cover image

Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրն է, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ[6]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)
Quick facts: Քաղաք, Երկիր, Ներքին բաժանում, Քաղաքապետ, Հիմ...
Քաղաք
Երևան
Դրոշ Զինանշան

Երկիր Հայաստան
Ներքին բաժանում12 համայնք
ՔաղաքապետՀրաչյա Սարգսյան
Հիմնադրված էմ.թ.ա. 782[1] թ.
Առաջին հիշատակում782 BCE
Այլ անվանումներԷրեբունի, Այրիվան, Էրիվան, Րևան[2]
Մակերես223.28 կմ²
ԲԾՄ900-1100 մ
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1․1 միլիոն [3] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր՝ 1048940[4]
ռուսներ՝ 4940[4]
եզդիներ՝ 3268[4]
ուկրաինացիներ՝ 603[4]
պարսիկներ՝ 468[4]
հույներ՝ 300[4]
վրացիներ՝ 264[4]
ասորիներ՝ 226[4]
այլ՝ 1129[4]:
Կրոնական կազմառաքելականներ՝ 1007130[4]
ավետարանական՝ 6703[4]
Եհովայի վկաներ՝ 3504[4]
ուղղափառներ՝ 3440[4]
կաթոլիկներ՝ 1276[4]
շարֆադինականներ՝ 1670[4]
մոլոկաններ՝ 690[4]
հեթանոսներ՝ 646[4]
այլ՝ 35079[4]:
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (10), +374 (60)[5]
Փոստային ինդեքսներ0001-0099
ISO 3166-2|ISO 3166-2 կոդAM.ER
Պաշտոնական կայքyerevan.am
Երևան (Հայաստան)
Close

Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ամ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ[7][8]։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը[9]։ Վաղ միջնադարում քաղաքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր[10]։

Oops something went wrong: