երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Գուգուշ (պարս.՝ گوگوش), իսկական անունը Ֆաիղե Աթեշին, մայիսի 5, 1950[1] կամ մայիսի 7, 1949[2], Թեհրան, Իրան), պարսիկ դերասանուհի և երգչուհի[6]։ 1970-ական թվականներին Իրանի ամենահայտնի երգչուհիներից ու դերասանուհիներից էր։ Հայտնի է նաև Թուրքիայում, Հարավային Կովկասում, ԱՄՆ-ում, Միջին Ասիայում։ ԽՍՀՄ-ում հայտնի է դարձել «Երկար գիշերը» ֆիլմից։
Գուգուշ պարս.՝ گوگوش | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1950[1] (74 տարեկան) կամ մայիսի 7, 1949[2] (75 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան և ԱՄՆ |
Ազգություն | ազարի |
Կրոն | իսլամ[3] |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Ժանրեր | փոփ և Iranian pop?[4] |
Ծնողներ | հայր՝ Saber Atashin? |
Ամուսին(ներ) | Masoud Kimiai? և Բեհրուզ Վոսուգի |
Երեխա(ներ) | Shahrum Kashani?[5] |
googooshconcerts.com | |
Գուգուշը ծնվել է Թեհրանի Սարիչեշմե փողոցում, Սաբեր և Նասրին Աթաշինների ընտանիքում[6][7]։ Հիանալի ձայնի ապագա կրողը դեռևս մանկության տարիներին սկսել է հոր հետ ելույթ ունենալ բեմի վրա։ Դեռևս 7 տարեկանից նկարահանվել է ֆիլմերում։ 1971 թվականին Կաննում երգել է «Retour de la ville» և «J’entends crier je t’aime» երգերը[8] ֆրանսերենով և զբաղեցրել է առաջին տեղը։
Նրա բեմական անունը հոր հայազգի ընկերոջ՝ Թեհրանում ճանաչված երգիչ Գուգուշ (Գուրգեն) Վանաքիի անունն է, որի հետ մանկության տարիներին համերգներ է ունեցել, իսկ հայրը կրկեսային համարներ է ցուցադրել։
Գուգուշը տիրապետում է պարսկերենին, երգում է պարսկերենով, ադրբեջաներենով, հայերենով[9], անգլերենով, իտալերենով, իսպաներենով և ֆրանսերենով։ Իր հայրենի Իրանում նա մնում է որպես նորաձևության սիմվոլ և վայելում է հսկայական ժողովրդականություն։ Սակայն իրանական Իսլամական հեղափոխությունից հետո 1979 թվականին արգելեցին նրա ելույթը հայրենի Իրանում։ 2000 թվականից նա տեղափոխվում է Հյուսիսային Ամերիկա՝ Լոս Անջելես, որտեղ և ցայսօր էլ ապրում և շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը։ 2002 թվականին նրա «Ղարիբի Աշինա» երգը BBC կողմից ճանաչվել է որպես Միջին Ասիայի ամենահայտնի երգ։
Գուգուշը ամուսնացած է եղել երեք անգամ։ Ունի մեկ որդի՝ Կամբիզին առաջին ամուսնությունից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.