նիդերլանդցի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Դերիլ Յանմատ (նիդ.՝ Daryl Janmaat, հուլիսի 22, 1989[1][2], Leidschendam, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Ուոթֆորդ»-ի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։
Դերիլ Յանմատ նիդ.՝ Daryl Janmaat | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Յանմատը 2017 թվականին | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Դերիլ Յանմատ | |||||||||||||||||
Ազգությունը | նիդերլանդցի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդներ | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 22, 1989[1][2] (35 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Լեյդսենդամ, Նիդերլանդներ | |||||||||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||||||||
Քաշ | 80 կգ | |||||||||||||||||
Դիրք | եզրային պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ուոթֆորդ | |||||||||||||||||
Համար | 2 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Իր պրոֆեսիոնալ կարիերան Դերիլը սկսել է Նիդերլանդների Առաջին Դիվիզիոնում հանդես եկող «Դեն Հաագ»-ի կազմում։ Թիմի կազմում հանդես է եկել 2007-2008 մրցաշրջանում։
2008 թվականին 19-ամյա Դերիլ Յանմատը պայմանագիր է կնքել Էրեդիվիզիում հանդես եկող «Հերենվեն»-ի հետ։ Թիմի կազմում իր դեբյուտը հոլանդացի ֆուտբոլիստը նշել է 2009 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Հերտա»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին, սակայն 3 րոպե անց հեռացվել է դաշտից։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով[3][4]։
Յանմատը գոլի հեղինակ է դարձել 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Վենտսպիլս»-ի դեմ խաղում։ հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով՝ հոլանդական թիմի հաղթանակով։
2011 թվականի դեկտեմբերի 21-ին Յանմատը դարձել է թիմի 9-րդ գոլի հեղինակը «Օսս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 11-1 հաշվով[5]։
2012 թվականի ամռանը Դերիլ Յանմատը տեղափոխվել է «Ֆեյենորդ», որի կազմում ֆուտբոլիսը հանդես էր եկել 1995-2007 թվականների ընթացքում։ 2013 թվականի մարտի 17-ին Յանմատը դարձել է հաղթական գոլի հեղինակ «Ուտրեխտ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[6]։
2013-2014 մրցաշրջանում Դերիլն իր առաջին գոլը խփել է 2014 թվականի փետրվարի 16-ին՝ «Բրեդա»-ի դեմ խաղում[7]։ Ապրիլի 13-ին նա դարձել է գոլի հեղինակ «ՊՍՎ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով[8][9]։
2014 թվականի հուլիսի 17-ին Դերիլ Յանմատը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Նյուքասլ Յունայթեդ»[10]։ Թիմի կազմում նա իր նորամուտի հանդիպումը անցկացրել է օգոստոսի 17-ին՝ մասնակցելով «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում։ Դերիլը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, որն ավարտվել է 2-0 հաշվով[11]։
Յանմատն իր առաջին գոլը թիմի կազմում խփել է օգոստոսի 30-ին՝ «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-3 հաշվով[12]։ 2015 թվականի օգոստոսի 25-ին Դերիլը գոլի հեղինակ է դարձել Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Նորթհեմփթոն Թաուն»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Նյուքասլ»-ի հաղթանակով[13]։ Սեպտեմբերի 19-ին հոլանդացի ֆուտբոլիստը դարձել է հեղինակության գոլի հեղինակ «Ուոթֆորդ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով[14]։
Դերիլ Յանմատն անգլիական թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է 71 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։
2016 թվականի օգոստոսի 24-ին Դերիլ Յանմատը տեղափոխվել է «Ուոթֆորդ»։ Տրանսֆերը կազմել է 7.5 միլիոն ֆունտ ստերլինգ[15]։
Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում Յանմատն իր դեբյուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Թուրքիայի ազգային հավաքականի դեմ խաղում[16]։ Դերիլն ընդգրկվել է ԱԱ 2014-ին մասնակցող Նիդերլանդների հավաքականի կազմի մեջ[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.