From Wikipedia, the free encyclopedia
Եվգենյա Օլեգովնա Կանաևա OMF (ռուս.՝ Евгения Олеговна Канаева, ապրիլի 2, 1990, Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ). ռուս գեղարվեստական մարմնամարզուհի, ով ոսկե մեդալներ է նվաճել երկու օլիմպիադաներում, աչքի ընկել կատարումների բարդությամբ ու նրբագեղությամբ։ Աշխարհում միակ գեղարվեստական մարմնամարզուհին է, ով երկու օլիմպիադաներում անընդմեջ հաղթողի տիտղոսը նվաճել է թե՛ ընդհանուր հաշվարկով և թե՛ անխտիր բոլոր վեց մրցաձևերում։ Ընդ որում՝ 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերում երկրորդ տեղը գրաված իր մրցակցին՝ Իննա Ժուկովային ընդհանուր հաշվարկում գերազանցել է 3,75 միավորով, իսկ 2012 թվականի օլիմպիադայում կրկնելով այդ նվաճումը՝ դարձել է նաև օլիմպիական ոսկի նվաճած ամենաբարձր տարիք ունեցող գեղարվեստական մարմնամարզուհին[1]։ 2013 թվականի հուլիսի 4-ին արժանացել է «Արդար մրցախաղի համար» միջազգային մրցանակի[2]։
Եվգենյա Կանաևա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Евгения Канаева |
Մասնագիտացում՝ | գեղարվեստական մարմնամարզություն |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 2, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ՝ | CSKA Moscow? |
Մարզիչ(ներ)՝ | Vera Shtelbaums? |
Հասակ՝ | 172 սանտիմետր |
Քաշ՝ | 49 կիլոգրամ |
Կանաևան ռեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսները ամենից շատ նվաճելու առումով (համապատասխանաբար՝ 17 և 13 անգամ)։ Ճապոնիայի Միե քաղաքում 2009 թվականին անցկացված աշխարհի առաջնության մրցումներում նա ևս մեկ նվաճում արձանագրեց՝ դառնալով առաջին գեղարվեստական մարմնամարզուհին, ում հաջողվել է աշխարհի չեմպիոնուհի հռչակվել և՛ ընդհանուր հաշվարկով և՛ բոլոր վեց մրցաձևերում[3]։ Մարզական այդ նվաճումը կրկնել է 2011 թվականին Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում[4]։
Եվգենյա Օլեգովնան միակ մարմնամարզուհին է, ով կարողացել է մրցավարական 30 միավորանոց համակարգով հասնել բարձրագույն ցուցանիշի, ընդ որում՝ դա արել է երկու անգամ՝ Գրան պրի մրցաշարերում՝ 2011 թվականին՝ Բռնոյում և 2012 թվականին՝ Ֆորառլբերգում։
2009 թվականին Կանաևային շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր մարզիկի կոչում։ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո՝ օգոստոսի 15-ին նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով։ Ընդ որում՝ այդ բարձր պարգևը նրան, ինչպես նաև՝ մի խումբ այլ առաջատար մարզիկների Կրեմլում, հանդիսավոր պայմաններում հանձնել է անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.