթ․[6][7]։ Արևելյան Հայաստանի հարավային մասերը մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են[6][7]։
Հայաստանի Չորրորդ բաժանմամբ Թուրքիային անցած Արևմտյան Հայաստանի տարածքները դարձյալ մնացին Թուրքիային, բացառությամբ Կարսի, Արտահանի, Արդվինի և Սարիղամիշի։ Այդ տարածքները 1877–1878 թթ․ ռուս–թուրքական պատերազմի արդիւնքում անցան Ռուսաստանին, սակայն 1918-1920 թթ․ Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից հետո դարձյալ վերադարձվեցին Թուրքիային։ Արևեփլյան Հայաստանը բաժանվեց երկու մեծ մասի՝ հյուսիսային մասը՝ Արաքս գետից հյուսիս, անցավ Ռուսաստանին, իսկ հարավային մասը՝ Արաքս գետից հարավ, մնաց Իրանին (Պարսկաստան)։ Այսպիսով Հինգերորդ բաժանմամբ Հայաստանը վերածվեց երեք մեծ երկրամասի՝
1801 հունվարի 18–ի Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթ) թագավորությունը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ (Սեպտեմբերի 12-ին ռուսաց կայսր Ալեքսանդր I-ը (1801-1825) ստորագրեց մանիֆեստ Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին), դրանով իսկ Ռուսաստանի մաս դարձան նաև վրացական տիրապետության տակ հայտնված Արևելահայկական որոշ գավառներ՝ Լոռին[6][7] և Ուտիքի[6][7] ու Շիրակի մի մասը[6][7]։
Գյուլիստանի (1813) պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի մասը՝ Արցախ[6][7], Սյունիք[6][7], Ուտիք, Փայտակարան[6][7] անցան Ռուսաստանին[6][7]։
Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Արևելյան Հայաստանի ևս մի մասը՝ Արարատյան դաշտ[6][7], Սևան, Կոտայք[6][6][7][7],, Նիգ[6][7], Փամբակ, Վայք[6][7], Շարուր[6][7], Գողթն, Նախիջևան[6][7], անցնում է Ռուսական կայսրությանը[6][7]։
Կես դար անց Ռուսաստանին են միանցվում նաև Կարսի մարզը և Բաթումի օկրուգը՝ պատմական հայկական գավառներ և գավառների մասեր[6][7][8]՝ Վանանդ, Արևմտյան Շիրակ, Երասխաձոր–Արշարունիք, Աբեղյանք–Գաբեղյանք, Հավնունիք, Արևելյան Բասեն, Կող, Ջավախք, Մեծ Տայքի մի մաս՝ Ուղթիք–Օլթիով, Արևմտյան Գուգարք՝ Արտահանով և Արդվինով[6][7][8]։
Այսպիսով՝ Արևելյան Հայաստանը զբաղեցնում է Մեծ Հայքի 15 նահանգներից յոթը գրեթե ամբողջությամբ և ևս մեկի արևելյան կեսը։
Այդ տարածքների մի մասում 1918 թվականին ձևավորվել է Հայաստանի առաջին Հանրապետությունը[6][7]։
Արևելյան և Արևմտյան Հայաստանները վերամիավորելու և միացյալ Հայկական պետություն ստեղծելու ժամանակագրորեն վերջին փորձերից մեկը տեղի է ունեցել քսաներորդ դարի երկրորդ տասնամյակի վերջերին, երբ ստեղծվել և կարճատև գոյություն է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Մասնավորապես՝ արևմտահայերի երկրորդ համագումարում (փետրվար, 1919) առաջարկվել է և 1919 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության առաջին տարեդարձի առթիվ ՀՀ խորհրդարանի կողմից արձանագրվել նման մի ծրագիր։ Այդ հարցն առաջադրվել ու քննարկվել էր հայկական նորաստեղծ պետականության մեջ պատմական հողերի միավորման նպատակով։
Միացյալ Հայաստանի ստեղծման միջազգային իրավական հիմնավորումը կատարվեց 1920 թ․ օգոստոսի 10–ին ստորագրված Սևրի պայմանագրով և 1920 թ․ նոյեմբերին 22–ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճռով։ Վերջինս իր իրավական ուժը պահպանել է։ Այն հանդիսանում է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշումը 1920 թվականի ապրիլի 26-ի Սան-Ռեմոյի կոնֆերանսի հայցադիմումի (compromis) և 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի 89-90 հոդվածների տեսքով ներկայացված հայցադիմումի համաձայն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ[15]։
Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայկական անկախ պետականությունը կործանվեց, իսկ Հայաստանի հողերը նոր՝ վեցերորդ բաժանմանը ենթարկվեցին[16]։ Հայաստանի նոր բաժանմանը Ռուսաստանի և Թուրքիայի միջև անդրադարձել է հայ նշանավոր պատմաբան, ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի երկարամյա վարիչ Լենդրուշ Խուրշուդյանը, իր ՙՙՀայաստանի բաժանումը 1920 թվականին՚՚ արժեքավոր մենագրությունում, որտեղ վաստակաշատ պատմաբանը ներկայացնում է 1920 թ. աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, նաև ուրվագծում քաղաքական զարգացումների միտումները[16]։ Հենց այդ համապատկերի վրա շարադրված է երկու հարևան տերությունների՝ հեղափոխական փետուրներ հագած ՙՙկարմիր՚՚ Թուրքիայի և նրան եղբայրացած ՙՙկարմիր՚՚ Ռուսաստանի կողմից Հայաստանի առաջին Հանրապետության կործանման գործընթացը։ Հայաստանի ռուս–թուրքական հերթական՝ վեցերորդ բաժանման գործընթացը ցույց տալու համար բազմափորձ պատմաբանը հենվել է հայկական, ռուսական և թուրքական աղբյուրների տեղեկությունների վրա, որոնց մի մասն այդ ժամանակ առաջին անգամ է դրվել գիտական շրջանառության մեջ[16]։
Ներկայումս Արևելյան Հայաստան ասելով սովորաբար նկատի են առնում Հայկական լեռնաշխարհի հիմնականում արևելյան հայախոս հատվածը։ 1990-1991 թթ․ այստեղ ձևավորվել են հայկական երկու պետություններ՝ Հայաստան և Արցախի Հանրապետություն։ Հայկական պետություններից դուրս են գտնվում Լոռու հյուսիսն ու Ջավախքը (Վրաստան), Գանձակը (հարակից շրջաններով) ու Նախիջևանը (Ադրբեջան)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.