From Wikipedia, the free encyclopedia
Գրետա Գարբո (շվեդ.՝ Greta Lovisa Gustafsson, սեպտեմբերի 18, 1905[1][2][3][…], Katarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] - ապրիլի 15, 1990[4][5][6][…], Նյու Յորք, ԱՄՆ[7]), շվեդ դերասանուհի, խաղացել է 30-ից ավելի ֆիլմերում։
Գրետա Գարբո անգլ.՝ Greta Garbo | |||||
---|---|---|---|---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1905[1][2][3][…] | ||||
Ծննդավայր | Katarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] | ||||
Մահացել է | ապրիլի 15, 1990[4][5][6][…] (84 տարեկան) | ||||
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ[7] | ||||
Գերեզման | Սկուգսչյուրկոգորդեն[8] | ||||
Կրթություն | Dramatens elevskola? (1924) | ||||
Քաղաքացիություն | Շվեդիա և ԱՄՆ | ||||
Կրոն | լյութերականություն | ||||
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի | ||||
Ակտիվ շրջան | 1920-1941 | ||||
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Մելոդրամա | ||||
Ծնողներ | հայր՝ Karl Alfred Gustafsson?[1], մայր՝ Anna Lovisa Johansdotter?[1] | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
gretagarbo.com | |||||
|
Գրետա Գարբոն ծնվել է Ստոկհոլմում, 1905 թվականին։ Ավարտել է Ստոկհոլմի դրամատիկական արվեստի դպրոցը։ Որոշ ժամանակ աշխատել է որպես նորաձևություններ ցուցադրող։ Ռեժիսոր Էրիկ Պետշլերի «Թափառաշրջիկ Պետերը» կարճամետրաժ կինոնկարով (1922) Գարբոն մուտք է գործել կինո, այնուհետև գլխավոր հերոսուհու դերում նկարահանվել ռեժիսոր Մորից Ստիլերի «Գյոստա Բերլինգի առասպելը» կինոժապավենում (1924): Հոլիվուդ մեկնելուց առաջ Գարբոն Գերմանիայում նկարահանվում է ռեժիսոր Գ. Վիլհելմ Պաբստի «Տխուր նրբանցք» ֆիլմում (1925): Ամերիկյան «Հեղեղ» կինոնկարով (ռեժիսոր Մոնտա Բելլ, 1926) կինեմատոգրաֆիայի պատմության մեջ գրվում է Գարբոյի փայլուն էջերից մեկը։ Գարբոյի ստեղծագործական աշխատանքի բարձր կուլտուրան, իր կենդանի արտահայտությունն է գտել ռեժիսորներ Ֆրեդ Նիբյոյի «Գայթակղեցնողները» (1927) և «Խորհրդավոր լեդին» (1929), Կլարենս Բրաունի «Սեր» (1927) և «Գործարար կինը (1928), Ժակ Ռեյդերի «Համբույրը» (1929), Կլարենս Բրաունի «Աննա Քրիստի» (1930), Ռուբեն Մամուլյանի «Քրիստինա թագուհին» (1933), Կլարենս Բրաունի «Աննա Կարենինա» (1935) և «Նվաճում» (1937), Էդմունդ Գուլդինգի «Գրանտ-հոթել» (1932), Ջորջ Ֆիցմորիսի «Մատա-հարի» (1931), Ջորջ Կյուքորի «Քամելիասարդ տիկինը» (1937), Էրնստ Լյուբիչի «Նինոչկա» (1939) և այլն։ Ռեժիսոր Ջորջ Կյուքորի «Երկդեմ կինը» կինոնկարից հետո (1941), 36-ամյա Գարբոն ընդմիշտ հեռանում է կինոյից[12]։
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 5-րդ տեղում է, 1955 թվականին ստացել է պատվավոր Օսկար կինոյում ունեցած ներդրումների համար, 3 անգամ ներկայացվել է Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.