պանամացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Բլաս Անտոնիո Միգել Պերես Օրտեգա (իսպ.՝ Blas Antonio Miguel Pérez Ortega, մարտի 13, 1981[1][2][3], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Մունիսիպալ» ակումբի և Պանամայի հավաքականի հարձակվող։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պանամա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 13, 1981[1][2][3] (43 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | պանամացի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 187 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 79 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Մունիսիպալ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 7 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պերեսն իր կարիերան սկսել է «Պանամա Վիեխո» ակումբում։ 1998 թվականին նա կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում. հետագայում նա թիմի կազմում մասնակցել է 56 խաղի և խփել 27 գոլ։ 2001/2002 թվականների մրցաշրջանը նա անցկացրել է «Արաբե Ունիդո» ակումբի կազմում։ 2002 թվականին տեղափոխվել է ուրուգվայական «Նասիոնալ» ակումբ, որից հետո հինգ տարի խաղացել է Կոլումբիայի «Էնվիգադո», «Սանտաուրոս Վիլյավիսենսիո», «Դեպորտիվո Կալի» և «Կուկուտա Դեպորտիվո» ակումբներում՝ դրանցից յուրաքանչյուրում ցուցադրելով տպավորիչ արդյունավետություն։ 2004 թվականին դարձել է Կոլումբիայի երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու՝ «Սանտաուրոս Վիլյավիսենսիո» ակումբի կազմում խփելով 29 գոլ։ 2006 թվականին «Կուկուտա Դեպորտիվո» ակումբի կազմում նա դարձել է Կոլումբիայի չեմպիոն, հաջորդ տարի կատարել է իր նորամուտը Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում, որտեղ խփել է 8 գնդակ և զբաղեցրել երկրորդ տեղը առաջնության լավագույն ռմբարկուների շարքում։
2007 թվականի մայիսի 29-ին Բլաս Պերեսը տեղափոխվել է իսպանական «Էրկուլես» ակումբ, որը ձեռք է բերել ֆուտբոլիստի իրավունքների 50%-ը և պայմանագիր կնքել 4 տարի ժամկետով[4]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2,7 միլիոն դոլար։ Պերեսն իսպանական ակումբում անցկացրել է 1 մրցաշրջան, որտեղ նա մասնակցել է 16 խաղի և խփել 4 գոլ։
2008 թվականի հունվարի 18-ին Բլասը պայմանագիր է կնքել մեքսիկական «ՈՒԱՆԼ Տիգրես» ակումբի հետ[5]։ Ակումբի կազմում նա անցկացրել է 1 մրցաշրջան, որից հետո մինչև պայամանագրի ավարտը նա վարձավճարով հանդես է եկել տարբեր ակումբներում։ 2009 թվականի հունվարի 19-ին՝ «ՈՒԱՆԼ Տիգրես» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը «Պաչուկա» ակումբի կազմում[6]։ Նույն խաղի ընթացքում նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում և մասնակցել է «վագրերի» ջախջախմանը։ Նա «Պաչուկա» ակումբի կազմում անցկացրած ամեն երկրորդ խաղի ժամանակ գոլ է խփել, սակայն առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը զիջել է Միգել Սաբային[7]։
