From Wikipedia, the free encyclopedia
«Բերանբացը», ֆրանսա-իտալական կատակերգություն, որը նկարահանվել է «ճանապարհային ֆիլմի» ոճում, ֆիլմի ռեժիսորն է՝ Ժերար Ուրին, իսկ գլխավոր դերակատարներն են Լուի դը Ֆյունեսը և Բուրվիլը։
Ֆիլմը ցուցադրվել է Մոսկովյան IV կինոփառատոնի շրջանակներում 1965 թվականին, որից հետո գնվել է խորհրդային կինովարձույթի համար։ Կինոթատրոններում ցուցադրվել է «Союзмультфильм» կինոստուդիայի կրկնօրինակով (կրկնօրինակման ռեժիսորն է Գեորգի Կալիտիևսկին)։ Վլադիմիր Կենիգսոնի (Լուի դը Ֆյունեսի ձայն) և Ռոստիսլավ Պլյատի (Բուրվիլի ձայն) աշխատանքը արտասահմանյան ֆիլմի ռուսերեն կրկնօրինակման լավագույն օրինակներից մեկն է։
Փարիզցի մանր վաճառական Անտուան Մարեշալը (Բուրվիլ) պատրաստվում է իր արձակուրդն անցկացնել Իտալիայում, այնտեղ գնալով իր համեստ մեքենայով։ Բայց հենց առաջին խաչմերուկում նրա մեքենային հարվածում է գործարար Լեոպոլդ Սարոյանի (Լուի դը Ֆյունես) Rolls-Royce Silver Cloud մակնիշի մեքենան, որից Մարեշալի Citroën 2CV-ն երկու կես է լինում։
Սարոյանը Մարեշալին հարգալից ձևով հրավիրում է իր գործակալություն և առաջարկում է փոխհատուցել խափանված հանգիստը առաջադրանքի կատարմամբ, Նեապոլում պետք է վերցնել Կադիլլակը և այդ մեքենան բերել Բորդո։ Մարեշալը համաձայնում է գնալ Իտալիայի ճանապարհներով և գեղեցիկ մեքենայով։ Նաև Սարոյանը նրան հանձնում է մեծ գումար՝ գրպանի ծախսերը հոգալու և Իտալիայից ինքնաթիռով վերադառնալու համար։
Մարեշալին Սարոյանը պետք է, որ «Կադիլլակը» իտալա-ֆրանսիական մաքսային սահմանը անցնի առանց ստուգման, Անտուանը բարի էր, սիրալիր և համակրելի տեսքով, նա չի կարող կասկած առաջացնել մաքսային ստուգողների մոտ։ Մարեշալը չի գուշակում, որ «Կադիլլակում» թաքցված է մաքսանենգ ապրանք։ Հետևի թևերը լցված են հերոինով, մեքենայի առաջամասը պատրաստված է ոսկուց, մարտկոցում թաքցրած են թանկարժեք քարեր։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված հարստությունները գողացվել են Բեյրութից և տեղափոխում են հանցագործներին լաստանավերով Ֆրանսիա։ Սարոյան պատրաստվում է անձամբ և գաղտնի տնօրինել բեռի առաքումը։
Սարոյանը չի կասկածում, որ մեկ այլ հանցագործների խումբ դուրս է եկել նրա դեմ։ Սարոյանի բոլոր ծրագրերը հայտնի են դառնում Միկկի հանցախմբին։
Մարեշալըին հետապնդում են երկու հանցագործ խմբեր, և ժամանակի ընթացքում նա զրկվում է իր ողջ հարստությունից, որոնք թաքցրել էր մեքենայում։ Արդյունքում «բերանբացը» հանկարծակի հնարամտությամբ կատարում է արկածային ճամփորդություն, փախչում է բոլոր հետևողներից և ծանոթանում է հիանալի ճամփորդների հետ։ Այդ ու հանդերձ բերանբաց Մարեշալը գտնում է վերջին հարստությունը, որը մնացել էր մեքենայում՝ հսկա ադամանդ «Յու-կուն-կուն», որը թաքցրել էին ազդանշանի կոճակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.