From Wikipedia, the free encyclopedia
Յան Դենիս Սթուրհյոյ (նորվ.՝ Jahn Dennis Storhøi, հուլիսի 15, 1960[1][2], Kråkerøy, Էստֆոլդ[2]), նորվեգացի կինոյի և թատրոնի դերասան։
Դենիս Սթուրհյոյ նորվ.՝ Jahn Dennis Storhøi | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1960[1][2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Kråkerøy, Էստֆոլդ[2] |
Կրթություն | Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիա (1985), Q17779785? (1982) և Հռոմեական ժողովրդական ավագ դպրոց |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | դերասան և հնչյունավորող |
Պարգևներ և մրցանակներ | |
kjentfolk.no/skuespillere/dennis/ | |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Фотография с сайта dagbladet.no) (Ստուգված է 29 Մայիսի 2013) | |
Фотография с сайта listal.com (Ստուգված է 29 Մայիսի 2013) |
Յան Դենիս Սթուրհյոյը ծնվել է 1960 թվականի հուլիսի 15-ին նորվեգական Ֆրեդրիկստադ քաղաքում։ Մասնագիտությամբ նա կինոյի և թատրոնի դերասան է։ Բազմաթիվ մրցանակների ու պարգևների է արժանացել։ Այդ թվում Նորվեգիայի քննադատների ասոցիացիայի մրցանակ, որը շնորհվում է 1939 թվականից և համարվում է Նորվեգիայում ամենահայտնի ու հարգի պարգևներից մեկը։
Յան Դենիս Սթուրհյոյի ամենահայտնի դերը, որը նրան հռչակ ու ճանաչում բերեց ամբողջ աշխարհում, համարվում է Հերգեր-զվարճասերի դերը ռեժիսորներ Ջոն ՄաքՏիրանի և Մայքլ Քրայթոնի «Տասներեքերորդ մարտիկ» ֆիլմը։ Այստեղ Յան Դենիս Սթուրհյոյը խաղաց Անտոնիո Բանդերասի և այլ հոլիվուդյան աստղերի հետ։
Պատանի հանդիսատեսի համար նա հայտնի է որպես նորվեգական հեռուստաալիքներով ցուցադրվող շոուների գլխավոր հերոս[4]։ Երեխաներն էլ ճանաչում են նրան որպես մուլտիպլիկացիոն կինոնկարների հերոսների ձայնագրող։
2010 թվականի մարտի 17-ին Դենիսն ու այլ նորվեգացի դերասաններ հրավիրվեցին մասնակցելու «Ոչինչ» գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմի նկարահանման քաստինգներին[5]։ Ֆիլմի սյուժեում Նորվեգիայի արշավախմբերից մեկի մասին է պատմում, որոնք Անտարկտիդայում հայտնաբերում են չբացահայտված թռչող օբյեկտ։
1997 թվականին Յան Դենիս Սթուրհյոյը ամուսնանում է Մոնա Կյոլհաուի հետ (նորվ.՝ Mona Keilhau): Ընտանիքում կա մեկ երեխա ամուսնական այս զույգից և ևս երկու երեխաներ՝ Դենիսի առաջին անհաջող ամուսնությունից։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2012 | Երկու կյանք | Zwei Leben (To liv) | Հուգսետ |
2010 | Յուհան թափառաշրջիկ | Yohan - Barnevandrer | Յոհաննես Աաամոթ |
2008 | Կինը սառնարանում | Varg Veum - Kvinnen i kjøleskapet | |
2004 | Քլորոքս, ամոնիու և սուրճ | Salto, salmiakk og kaffe | Էրիկ |
2003 | Կապիտան Սաբելտան | Kaptein Sabeltann | ձայն |
2003 | Mødd | ||
2003 | Mia | ||
1999 | Էվայի աչքը | Evas øye | |
1999 | Տասներեքերորդ մարտիկը | The 13th Warrior | Հերգեր զվարճասեր |
1994 | Over stork og stein | ||
1993-1997 | Mot i brøstet | ||
1991 | Buicken - store gutter gråter ikke | ||
1989 | Կամիլան և գողը 2 | Kamilla og tyven II | Սեբաստիան |
1988 | Կամիլան և գողը | Kamilla og tyven | Սեբաստիան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.