2009 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությունում հանդես գալուց հետո Բլաս Պերեսը վարձավճարով տեղափոխվել է Դուբայի «Ալ-Վասլ» ակումբ[8]։ Էմիրություններում նա անցկացրել է կես մրցաշրջան, որից հետո վերադարձել է Մեքսիկա՝ խաղալով «Սան-Լուիս»[9], «Լեոն»[10] և «Ինդիոս» ակումբներում։
2012 թվականին Պերեսը տեղափոխվել է MLS-ի «Դալլաս» ակումբ[11]։ Մարտի 11-ին «Նյու-Յորք Ռեդ Բուլզ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[12]։ Մարտի 18-ին՝ «Պորտլենդ Թիմբերս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Դալլաս» ակումբի կազմում[13]։
2016 թվականի սկզբին Պերեսը տեղափոխվել է կանադական «Վանկուվեր Ուայթքեփս» ակումբ՝ փոխարինվելով Մաուրո Ռոսալեսին[14]։ Մարտի 6-ին «Մոնրեալ Իմպակտ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Կիանցա Ֆրոուզին[15]։ Մայիսի 12-ին՝ «Չիկագո Ֆայր» ակումբի դեմ խաղի ժամանակ Պերեսը ձևակերպել է «դուբլ»՝ խփելով իր առաջին գոլերը նոր թիմի կազմում[16]։
2017 թվականի փետրվարի սկզբին Պերեսը վերադարձել է հայրենիք և միացել «Արաբե Ունիդո» ակումբին, որտեղ հանդես էր եկել 15 տարի առաջ[17]։ Նույն ամսում նա տեղափոխվել է բոլիվիական «Բլումինգ» ակումբ[18]։ Փետրվարի 19-ին՝ «Խորխե Վիլստերման» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Բոլիվիայի առաջնությունում[19]։ Մարտի 16-ին՝ «Սան-Խոսե Օրուրո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Բլումինգ» ակումբի կազմում[20]։
2017 թվականի հունիսի 26-ին Պերեսը տեղափոխվել է գվատեմալական «Մունիսիպալ» ակումբ[21]։ Հուլիսի 30-ին «Շելախու» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Գվատեմալայի առաջնությունում[22]։ Օգոստոսի 6-ին՝ «Դեպորտիվո Սանարատե» ակումբի դեմ խաղի ժամանակ Պերեսը խփել է իր առաջին գոլը «Մունիսիպալ» ակումբի կազմում[23]։
Պերեսը Պանամայի հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2010 թվականին՝ Գվատեմալայի հավաքականի դեմ խաղի ժամանակ։ Նույն թվականի սեպտեմբերի 6-ին՝ Գվատեմալայի հավաքականի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում։ 2007 թվականին Պերեսը Պանամայի հավաքականի կազմում մասնակցել է ԱՄՆ-ում կայացած ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Հոնդուրասի[24], Կուբայի[25], Մեքսիկայի[26] և ԱՄՆ-ի[27] հավաքականների դեմ խաղերին։ Հոնդուրասի, ԱՄՆ-ի և Կուբայի հավաքականների դեմ խաղերում նա դարձել է երեք գոլի հեղինակ։
2009 թվականին Պերեսը երկրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին։ Մրցաշարում նա մասնակցել է Նիկարագուայի[28], Գվադելուպայի[29], Մեքսիկայի[30] և ԱՄՆ-ի[31] հավաքականների դեմ խաղերին։ Ինչպես երկու տարի առաջ, այս անգամ ևս նա խփել է երեք գնդակ՝ գրավելով ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Նիկարագուայի հավաքականների դարպասները։
2011 թվականին Պերեսը երրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին, որտեղ նա մասնակցել է Գվատեմալայի[32], ԱՄՆ-ի[33], Կանադայի[34] և Սալվադորի[35] հավաքականների դեմ խաղերին։ Գվատեմալայի հավաքականի դեմ խաղի ժամանակ նա դարձել է գոլի հեղինակ։
