ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Բերտրան Տավեռնիե (անգլ.՝ Bertrand Tavernier, ապրիլի 25, 1941[1][2][3][…], 6th arrondissement of Lyon, Լիոն[4] - մարտի 25, 2021[5][4][6], Sainte-Maxime[7][4]), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր[9]։
Բերտրան Տավեռնիե ֆր.՝ Bertrand Tavernier | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1941[1][2][3][…] |
Ծննդավայր | 6th arrondissement of Lyon, Լիոն[4] |
Մահացել է | մարտի 25, 2021[5][4][6] (79 տարեկան) |
Մահվան վայր | Sainte-Maxime[7][4] |
Կրթություն | Անրի IV լիցեյ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր |
Ամուսին | Կոլո Տավեռնիե |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0851724 |
Տավեռնիեն ծնվել է Լիոնում, հրատարակիչ, էսսեիստ Ռենե Տավեռնիեի ընտանիքում։ 13-14 տարեկանից ցանկացել է ռեժիսոր դառնալ։ Նրա կինոգործունեության վրա իրենց ազդեցությունն են ունեցել Ջոն Ֆորդը, Ուիլյամ Վելմանը, Ժան Ռենուարը, Ժան Վիգոն և Ջեք Բեքերը, ինչպես նաև 1968 թվականի Ֆրանսիայի գործադուլը։ Առաջին ռեժիսորը, ում հետ Տավեռնիեն աշխատել է Ժան-Պիեռ Մելվիլն էր։ Հետագայում նրա He associated wit առաջին ֆիլմը («Ժամագործը», 1974) արժանացել է Լուի Դելյուկի և Արծաթե արջ ժյուրիի հատուկ մրցանակի Բեռլինի միջազգային 24-րդ կինոփառատոնում։
«Կյանքից բացի, ուրիշ ոչինչ» ոչ անգլալեզու ֆիլմի համար 1990 թվականին Տավեռնիեն արժանացել է Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի և Ֆրանսիական կինոակադեմիայի երկու «Սեզար» մրցանակի։
1995 թվականին L'Appât ֆիլմն արժանացել է Ոսկե արջ մրցանակի Բեռլինի 45-րդ միջազգային կինոփառատոնում։ Չորս տարի հետո «Ամեն ինչ սկսվում է այսօր» ֆիլմը Բեռլինի 49-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է տարվա ֆիլմ մրցանակին։
2010 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնում «Մոնպանսյեի իշխանուհին» առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի համար։
1965-1980 թվականներին ամուսնացած է եղել սցենարիստ Կոլո Օ'Հագենի հետ, և նրանք ունեն երկու երեխա։ Որդին՝ Նիլս Տավեռնիեն (1965, սեպտեմբերի 1) ռեժիսոր և դերասան է, դուստրը՝ Տիֆանի Տավեռնիեն (1967) վիպասան, սցենարիստ և ռեժիսորի օգնական է[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.