Դրախտային փաստաթղթեր
From Wikipedia, the free encyclopedia
«Դրախտային փաստաթղթեր», «դրախտային դոսյե»[1] (անգլ.՝ Paradise Papers), գաղտնի տեղեկատվության արտահոսք, որը տեղի է ունեցել գերմանական Süddeutsche Zeitung թերթի կողմից։ Վերջինս բացահայտել էր նաև Պանամայի սկանդալը, որի արդյունքում Լրագրող հետաքննիչների միջազգային կոնսորցիումը սկսել է հետաքննությունը։ Այդ արտահոսքի արդյունքում պարզ են դարձել մի շարք քաղաքական գործիչների և հանրային այլ դեմքերի ակտիվների և մասնավոր սեփականության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև Ֆեյսբուքի, Apple-ի, Microsoft-ի, EBay-ի, Glencore-ի, Uber-ի, Nike-ի, Walmart-ի, Allianz-ի, Siemens-ի, McDonald's-ի և Yahoo-ի ֆինանսական խարդախությունները։ Դրախտային փաստաթղթերը բաղկացած են 13 540 000 ներքին փաստաթղթերից[2]։ Հետաքննության առաջին արդյունքները հրապարակվել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին[3]։ Փաստաթղթերը ուսումնասիրվել են աշխարհի շուրջ 100 ԶԼՄ-ների լրագրողներ։