Պիրենեյներ

From Wikipedia, the free encyclopedia

Պիրենեյներ
Remove ads

Պիրենեյներ (իսպ.՝ Pirineos, ֆր.՝ Pyrénées, արագոներեն՝ Perinés, կատ.՝ Pirineus, օքս.՝ Pirenèus, բասկ.՝ Pirinioak), լեռնաշղթա հարավարևմտյան Եվրոպայում, ձևավորվել է Ֆրանսիայի և Իսպանիայի բնական սահմանների միջև։ Այն բաժանում է Պիրենեյան թերակղզին մայրցամաքային Եվրոպայից, և տարածվում է մոտավորապես 491 կմ (305 մղոն), Բիսկայան ծոցից մինչև Միջերկրական ծով։ Հիմնական և ամենամեծ գագաթը ընկած է Ֆրանսիայի և Իսպանիայի միջև, չնչին մասը գտնվում է Անդորայում։ Արագոնի թագավորությունը ընդգրկել է լեռնաշղթայի երկու կողմերում, հյուսիսային մասում՝ այժմ Ֆրանսիայում և ավելի շատ հատված հարավային մասից՝ այժմ Իսպանիայում[1][2]։

Արագ փաստեր Պիրենեյներ, Տեսակ ...
Remove ads

Ստուգաբանություն

Դասական դիցաբանության մեջ Պիրենեյներ անունը տրվել է մի արքայադուստրի անունով, ում անունը եղել է Պիրենա։ Հույն պատմիչ Հերոդոտոսը նշում է, որը Պիրենա անունը հայտնի է եղել Կելտեր[3] ցեղախմբի մոտ։ Ըստ Սիլուս Իտալիկի[4] Պիրենան եղել է Բեբրիկա կուսակրոնի դուստրը։ Բեբրիկան եղել է Միջերկրածովյան Ֆրանսիացի թագավոր, ով հյուրընկալել է Հերկուլեսին։ Հերկուլեսը հարբեցող էր և հեշտասեր, նա խախտում է հյուրընկալության սուրբ կարգը և բռնաբարում է տան տիրոջ աղջկան։ Պիրենան ծնդաբերում է և փախչում անտառ, վախենալով, որ հայրը կարող է զայրանալ։ Միայնակ նա պատմում է իր պատմությունը ծառերին, ներգրավելով վայրի գազանների ուշադրությունը, որոնք պատառոտում են նրան։

Հետագայում երբ թագավորությունը կրկին անցնում է Բեբրիկային, նա գտնում է աղջկա հոշոտված մարմինը։ Ինչպես հաճախ, այնպես էլ այս պատմության հերոսը՝ լրջախոհ Հերկուլեսը, արձագանքում է վշտահար և շրջապատող աշխարհագրություն անվանակոչում է Պիրենեյներ[5]։ «Նա հարվածում է Հերկուլեսյան ձայնին, լեռներից ցնցվում է լեռնաշղթան, նա շարունակեց աղաղակել ցավալի աղմուկով` Պիրենա»... Պիլնիոս ավագը Հերկուլեսին կապում է Պերենա Լուսիտանիայի հետ, սակայն չի ընդունել այս առասպելը[6]։

Remove ads

Աշխարհագրություն

Պիրենեյները Իսպանիայի կազմում մտնում է հետևյալ պրովինցիաների մեջ՝

Ֆրանսիայում արևելքից դեպի արևմուտք Պիրենեյները բաժանվում է հետևյալ ստորաբաժանումների՝

Անդորրայի կազմում Պիրենեյները ընկած է Իսպանիայից միջև Ֆիանսիա։

Thumb
Thumb
Thumb
Thumb
Thumb

Ֆիզիոգրաֆիկական Պիրենեյները կարելի է բաժանել երեք բաժինների՝ Ատլանտյան, Կենտրոնական և Արևելյան Պիրենեա։ Միասին նրանք կազմում են Ալպյան համակարգի բաժին։

Ատլանտյան Պիրենեյները սկիզբ է առնում սկիզբ է առնում Բասկ լեռների մոտ և տարածվում Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոց, միջին բարձրությունը աստիճանաբար աճում է արևմուտքից արևելք։

Կենտրոնական Պիրենեյները տարածվում է Արանի հովտով, Սոմփոիթ լեռնանցքով, և ներառում է լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։

Remove ads

Երկրաբանություն

Պիրենեյները ավելի մեծ է, քան Ալպերը։ Նրանց ողողատը նստվածք է տվել Պալեոզոյան և Մեզոզոյան դարաշրջաններում։

