From Wikipedia, the free encyclopedia
Դենիզ Մադլեյն Բլոխ (ֆր.՝ Denise Madeleine Bloch, հունվարի 21, 1916[1], Փարիզ, Ֆրանսիա - փետրվարի 5, 1945[1], Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա), հրեական ծագումով ֆրանսիացի հետախույզ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է բրիտանական Հատուկ գործողությունների վարչությունում (SOE):
Դենիզ Բլոխ ֆր.՝ Denise Bloch | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1916[1] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | փետրվարի 5, 1945[1] (29 տարեկան) |
Մահվան վայր | Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | հետախույզ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և Հատուկ գործողությունների գործակալ |
Պարգևներ և մրցանակներ | |
Denise Bloch Վիքիպահեստում |
Դենիզ Բլոխը ծնվել է Փարիզի Բարրո թաղամասում, հրեաներ Ժակ Անրի Բլոխի և Սյուզան Լեվի-Շտրաուսի ընտանիքում։ Բլոխն ուներ երեք եղբայր։ Մինչ պատերազմը աշխատել է Citroën-ում՝ որպես քարտուղարուհի։ 1942 թվականին նրանց ընտանիքը հայտնվեց Գեստապոյի թիրախում և Դենիզը ստիպված էր անցնել ընդհատակ։ Citroën-ում նա ծանոթանում է ֆրանսիական բանակի լեյտենանտ, Դիմադրության շարժման առաջնորդ Ժան-Մաքսիմ Արոնի հետ։ Լիոնում նա հավաքագրվում է բրիտանական հետախուզության կողմից և սկսում է աշխատել ռադիստ Բրայան Սթոունհաուզի հետ մինչև 1942 թվականի հոկտեմբեր, մինչև նրա բացահայտվելն ու ձերբակալվելը[2]։
1943 թվականի սկզբին Բլոխը անցավ ընդհատակ և շուտով կապ հաստատեց բրիտանացի հետախույզներ Ջորջ Ստարրոմի և Ֆիլիպ դե Վոմկուրի հետ։ Նա սկսեց աշխատել նրանց հետ Լո և Գարոնի տարածաշրջաններում, Աժեն քաղաքում, այնուհետև Պիրենեյներով հասավ Ջիբրալթար, որտեղից էլ Լոնդոն, այստեղ էլ Հատուկ գործողությունների վարչության ճամբարում անցավ վերապատրաստում։ 1944 թվականի մարտի 2-ին Ռոբեր Բենուայի հետ միասին պարաշյուտով իջան Կենտրոնական Ֆրանսիայի Նանտի շրջան։ Այնտեղ Դենիզը և Ռոբերը կապի դուրս եկան վարորդ Ժան-Պիեռ Վիմիլի հետ, սակայն հունիսին Բենուան և Բլոխը բացահայտվեցին և ձերբակալվեցին։
Դենիզը բանտում պարբերաբար ծեծի էր ենթարկվում։ Հետագայում նա տեղափոխվում է Գերմանիա, սկզբում՝ սաքսոնական Տորգաուի բանտ, այնուհետև՝ Քյոնիգսբերգ և Բրանդենբուրգ, որտեղ նա տուժում է ցրտահարությունից և սովից։ 1945 թվականի հունվարի 25-ին Դենիզին տեղափոխում են Ռավենսբրյուկ, որտեղ փետրվարի 5-ին մահապատժի է ենթարկվում Լիլիան Ռոլֆի, Վիոլետա Շաբոյի և Սեսիլի Լեֆորտի հետ միասին։ Ըստ չհաստատված տվյալների՝ մահապատիժն ի կատար է ածվել ՍՍ-ի շտուրմբանֆյուրեր Հորստ Կոպկովի կողմից։
Դենիզ Բլոխի աճյունը վերաթաղվել է Փարիզի Մոնմարտրի գերեզմանատանը։ Հետմահու Բլոխը պարգևատրվել է Պատվո Լեգիոնի շքանշանով, Դիմադրության մեդալով և Արմավենու տերևներով Զինվորական խաչով, ինչպես նաև քաջության համար Մեծ Բրիտանիայի Թագավորի շնորհակալական պատվոգրով։ Նրա անունը անմահացվել է բրիտանական Սուրրեյ կոմսության Բրուկվուդի հուշահամալիրում, ինչպես նաև ֆրանսիական Վալենսայի Պատվո պատին։
1939–1945 աստղ | Ֆրանսիա և Գերմանիա աստղ | Պատերազմական մեդալ դրսևորած Խիզախ վարքի համար թագավորի պարգևով |
Պատվավոր Լեգեոնի շքանշան (Chevalier) |
Պատերազմի խաչ 1939-1945 | Դիմադրության մեդալ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.