![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/74/Europ%25C3%25A4ische_Zollunion.svg/langhy-640px-Europ%25C3%25A4ische_Zollunion.svg.png&w=640&q=50)
Եվրոպական միության Մաքսային միություն
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական միության Մաքսային միություն (անգլ.՝ European Union Customs Union), Եվրոպական միության և մի շարք այլ երկրների Մաքսային միություն, ընդհանուր շուկայի կարևոր բաղադրիչ։
Եվրոպական միության Մաքսային միություն | |
---|---|
Տեսակ | customs union |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/74/Europ%C3%A4ische_Zollunion.svg/640px-Europ%C3%A4ische_Zollunion.svg.png)
Մաքսային միության ստեղծումն առաջնային խնդիր է դարձել Հռոմեական պայմանագրի ստորագրումից հետո և ավարտվել է 1958 թվականին։ Գլխավորն էին հետևյալ միջոցառումները`
- անդամ երկրների միջև բոլոր մաքսատուրքերի և սահմանափակումների վերացումը
- երրորդ երկրների ապրանքների նկատմամբ միասնական արտաքին սակագնի սահմանումը, որը նույնն է ամբողջ եվրոպական համայնքի համար (դրա բռնագանձումից ստացված շահույթը դարձել Է հանրակցության սեփական ռեսուրսների ձևավորման աղբյուրներից մեկը)
- ընդհանուր առևտրային քաղաքականությունը որպես Մաքսային միության արտաքին կողմ (միջազգային մակարդակով հանրությունն արտահայտում է բոլոր անդամ պետությունների ընդհանուր դիրքորոշումը)։
Համատեղ ընթացակարգերն ու կանոնները հավաքվել են միասնական վարչական փաստաթղթում (Single Administrative Document), որը փոխարինել է նախորդ բոլոր նորմատիվ ակտերին։ 1993 թվականից պաշտոնապես սկսել է գործել ընդհանուր շուկան, բոլոր ավանդական ստուգումները ներքին սահմաններում չեղարկվել են մաքսային ձևականությունների հետ միասին։ Անդամ երկրների մաքսային ծառայությունները կորցրել են ակցիզային գանձման, ԱԱՀ գանձման և վիճակագրական տեղեկատվության կուտակման գործառույթները։
Միության մեջ մտնում են ԵՄ անդամ բոլոր երկրները, ինչպես նաև ԵՄ անդամության թեկնածու Թուրքիան և ԵՄ-ին սահմանակից գաճաճ պետությունները՝ Անդորրան, Մոնակոն և Սան Մարինոն[1]։ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու (2019 թվականին) ընթացակարգի ավարտից հետո նա, այնուամենայնիվ, կպահպանի ԵՄ-ի Մաքսային միությանը անդամակցությունը ժամանակավոր մասնակցության պայմաններում[2][3]։