![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Herpestes_ichneumon_%25D0%2595%25D0%25B3%25D0%25B8%25D0%25BF%25D0%25B5%25D1%2582%25D1%2581%25D0%25BA%25D0%25B8%25D0%25B9_%25D0%25BC%25D0%25B0%25D0%25BD%25D0%25B3%25D1%2583%25D1%2581%25D1%2582%252C_%25D0%25B8%25D0%25BB%25D0%25B8_%25D1%2584%25D0%25B0%25D1%2580%25D0%25B0%25D0%25BE%25D0%25BD%25D0%25BE%25D0%25B2%25D0%25B0_%25D0%25BA%25D1%2580%25D1%258B%25D1%2581%25D0%25B0%252C_%25D0%25B8%25D0%25BB%25D0%25B8_%25D0%25B8%25D1%2585%25D0%25BD%25D0%25B5%25D0%25B2%25D0%25BC%25D0%25BE%25CC%2581%25D0%25BD.jpg/640px-Herpestes_ichneumon_%25D0%2595%25D0%25B3%25D0%25B8%25D0%25BF%25D0%25B5%25D1%2582%25D1%2581%25D0%25BA%25D0%25B8%25D0%25B9_%25D0%25BC%25D0%25B0%25D0%25BD%25D0%25B3%25D1%2583%25D1%2581%25D1%2582%252C_%25D0%25B8%25D0%25BB%25D0%25B8_%25D1%2584%25D0%25B0%25D1%2580%25D0%25B0%25D0%25BE%25D0%25BD%25D0%25BE%25D0%25B2%25D0%25B0_%25D0%25BA%25D1%2580%25D1%258B%25D1%2581%25D0%25B0%252C_%25D0%25B8%25D0%25BB%25D0%25B8_%25D0%25B8%25D1%2585%25D0%25BD%25D0%25B5%25D0%25B2%25D0%25BC%25D0%25BE%25CC%2581%25D0%25BD.jpg&w=640&q=50)
Եգիպտական մանգուստ
From Wikipedia, the free encyclopedia
Եգիպտական մանգուստ, կամ փարավոնական առնետ, կամ փարավոնամուկ[1] (լատին․՝ Herpestes ichneumon), մանգուստների ցեղի կենդանի, որը հայտնի է որպես սրբազան կենդանի Հին Եգիպտոսում։ Հերոդոտոսը ասում էր, որ ամեն քաղաքում փարավոնամկներին զմռսում և թաղում էին սուրբ վայրերում։
Եգիպտական մանգուստ | |
![]() Եգիպտական մանգուստ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
Ընտանիք | Մանգուստներ (Herpestidae) |
Ցեղ | Herpestes |
Տեսակ | Եգիպտական մանգուստ (H. ichneumon) |
Միջազգային անվանում | |
Herpestes ichneumon | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Եգիպտական մանգուստը տարածված է միայն Աֆրիկայի հյուսիսում, նաև բնակվում է Աֆրիկայի արևմուտքում, ինչպես նաև Մադագասկարում, որտեղ այդ կենդանիները տարվել էին աֆրիկյան մայրցամաքից։
Եգիպտոսում բնակվում է գետերի ափերին և եղեգնուտներում։ Սնունդը՝ մանր կաթնասուններ և մասամբ բուսականություն[2]։
«Փարավոնական» անվանումը ծագում է հին հունարեն՝ ἰχνεύμων, ինչը նշանակում է «խուզարկու, հետախույզ» (ἴχνος - հետք)։