Գենգան ՖԱ
From Wikipedia, the free encyclopedia
Գենգան ՖԱ (ֆր.՝ En Avant de Guingamp), ֆրանսիական ֆուտբոլային ակումբ Գենգանից։ Ակումբը ստեղծվել է 1912 թվականին և ներկայումս հանդես է գալիս Լիգա 1-ում՝ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում։ Տնային խաղերն անցկացնում է Ստադ դյու Ռունդուրու մարզադաշտում։
Գենգան ՖԱ | |||
Ամբողջական անուն | En Avant de Guingamp Côtes-d'Armor | ||
---|---|---|---|
Հիմնադրում | 1912 | ||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մարզադաշտ | Ստադ դյու Ռունդուրու | ||
Տարողունակություն | 18,250 | ||
Նախագահ | Բերտրան Դեսպլատ | ||
Մարզիչ | Անտուան Կոմբուարե | ||
Կայք | |||
Լիգա | Լիգա 1 | ||
2016–17 | 10-րդ | ||
|
2009 թվականին Գենգանը հաղթեց Ֆրանսիայի գավաթը՝ դառնալով երկրորդ ոչ-Լիգա 1-ի թիմը, որը նվաճել է այս տիտղոսը[1]։ Երկրորդ անգամ Ֆրանսիայի գավաթը Գենգանը հաղթեց 2014 թվականին՝ եզրափակչում պարտության մատնելով Ռենին։ Բացի երկու Ֆրանսիայի գավաթներից, Գենգանը հաղթել է նաև Ինտերտոտո գավաթը՝ 1996 թվականին։ 2018/19 մրցաշրջանում հասել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ պարտվել է «Ստրասբուրգին»[2]։
Գենգանի կազմում խաղացել են այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լորան Կոսիելնին, Բակարի Կոնեն, Դիդիե Դրոգբան, Ֆլորան Մալուդան, Վենսան Կանդելան, Ֆաբրիս Աբրիելը։