2013 թվականին Բլաս Պերեսն իր թիմին օգնել է հասնել մինչև ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի եզրափակիչ։ Մրցաշարում նա մասնակցել է Մեքսիկայի[36], Մարտինիկայի[37], Կանադայի[38], ԱՄՆ-ի[39] և Կուբայի[40] հավաքականների դեմ խաղերին։
2015 թվականին Պերեսը դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի բրոնզե մեդալակիր՝ մրցաշարի ընթացքում մասնակցելով Հայիթի[41], Հոնդուրասի[42], Տրինիդադ և Տոբագոյի[43] և ԱՄՆ-ի[44] հավաքականների դեմ խաղերին։ ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղի ժամանակ Պերեսը դարձել է գոլի հեղինակ։
2016 թվականին Բլասը Պանամայի հավաքականի կազմում մասնակցել է ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Բոլիվիայի[45] և Արգենտինայի[46] հավաքականների դեմ խաղերին։ Բոլիվիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ Պերեսը ձևակերպել է «դուբլ»։
2018 թվականին Պերեսը մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Բելգիայի[47] և Անգլիայի[48] հավաքականների դեմ խաղերին։
№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Գոլ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1 | 24 ապրիլի, 2001 | Estadio Rommel Fernández, Պանամա, Պանամա | Հայիթի | Ընկերական խաղ | ||
2 | 6 սեպտեմբերի, 2006 | Estadio Mateo Flores, Գվատեմալա, Գվատեմալա | Գվատեմալա | Ընկերական խաղ | ||
3 | 8 հունիսի, 2007 | Giants Stadium, Իստ-Ռետերֆորդ, ԱՄՆ | Հոնդուրաս | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2007 | ||
4 | 10 հունիսի, 2007 | Giants Stadium, Իստ-Ռետերֆորդ, ԱՄՆ | Կուբա | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2007 | ||
5 | 16 հունիսի, 2007 | Ջիլետ ստեդիում, Ֆոքսբորո, ԱՄՆ | Միացյալ Նահանգներ | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2007 | ||
6 | 31 մարտի, 2009 | Estadio Agustín Sánchez, Լա-Չերրերա, Պանամա | Հայիթի | Ընկերական խաղ | ||
7 | ||||||
8 | ||||||
9 | 7 հունիսի, 2009 | Independence Park, Քինգսթոն, Ճամայկա | Ճամայկա | Ընկերական խաղ | ||
10 | 9 հուլիսի, 2009 | NRG-սթեդիում, Հյուսթոն, ԱՄՆ | Մեքսիկա | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2009 | ||
11 | 12 հուլիսի, 2009 | Ֆինիքսի համալսարանի մարզադաշտ, Գլենդեյլ, ԱՄՆ | Նիկարագուա | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2009 | ||
12 | 18 հուլիսի, 2009 | Լինքոլն Ֆայնենշել Ֆիլդ, Ֆիլադելֆիա ԱՄՆ | Միացյալ Նահանգներ | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2009 | ||
13 | 3 մարտի, 2010 | Estadio José Pachencho Romero, Մարակայբո, Վենեսուելա | Վենեսուելա | Ընկերական խաղ | ||
14 | 11 օգոստոսի, 2010 | Estadio Rommel Fernández, Պանամա, Պանամա | Վենեսուելա | Ընկերական խաղ | ||
15 | 8 հոկտեմբերի, 2010 | Estadio Rommel Fernández, Պանամա, Պանամա | Սալվադոր | Ընկերական խաղ | ||
16 | 21 հունվարի, 2011 | Estadio Rommel Fernández, Պանամա, Պանամա | Կոստա Ռիկա | Կենտրոնաամերիկյան գավաթ 2011 | ||
17 | 7 հունիսի, 2011 | Ֆորդ Ֆիլդ, Դետրոյդ, ԱՄՆ | Գվադելուպա | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2011 | ||
18 | 6 սեպտեմբերի, 2011 | Estadio Nacional de Fútbol, Մանագուա, Նիկարագուա | Նիկարագուա | ԱԱ 2014 (որակ.) | ||
19 | 7 հոկտեմբերի, 2011 | Windsor Park, Ռոզո, Դոմինիկա | Դոմինիկա | ԱԱ 2014 (որակ.) | ||
20 | 11 հոկտեմբերի, 2011 | Estadio Rommel Fernández, Պանամա, Պանամա | Նիկարագուա | ԱԱ 2014 (որակ.) | ||
21 | ||||||
22 | ||||||
23 | 11 նոյեմբերի, 2011 | Estadio Rommel Fernández, Պանամա, Պանամա | Կոստա Ռիկա | Ընկերական խաղ | ||
24 | 15 նոյեմբերի, 2011 | Estadio Rommel Fernández, Պանամա, Պանամա | Դոմինիկա | ԱԱ 2014 (որակ.) | ||
25 | 1 հունիսի, 2012 | Estadio Rommel Fernández, Պանամա, Պանամա | Ճամայկա | ԱԱ 2014 (որակ.) | ||
26 | 8 հունիսի, 2012 | Estadio Olímpico Metropolitano, Սան-Պեդրո-Սուլա, Հոնդուրաս | Հոնդուրաս | ԱԱ 2014 (որակ.) | ||
27 | ||||||
28 | 11 սեպտեմբերի, 2012 | Estadio Rommel Fernández, Պանամա, Պանամա | Կանադա | ԱԱ 2014 (որակ.) | ||
29 | 13 հունվարի, 2013 | Estadio Rommel Fernández, Պանամա, Պանամա | Գվատեմալա | Ընկերական խաղ | ||
30 | 25 հունվարի, 2013 | Estadio Nacional de Costa Rica, Սան-Խոսե, Կոստա-Ռիկա | Գվատեմալա | Կենտրոնաամերիկյան գավաթ 2013 | ||
31 | 26 մարտի, 2013 | Estadio Rommel Fernández, Պանամա, Պանամա | Հոնդուրաս | ԱԱ 2014 (որակ.) | ||
32 | 20 հուլիսի, 2013 | Ջորջիա Դոում, Ատլանտա, ԱՄՆ | Կուբա | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013 | ||
33 | ||||||
34 | 24 հուլիսի, 2013 | AT&T-Ստեդիում, Արլինգտոն, ԱՄՆ | Մեքսիկա | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2013 | ||
35 | 7 սեպտեմբերի, 2014 | Cotton Bowl, Դալլաս, ԱՄՆ | Կոստա Ռիկա | Կենտրոնաամերիկյան գավաթ 2014 | ||
36 | 10 սեպտեմբերի, 2014 | Բի-բի-վի-էյ Կոմպաս Ստեդիում, Խյուստոն, ԱՄՆ | Նիկարագուա | Կենտրոնաամերիկյան գավաթ 2014 | ||
37 | 31 մարտի, 2015 | Estadio Rommel Fernández, Պանամա, Պանամա | Կոստա Ռիկա | Ընկերական խաղ | ||
38 | 13 հուլիսի, 2015 | Չիլդրենս Մյորնսի Պարկ, Կանզաս-Սիթի, ԱՄՆ | Միացյալ Նահանգներ | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2015 | ||
39 | 8 հունվարի, 2016 | Estadio Rommel Fernández, Պանամա, Պանամա | Կուբա | Ամերիկայի Գավաթ 2016 (որակ.) | ||
40 | 6 հունիսի, 2016 | Օռլանդո Սիթրուս Բոուլ Սթեդիում, Օռլանդո, ԱՄՆ | Բոլիվիա | Ամերիկայի գավաթ 2016 | ||
41 |
Պերեսի մտերիմ ընկերներն են Պանամայի հավաքականում նրա հետ միասին հանդես եկող Գաբրիել Գոմեսը և Ֆելիպե Բալոյը։
2009 թվականի հուլիսի 23-ին երկու մեքենաներ հետևել են Պերեսի ավտոմեքենային, երբ նա վաղ առավոտյան գնում էր մայրուղով Լա-Չորրերի մոտ։ Ավտոմեքենաները խանգարել են Պերեսի Nissan 350Z մեքենայի ընթացքը՝ նրան ստիպելով կանգ առնել։ Պերեսին հաջողվել է փախչել հետապնդումից, սակայն նրա մեքենան բավականին վնասվել է[49]։
Ակումբային
Միջազգային Պանամա
Անհատական
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.