Գանձասար
վանական համալիր Արցախում / From Wikipedia, the free encyclopedia
Գանձասար, վանական համալիր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Գանձասար լեռան վրա։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։
- Այս հոդվածը Արցախի վանական համալիրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գանձասար (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Գանձասար, Հիմնական տվյալներ ...
Գանձասար | |
---|---|
Գանձասարի մայր տաճարը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | գ. Վանք, Մարտակերտի շրջան |
Տարածաշրջան | Գանձասար |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արցախի |
Օծման թվական | 1240 հուլիսի 22 |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
Հիմնադիր | Ջալալ Ա |
Ճարտարապետական տիպ | վանք |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1216 |
Կառուցման ավարտ | 1238 |
Հիմնադրված | 13-րդ դար |
Առաջին հիշատակում | 10-րդ դար |
Gandzasar Վիքիպահեստում | |
gandzasar.com |
Փակել
Ըստ երևույթին, վանքի տեղը կոչվում էր Աղվան, որ հին հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես ամառանոցավայր (հավուց տեղիք)։ Դասական տառադարձությամբ Աղուան[1]։