![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Ironbridge_2014.jpg/640px-Ironbridge_2014.jpg&w=640&q=50)
Երկաթե կամուրջ
From Wikipedia, the free encyclopedia
Երկաթե կամուրջ (անգլ.՝ Iron Bridge), թուջե կամարաձև կամուրջ Շրոփշիրում՝ կառուցված Սևեռն գետի վրա։ Բացվել է 1781 թվականին և հանդիսանում է թուջից կառուցված աշխարհի ամենախոշոր կամուրջը։ Կամրջի հաջող կառուցումից հետո թուջը լայն կիրառում է գտել շինարարության մեջ, որի ադյունքում կամուրջը դարձել է արդյունաբերական հեղափոխության խորհրդանիշ։
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Գորջ |
Տեսակ | երթևեկելի կամարավոր կամուրջ և ճանապարհային կամուրջ |
Նյութ | Թուջ[3] և puddled iron?[4] |
Թռիչքների քանակ | 3 |
Հատում է | Սևերն |
Ճարտարապետ | Թոմաս Ֆարնալս Փրիթչարդ[3] |
Երկարություն | 60 մետր |
Բացման տարեթիվ | հունվարի 1, 1781 |
Ժառանգության կարգավիճակ | 1-ին աստիճանի ցուցակագրված շենք և հատուկ պահպանվող հուշարձան[1] |
![]() | |
![]() |
Վերջին սառցե դարաշրջանում, սառցադաշտային գործընթացների արդյունքում առաջացած Այրնբրիջ խորը կիրճի աշխարհագրությունը ցույց է տալիս, որ մակերևույթին մոտ կան ածխի, երկաթի հանքաքարի, կրաքարի և հրակայուն կավի արդյունաբերական օգտակար հանքավայրեր։ Նման աշխարհագրական պայմաններում դժվար էր գետի վրայով կամրջի կառուցումը։ Ափերի անկայունությանը դիմակայելու և գետը նավարկելի պահելու համար Թոմաս Ֆարնալս Փրիթչարդը առաջարկել է երկաթե կամուրջ կառուցել մեկ թևով։ Երկաթի օգտագործման վերաբերյալ նախնական անորոշությունից հետո շինարարությունը տևել է ավելի քան 2 տարի։ Երկաթի գործարանի ղեկավարը Աբրահամ Դարբի III-ն էր։ Կամուրջը հատում է կիրճը 100 ֆուտ 6 դյույմ (30,63 մ) հիմնական բացվածքով, ինչը թույլ է տալիս նավակներին հեշտությամբ անցնել տակով։
1934 թվականին այն համարվել է պլանային հուշարձան և փակվել տրանսպորտային միջոցների համար։ Հետիոտներից անցավճար էր գանձվում մինչև 1950 թվականը, երբ կամուրջը դարձավ հանրային սեփականություն։ Երկար ժամանակ անբարեկարգ վիճակում գտնվելուց հետո 20-րդ դարի երկրորդ կեսին վերականգնողական լայնածավալ աշխատանքներ են սկսվում կամրջի վրա։ Կամուրջը, հարակից Այրնբրիջ բնակավայրի և Այրնբրիջի կիրճի հետ միասին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Այրնբրիջ կիրճ Համաշխարհային ժառանգության օբյեկտ։