Մոտ 100-ից 150 միլիոն տարի առաջ Բիսակյան ծոցը բորբոքվում է և մղվում դեպի այժմյան Ֆրանսիայի և Իսպանիայի դեմ՝ առաջացնելով մեծ նստվածքային շերտ։ Ինտենսիվ ճնշման արդյունքում Երկրի ընդերքը առաջինն ազդեց արևելյան մասի վրա և աստիճանաբար տարածվեց ամբողջ լեռնաշղթայի վերջը։

Արևելյան Պիրենեյները հիմնականում բաղկացած է գրանիտե ժայռերից, իսկ արևմտյան մասում գրանիտե է միայն գագաթը, որն էլ շրջապատված է կրաքարային շերտերով։

Լանդշաֆտ

Պիրենեյների նշանավոր առանձնահատկություններն են՝

  • Մեծ լճերի բացակայությունը, որոնք լրացվում է են Ալպերի բազմակողմ հովիտներում
  • Նոսրությունը և մեծ անցումների բարձրությունը
  • Մեծ թվով լեռնային տարափներ, որոնցից հաճախ ձևավորվում է վեհ ջրվեժներ, որոնց Եվրոպայում գերազանցում են միայն Սկանդինավիայում
  • Հաճախականությունը, որի վերին հովտի վերջում, ոչ մի ձև յուրացնել չի լինում, այն մի կիսաշրջան է գլխիվայր ժայռերով և կոչվում է Կար

Ամենամեծ ջրվեժը Գավարնիեն է (462 մ կամ 1515 ոտնաչափ)։ Ցածր անցումները բացակայում են, գլխավոր ճանապարհները և երկաթագծերը հիմնականում ընկնում են Ֆրանսիայից Իսպանիա ընկած տարածքում գտնվող հարթավայրի արևելյան և արևմտյան ծայրերում, ծովի մոտակայքում։ Երկու ծայրերի միջակայքում միակ անցումը Կոլ դե լա Պողշեն է, Տետ և Սեգրե հովիտների միջև Պիրենեյների ամենաբարձր լեռնանցքը Պաս դե լա Կասան է։

Thumb
Remove ads

Բնական ռեսուրսներ

Մետաղական հանքաքարերը և Պիրենեյներ լեռները ընդհանրապես մեծ նշանակություն չունեն հիմա։ Չնայած նախկինում Անդորրայի մի քանի տեղերում եղել են երկաթի հանքեր։ Ածուխի հանքավայրեր կան հիմանակնում իսպանական լանջերին, սակայն ֆրանսիական կողմը ունի շահույթ դրանից։

Հայտնի է հանքային աղբյուրներով և հատկապես տաք աղբյուրներով, որով թերի է Ալպերը։ Տաք աղբյուրների թվում է Անդորրայի Լե Եսկալդեսը, Պանտիկոսան և Լլեսը Իսպանիայում, Ախ Լե Տերմեսը և Տաք ջրերը Ֆրանսիայում։ Ծծմբային և գրանիտե պաշարները հիմանականում տեղակայված են բարձր ժայռերում։ Ստորին աղբյուրներում հիմնականում շատ ցուրտ չէ։

Remove ads

Կլիմա

Տեղումները լինում են ձայն և անձրևի տեսքով, մեծ մասամբ արևելյան և արևմտյան Պիրենեյներում։ Արևմտյան և կենտրոնական Պիրենեյներում եղանակը խոնավ է, իսկ արևելյանում՝ չոր։ Ձմեռային միջին ջերմաստիճանը -2 °C (28.4 °F)։ Լեռնաշղթայի հատվածները միմյանցից տարբերվում են։ Կան սառցադաշտեր արևմտյան և հատկապես ձնառատ կենտրոնական հատվածում, արևելյանում բացակայում են սառցադաշտերը, քանի որ չկա բավարար ձյուն դրանց առաջացման համար։ Սառցադաշտերը սահմանափակվում են Կենտրոնական Պիրենեյների հյուսիսային հատվածում, նման է Ալպերին, ներքևում՝ հովիտների մեջ սառցադաշտերի երկարությունը ձգվում է լեռաշղթայի երկանքով։ Այստեղ, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի մյուս մեծ լեռնաշղթաներում, ըստ էական ապացույցների սառցադաշտերի սառցակալման ներգործությունը եղել է Սառցե դարաշրջանից։

Ձյան տեղումները տատանվում են Պիրենեյների տարբեր մասերում, ծովի մակարդակից 2700-ից 2800 մետր բարձրության վրա։

