CNN

From Wikipedia, the free encyclopedia

CNN
Remove ads

CNN (արտասանվում է՝ Սի-էն-էն), ամերիկյան կաբելային լրատվական հեռուստաընկերություն, հիմնվել է Թեդ Թըրների կողմից 1980 թ. հունիսի 1-ին[1][2]։ Հանդիսանում է «Turner Broadcasting System» ընկերության ստորաբաժանումը, որը պատկանում է «Time Warner» հզոր կոնգլոմերատին[3]։ CNN-ը առաջինը աշխարհում ներկայացրեց 24-ժամյա լուրերի հեռարձակումը[4], և ԱՄՆ-ում ստեղծված առաջին զուտ լրատվական հեռուստաալիքն է[5]։ Հեռուստաալիքը եթեր հեռարձակվում է Ատլանտա քաղաքում գտնվող իր կենտրոնից, նաև Նյու Յորքի և Վաշինգտոնի ստուդիաներից։ 2005 թ. հունիսի 1-ի դրությամբ CNN ընկերության կազմում կար 14 տարբեր լրատվական կաբելային և արբանյակային ալիքներ, 2 ռադիոկայան, 6 վեբ-կայք և 37 արտասահմանյան գրասենյակ։ CNN լուրերը տարածվում են 38 տիեզերական արբանյակների կողմից և հասանելի են 200 միլիոն տներում, աշխարհի 212 երկրներում և տարածքներում։ CNN հեռուստաալիքը առաջատարն է ԱՄՆ լրատվական ալիքների միջից՝ 2010 թ. օգոստոսի դրությամբ ալիքը հասանելի ե եղել երկրի 100 միլիոն տնային տնտեսություններում[6]։ Դիտողների քանակով զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում, զիջելով BBC բրիտանական հեռուստաընկերությանը, որի BBC World միջազգային լրատվական հեռուստաալիքը ունի գրեթե 1,5 անգամ ավելի շատ դիտորդներ (278 միլիոն տնային տնտեսություն)։

Արագ փաստեր The Cable News Network, 🌐 ...

Հեռուստաընկերության միջազգային՝ CNN International ալիքը հեռարձակվում է Երևանում և մերձակա մարզերում՝ 56-րդ դեցիմետրային ալիքով։

Remove ads

CNN բյուրոներ

  • Հաստ շրիֆտով նշված են բյուրոները, որոնք գործում են հեռուստաընկերության ստեղծման օրվանից։
Thumb
CNN ընկերության մասնաշենքը Նյու Յորքում

Ամերիկյան բյուրոներ

Միջազգային բյուրոներ

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads