Եղիսաբեթ Բոուզ-Լայոն
From Wikipedia, the free encyclopedia
Եղիսաբեթ Բոուզ-Լայոն (անգլ.՝ Elizabeth Bowes-Lyon, օգոստոսի 4, 1900(1900-08-04)[1][2][3][…], Հիթչին, Նորթ Հարթֆորդշիր, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 30, 2002(2002-03-30)[1][2][5][…], Royal Lodge, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6][7]), Մեծ Բրիտանիայի թագավոր Ջորջ VI-ի կինը, թագուհի Եղիսաբեթ II-ի մայրը։ Ամուսնության մեջ Եղիսաբեթը հետևողականորեն կրել է Յորքի դքսուհու և Բրիտանական կայսրության հյուպատոս թագուհու տիտղոսները։ Եղիսաբեթ II-ի գահին բարձրանալուց հետո նրանից տարբերվելու համար հայտնի է եղել՝ որպես թագուհի Եղիսաբեթ, մայր թագուհի[16]։
Եղիսաբեթը ծնվել է բրիտանական անվանի ընտանիքում և հայտնիություն է ձեռք բերել 1923 թվականին, երբ ամուսնացել է արքայազն Ալբերտի՝ Յորքի դուքսի, Ջորջ V թագավորի և Վիկտորիա Մարիա Ագնեսա Թեքցու երկրորդ որդու հետ[17]։ Ամուսիններն ու նրանց դուստրերը դարձել են ընտանիքի և պետական ծառայության մասին ավանդական պատկերացումների մարմնացում։ Եղիսաբեթը մի շարք հրապարակային ելույթներ է ունեցել և հայտնի է դարձել որպես «ժպտացող դքսուհի»։ 1936 թվականին թագավոր Էդուարդ VIII-ի հրաժարականից հետո նրա ամուսինն անսպասելիորեն թագավոր է դարձել։ Եղիսաբեթը կատարել է թագուհու պարտականությունները։ Այսպիսով, նա Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ուղեկցել է ամուսնուն դեպի Ֆրանսիա և Հյուսիսային Ամերիկա դիվանագիտական շրջագայության ժամանակ։ Պատերազմի ժամանակ Եղիսաբեթի անսանձելի ոգին բարոյական աջակցություն է ցուցաբերել բրիտանական հասարակությանը։ Որպես նրա՝ բրիտանական շահերի պաշտպանի դերի ճանաչման նշան՝ Ադոլֆ Հիտլերը Եղիսաբեթին անվանել է «Եվրոպայի ամենավտանգավոր կինը»։ Պատերազմից հետո նրա ամուսնու առողջական վիճակը վատթարացել է, և Եղիսաբեթը 51 տարեկան հասակում այրիացել է։ Նրա ավագ դուստրը՝ Եղիսաբեթը, նոր թագուհի է դարձել։
1953 թվականին թագուհի Մարիայի մահից հետո Եղիսաբեթը դարձել Է Բրիտանական թագավորական ընտանիքի ավագ ներկայացուցիչը և զբաղեցրել է մատրիախատի դիրքը ընտանիքում։ Իր կյանքի վերջին տարիներին մայր թագուհին մշտապես հայտնիություն է վայելել։ 2002 թվականին փետրվարին կրտսեր դստեր մահից մի քանի ամիս առաջ դադարել է ակտիվ հասարակական կյանք վարել։ Եղիսաբեթ Բոուզ-Լայոնը մահացել է 2002 թվականի մարտի 30-ին Վինձորում՝ 101 տարեկան հասակում՝ արքայադուստր Մարգարետի մահից յոթ շաբաթ անց։