From Wikipedia, the free encyclopedia
Եժի Լիբերտ (լեհ.՝ Jerzy Liebert, հուլիսի 23, 1904[1][2] կամ հուլիսի 24, 1904, Չեստոխովա, Սիլեզիայի վոյեվոդություն - հունիսի 19, 1931[1][2], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ բանաստեղծ։
Եժի Լիբերտ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1904[1][2] կամ հուլիսի 24, 1904 |
Ծննդավայր | Չեստոխովա, Սիլեզիայի վոյեվոդություն |
Վախճանվել է | հունիսի 19, 1931[1][2] (26 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Jerzy Liebert Վիքիպահեստում |
1915 թվականին ծնողների հետ տարհանվել է Մոսկվա, որտել սովորել է ռուսական գիմնազիայում, այնուհեևտ` լեհական դպրոցում։ 1918 թվականին վերադաձել է Լեհաստան։ Ընդունվել է Վարշավսկի համալսարանի բանասիրության ֆակուլտետ, դասեր է տվել։ Այդ տարիներին ապրել է աղքատության մեջ։ Բանաստեղծական դեբյուտի տարիներին՝ 1920-ական թվականների սկզբին մտերիմ էր «Սկամանդր» խմբի բանաստեղծների հետ, ընկերություն էր անում Յարոսլավ Իվաշկևիչի հետ, նրա հյուրն է եղել քաղաքից դուրս նրա տանը Ստավիսկոյում։ Արդյունքում սկսել է հաճախել Վլադիսլավ Կորնիլովիչի կաթոլիկ խմբակ։ 1923-1928 թվականներին նամակագրական կապ է ունեցել Բրոնիսլավ Վայնգոլդի հետ։
Շատ է թարգմանել ռուսական պոեզիա (Միխայիլ Լերմոնտով, Ալեքսանդր Բլոկ), թարգմանել է Գեորգ Բյուխների «Վոյցեկ» դրաման։ Տառապել է տուբերկուլոզով, մի քանի անգամ և անհաջող բուժվել է կարպատյան առողջարաններում։
Պոետ Յարոսլավ Ռիմկևիչի բնութագրմամբ, Լիբերտի բանաստեղծություններն սկսվում են հովվերգությունից, իսկ ավարտվում` ողբերգությամբ։ Իր կյանքի ընթացքում գրական ճանաչման չհասնելով` Լիբերտը հետագայում մեծապես պահանջված էր լեհական գրականության մեջ, և այն էլ` ամենադժվար, կարևորագույն փոփխությունների տարիներին՝ 1934 թվականին Լիբերտի բանաստեղծական ժողովածուի համար նախաբան է գրել «Լեհական պոեզիայի Ապոլլոն» Լեոպոլդ Ստաֆը, իսկ 1943 թվականին Քշիշտոֆ Բաչինսկին, որը մի քանի ամսից մահացել է Վարշավայի ապստամբության ժամանակ, իր «Ընտրություն» պոեմի համար բնաբան է ընտրել Լիբերտի «Ձիավորը» բանաստեղծությունից։
Լիբերտի բանաստեղծության հիման վրա Կարոլ Շիմանովսկին գրել է «Լիտանիա Սուրբ Մարիամին»` սոպրանոյի, կանանց երգչախմբի և նվագախմբի համար։ Լիբերտի բանաստեղծությունների բազմիցս անդրադարձել է Հռոմի Հովհաննես Պողոս II պապը։ Բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, իտալերեն, չեխերեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.