From Wikipedia, the free encyclopedia
Երեքշաբթի՝ շաբաթվա երկրորդ օրը արևմտյան երկրների մեծամասնությունում և երրորդ օրը ըստ Հուդա-Քրիստոնեական օրացույցի։
Հայերենով (Երեքշաբթի), վրացերենով (სამშაბათი — սամշաբաթի), բաշկիրերենով (шишәмбе - շիշամբե), տաջիկերենով (сешанбе-սեշամբե) և թաթարերեն (сишәмбе-սիշամբե) բառացի նշանակում է երեք օր շաբաթից։ Հին Հռոմում անվանումը նվիրված էր Մարսին (ֆր.՝ Mardi, իտալ.՝ Martedì), հյուսիսգերմանական ցեղերի մոտ իր պատիվ Տյուրի (նորվ.՝ Tysdag), ինչը անդրադարձել է հռոմեական և գերմանական լեզուների վրա։
Լատիներենով երեքշաբթին կոչում են dies Martis («Մարսի օր») և համարվում է հունարեն ἡμέρα Ἄρεως (Արեսի օր) թարգմանությունը։ Շաբաթվա յոթ օրերի ասոցացումը յոթ դասական մոլորակների հետ հավանաբար գալիս է հելլենական ժամանակաշրջանից[1]։ 1-ին և 3-րդ դարերին Հռոմեական կայսրությունում ութօրյա աշխատանքային շաբաթը փոխարինվեց յոթօրյային։ Անգլերենով երեքշաբթի բառը գալիս է հին անգլերեն Tiwesdæg բառից։ Այն գալիս է հին գերմաներենից, որը թարգմանվել է լատիներենից և Մարսի փոխարեն գրվել է գերմանական աստծու` Teiwaz (հին անգլերենով Tiw) անունը։ Այսպիսով երեքշաբթին բառացի նշանակում է «Տյուրի օր»[2]։
Հնդկաստանի դասական լեզուներում երեքշաբթի օրվան ասում են Անգարակա («այն ունի կարմիր գույն»)[3] և նվիրված է պատերազմի աստված Մանգալին և կարմիր մոլորակ Մարսին։
«Երեքշաբթի», ճապոներենում բառացի թարգմանվում է «կրակի օր» (火曜日):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.