From Wikipedia, the free encyclopedia
Զինաիդա Պավլովնա Տուլուբ (ուկրաիներեն՝ Зінаїда Павлівна Тулуб, նոյեմբերի 16 (28), 1890[1], Կիև, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 26, 1964[2], Իրպեն, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող, թարգմանչուհի։
Զինաիդա Տուլուբ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16 (28), 1890[1] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 26, 1964[2] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Իրպեն, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, թարգմանչուհի և կինոսցենարիստ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ուկրաինական ԽՍՀ |
Բանաստեղծ Պավել Տուլուբի դուստրը։
Զինաիդա Տուլուբի մանկությունն անցել է Բրացլավում, այնուհետև ծնողների հետ բնակվել է Տագանրոգում, 1904 թվականից՝ Կիևում։ 1913 թվականին ավարտել է Կանանց բարձրագույն դասընթացների պատմաբանասիրական ֆակուլտետը։ Սկսել է հրապարակվել 1910 թվականից՝ որպես ռուսալեզու բանաստեղծուհի կիևյան պարբերականներում։ «Խաչմերուկում» վիպակը, որը նույնպես ռուսերեն էր, հրապարակվել է 1916 թվականին «Եվրոպայի տեղեկագիր» ամսագրում։ Հետհեղափոխական տարիներին ծառայել է տարբեր ռազմական և խորհրդային հաստատություններում, 1920-ական թվականների վերջերից զբաղվել է բացառապես գրական աշխատանքով՝ անցնելով հիմնականում ուկրաիներենի։ Հանդես է եկել նաև որպես ուկրաինական գրականության ռուսերեն թարգմանիչ (Վասիլի Ստեֆանիկ, Միխայիլ Կոցյուբինսկի և այլն)։ 1934-1937 թվականներին հրատարակել է «Մարդ որսացողները» (ուկրաիներեն՝ Людолови) լայնածավալ դիլոգիան, որտեղ պատկերված է Ուկրաինայի կյանքը 17-րդ դարի սկզբին։ 1937 թվականին ռեպրեսիայի է ենթարկվել, 1939-1947 թվականներն անկացրել է Կոլիմայում. Զինաիդա Տուլուբին իր «Կտրուկ երթուղի» հուշագրությունում հիշատակում է Եվգենիա Գինզբուրգը։ Տասը տարվա ժամկետը լրանալուց հետո նրան աքսորել են Ղազախստան, որտեղ Ալմա Աթայի մարզում աշխատել է որպես գրադարանավար, իսկ 1950 թվականին կրկին ձերբակալվում է։
1956 թվականին ռեաբիլիտացիայի է ենթարկվել և վերադարձել Ուկրաինական ԽՍՀ։ Զինաիդա Տուլուբն ավարտել է «Մարդ որսացողների» երկրորդ խմբագրումը և վերջին տարիներին աշխատել «Ուրալից այն կողմ անծայրածիր տափաստանում» վեպի վրա (ուկրաիներեն՝ В степу безкраїм за Уралом 1964), որտեղ պատմում է Տարաս Շևչենկոյի աքսորում եղած տարիների մասին։ Տուլուբի «Իմ կյանքը» հուշագրությունների գիրքը հրատարակվել է 2009 թվականին[3], 2010 թվականին Բրացլավում բացվել է նրա հուշարձանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.