ռոք խումբ From Wikipedia, the free encyclopedia
Դորիանս, հայկական ռոք խումբ, որը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և զբաղեցրել 18-րդ հորիզոնականը։
Դորիանս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Երևան Հայաստան |
Ժանրեր | Ռոք |
Գործունեություն | 2008 - ներկա |
Լեյբլ | Dorians Production |
Անդամներ | |
Գոռ Սուջյան Գագիկ Խոդավիրդի Արման Փահլևանյան Էդգար Սահակյան Արման Ջալալյան | |
Dorians (band) Վիքիպահեստում |
Խումբը հիմնադրվել է 2008 թվականի հունիս 7-ին։ Խմբի անդամներեն են՝ Գոռ Սուջյանը (վոկալ), Գագիկ Խոդավիրդին (կիթառ), Էդգար Սահակյանը (բասս կիթառ), Արման Փահլևանյանը (ստեղնաշարային գործիքներ) և Արման Ջալալյան (հարվածային գործիքներ)։
2009 թվականի ապրիլին Դորիանսը Մոսկվայում` Տաշիր ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Տարվա Բացահայտում» մրցանակին։ Հունիսին իր մեկ ամյակի առթիվ խումբն ունեցավ իր առաջին մեծ համերգը Երևանում[1]։
Լեգենդար երաժիշտներ Յան Գիլանի (Դիփ Փարփլ) և Թոնի Այոմիի (Բլեք Սաբաթ) հետ հանդիպումից հետո խումբը Rock Aid Armenia նախագծի շրջանակներում ունեցավ համերգ, որի հասույթը տրամադրեց Գյումրիի երաժշտական դպրոցին։
2010 թվականին խումբը համերգներով հանդես եկավ Մոսկվայում։ Նույն թվականին Հայաստանի Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, իսկ 2011 թվականին նվաճեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, ”Տարվա Լավագույն Տեսահոլովակ”, “Տարվա Լավագույն Երգիչ” մրցանակները[2]։
2011 թվականի ապրիլին խումբը ձայնագրեց իր առաջին ձայնասկավառակը, որի միքսային աշխատանքները կատարվեցին Բրյուսելում ("ICP" Studios), իսկ մասթերինգն արվեց Փարիզում ("Translab" Studio)։
2011 թվականի օգոստոսին Դորիանսը Երևանում ելույթ ունեցավ Սերժ Թանկյանի համերգի բացմանը[3]։
2011 թվականի դեկտեմբեր 13-ին խումբը Van Music Awards ռադիոմրցանակաբաշխության ժամանակ արժանացավ “Rock number One”, “Man Number One” մրցանակներին[4]։
Դորիանս խմբի առաջին՝ "Fly" (Թռիչք) անվամբ ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին[5]։
2012 թվականի սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում, իսկ սեպտեմբերի 13-ին Արցախում, Դորիանս խումբը ելույթ ունեցավ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, ստեղնահար Դերեկ Շերինյանի հետ։ Համերգի հատուկ հյուրն էր կենդանի ռոք լեգենդ Գլեն Հյուզը[6][7]։
2013 թվականի մայիսին խումբը "Lonely Planet" երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[8][9][10], և եզրափակչում զբաղեցրել 18-րդ հորիզոնականը 41 միավորով[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.