Remove ads

Բուսական և կենդանական աշխարհ

Thumb

Բուսականություն

Լեռնաշղթայի արևմտյան կեսում մեծ ազդեցություն ունի բուսականությունը։ Ստորին լեռների արևմտյան մասը անտառապատ է, բայց անտառը նվազում է շարժվելով դեպի արևելք։ Արևելյան մասը յուրովի է իր վայրի և անպտուղ բուսականությամբ, քանի որ այս մասում է գերակայում շղթայի գրանիտե զանգվածները։ Արևմուտքից արևելք տեղափոխվելուց բուսական կազմում լինում են տեղափոխություններ, որոնք առավել ակնհայտ են դառնում կենտրոնական լեռնաշղթայի վրա։ Արևմուտքում բուսականությունը նման է Կենտրոնական Եվրոպայի բուսականությունը, իսկ արևելքում այն նման է Միջերկրականին։ Լեռնաշղթան հարուստ է էնդեմիկ տեսակներով, ինչպես Ալպերը։

Կենդանական աշխարհ

Կենդանական աշխարհում ևս տարածված են էնդեմիկ տեսակները։ Էնդեմիկ կենդանիները այստեղ ապրում են լճերի և գետերի բարձրությունների վրա։ Ի թիվս այլ առանձնահատկությունների Պիրենեյների կենդանիները և թռչունները ապրում են Արիեջե քարանձավում։ Պիրենեյների խորհրդավոր այծերը վերջնականապես ոչնչացան 2000 թվականի հունվարին, գորշ արջերը գրեթե անհետացել էին 1990 թվականին, սակայն 1996 թվականին Սլովենիայից այստեղ բերվեցին 3 արջեր։ Ֆոս շրջանում կա մոտավորապես 15 արջուկներ։

Remove ads

Պահպանվող տարածքներ

Հիմնական արգելոցները և ազգային պարկերը՝

Thumb

Ժողովրդագրություն և մշակույթ

Thumb

Պիրենեյների տարածաշրջանը ունի բազմազան ազգագրություն, ժողովրդական բանահյուսություն և պատմություն։ Օրինակ տես՝ Անդորրա, Արագոն, Արյեժ, Բասկերի Երկիր, Կատալոնիա, Նավարրե և այլն։

Տարածքում հիմնականում խոսում են իսպաներեն, ֆրանսերեն, կատալոներեն, բասկերեն։ Ավելի քիչ չափով են խոսում ֆրանսիական մի քանի բարբառներով։

Սպորտ և ժամանց

Պիրենեյների երկու հայտնի կետերում են հիմնականում լինում ձմեռային երկու սպորտաձևերը ՝ալպյան դահուկները և ալպինիզմը։ Պիրենեյների լեռնաշղթայի վրա կան նաև հատվածներ, որոնք հայտնի են ամառային մարզիկների ուսուցման վայրով։

Ամռանը և աշնանը Պիրենեյներում լինում են երկու հեծանվավազքեր, որն անցկացվում է ամեն տարի հուլիսին և սեպտեմբերին, և այս մրցույթը հնարավորություն է տալիս բազմաթիվ երկրպագուների հետևել մրցույթին լեռնաշղթայի վրա։

Լեռնաշղթայի վրա կա երեք միջքաղաքային մայթեր, որոնցից GR 10 հյուսիսային լանջերին է, GR 11 հարավային լանջերին, իսկ HRP-ն հատում է գագաթները և լանջերը։ Բացի այդ ողջ տարածքում կան նաև բազմաթիվ արահետներ։

