Էդուարդո Վարգաս
չիլիացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդո Վարգաս (իսպ.՝ Eduardo Vargas), նոյեմբերի 20, 1989(1989-11-20)[1][2][3][…], Սանտյագո, Չիլի), չիլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով ներկայումս հանդես է գալիս մեքսիկական Տիգրես ՈՒԱՆԼ թիմի և Չիլիի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[4]։
Վարգասը Չիլիի կազմում 2013 թվականին Իսպանիայի դեմ ընկերական խաղի ժամանակ | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Eduardo Jesús Vargas Rojas | ||
Քաղաքացիությունը | Չիլի | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 20, 1989(1989-11-20)[1][2][3][…] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Տիգրես ՈՒԱՆԼ | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2007 | Կոբրելոա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2006-2009 | Կոբրելոա | 53 | (10) |
2010-2011 | Ունիվերսիդադ | 55 | (18) |
2012-2015 | Նապոլի | 19 | (3) |
2013 | → Գրեմիո | 18 | (6) |
2014 | → Վալենսիա | 17 | (3) |
2014-2015 | → ՔՊՌ | 21 | (3) |
2015-2017 | Հոֆենհայմ | 29 | (2) |
2017-ներկա | Տիգրես ՈՒԱՆԼ | 12 | (1) |
Ազգային հավաքական | |||
2009 | Չիլի (մինչև 23) | 6 | (4) |
2009-ներկա | Չիլի | 75 | (34) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իր կարիերայի ընթացքում Վարգասը հանդես է եկել չիլիական Կոբրելոայի և Ունիվերսիդադի, Նապոլիի, գերմանական Հոֆենհայմի կազմում, ինչպես նաև վարձավճարով խաղացել է բրազիլական Գրեմիոյում, Վալենսիայում և անգլիական ՔՊՌ-ում։
2009 թվականից խաղում է նաև Չիլիի հավաքականի կազմում։ Չիլիի հետ մասնակցել է 2014 թվականի Աշխարհի առաջնությանը, 2015 և 2016 թվականների Կոպա Ամերիականերին և 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին։ Չիլին հաղթել է 2015 և 2016 թվականի Կոպա Ամերիկաները, իսկ Վարգասը դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։