Լեռնադահուկային հանգստավայրեր

Remove ads

Ամենաբարձր գագաթները

Thumb
  • Անետո (3,404 մ)
  • Պոսետս (3,375 մ)
  • Մոնտե Պերդիդո (3,355 մ)
  • Պիկ Մոդիտ (3,350 մ)
  • Կիլինդրո դե Մարբորե (3,328 մ)
  • Մալադետա (3,308 մ)
  • Վիգնեմալե (3,298 մ)
  • Քլոռ դե լա Հոնտ (3,289 մ)
  • Սոում դե Ռամոնդ (3,263 մ)
  • Պիկ դե Մարբորե (3,248 մ)
  • Սերբիլոնա (3,247 մ)
  • Պերդիգուերո (3,222 մ)
  • Պիկ դե Մոնտֆերատ (3,220 մ)
  • Պիկ Լոնգ (3,192 մ)
  • Պիկ Սչրադեր (3,177 մ)
  • Կամպբիեիլ (3,173 մ)
  • Պիկ դե լա կասկադե օրինետալ (3,161 վ)
  • Պիկ Բադետ (3,160 մ)
  • Բալաիտյուս (3,144 մ)
  • Պիկ դյու Տաիլոն (3,144 վ)
  • Պիկա Էստրատս (3,143 մ)
  • Պունտա դել Սաբրե (3,136 վ)
  • Պիկ դե լա Մունիա (3,134 մ)
  • Պոինտե դե Լիտեղոլե (3,132 մ)
  • Պիկ դես Գոուրգս Բլանցս (3,129 մ)
  • Պիկ դե Ռոյո (3,121 մ)
  • Պիկ դես Կղաբիոլես (3,116 մ)
  • Պիկ դե Մոպաս (3,109 մ)
  • Պիկ Լեզատ (3,107 մ)
  • Պիկ դե լա կասկադե օսիդենտալ (3,095 մ)
  • Պիկ դե Նյուվիել (3,091 մ)
  • Պիկ դե Տղումյուզ (3,085 մ)
  • Պիկս Ենֆեղ (3,082 մ)
  • Պիկ դե Մոնտքալմ (3,077 մ)
  • Գղանդ պիկ Աստրազյու (3,077 մ)
  • Էպոլե դյու Մաղբողե (3,073 մ)
  • Պիկ դյու պորտ դե Սյուլլո (3,072 մ)
  • Պիկ դես Սպիջեոլես (3,066 մ)
  • Գղանդ Քուայրատ (3,060 մ)
  • Պիկո Արգյուալաս (3,046 մ)
  • Տղուա Կոնսեիլեղ (3,039 մ)
  • Տյուրոն դե Նյուվիել (3,035 մ)
  • Պիկ դե Բատուա (3,034 մ)
  • Պետիտ Վիգնեմալ (3,032 մ)
  • Պիկ դե Բեսիբերրի Սյուդ (3,017 մ)
  • Պիկ Ռամոուգն (3,011 մ)
  • Տյուղ դյու Marboré (3,009 մ)
  • Կասքյու դյու Մարբողե (3,006 մ)
  • Գղանդ Ֆաչե (3,005 մ)

Ուշագրավ գագաթները 3000 մետրից ցածր

Thumb
  • Պիկ դե Պալաս (2,974 մ)
  • Կոմա Պեդրոսա (2,942 մ) - highest point of Andorra
  • Պիկ Կալրիտ (2,921 մ)
  • Պուիգմալ (2,913 մ)
  • Կոտիելլա (2,912 մ)
  • Պիկ դե Սանֆոնտս (2,894 մ)
  • Պիկ Էնվալիրա (2,827 մ)
  • Կոլարադա (2,886 մ)
  • Պիկ դյու Միդի Օսսայու (2,885 մ)
  • Պիկ դյու Միդի դե Բիգորրե (2,876 մ)
  • Մոնտ Վալիեր (2,838 մ)
  • Պետիտ Պիկ դյու Միդի Օսսայու (2,812 մ)
  • Պիկ դյու Սանիգյու (2,786 մ)
  • Պենա Տելերա (2,764 մ)
  • Օրդինո (2,740 մ)
  • Քեպ դե լա կոմետա դել ֆորն (2,691 մ)[8]
  • Վիսորին (2,668 մ)
  • Պիկ դել Պողտ Վելլ (2,655 մ)
  • Ասպե փիկ (2,645 մ)
  • Պիկ դելս Ասպրես (2,562 մ)
  • Պեդրաֆորսա (2,506 մ)
  • Պիկ Անիե (2,504 մ)
  • Պիկ դե Պեդրաֆորսա (2,498 մ)
  • Պիկ դե Մադես (2,469 մ)
  • Մեսա դե լոս Տղես Ռեյես (2,428 մ)
  • Գղանդ Աիգուիլլո Անսաբեղե (2,376 մ)
  • Պիկ դյու Սոլաղաս (2,368 մ)
  • Պիկ դյու Սաինտ Բարտելեմի (2,348 մ
  • Պենա Մոնտանեսա (2,291 մ)
  • Պենա Ֆորատատա (2,282 մ)
  • Պիկ դես Տղուա Սեիգնեյուղս (2,199 մ)
  • Պիկ Օրհի (2,017 մ)
  • Չամանչոյա (1,935 մ)
  • Օտսոգորրիգաինա (1,922 մ)[9]
  • Պիկ դե Սագիրե (1,912 մ)
  • Պիկ դյու Գար (1,785 մ)
  • Ուրկուլու (1,419 մ)
  • Լարրուն (905 մ)
Remove ads

Տես նաև

Thumb
  • Ենթա-Պրիենեյներ
  • Նախա-Պիրենեյներ
  • Պիրենեյան լեռնանցքներ
  • Արագոնի լեռների ցուցակը
  • Մոնտքալմ լեռնազանգված

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads