չիլիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդո Վարգաս (իսպ.՝ Eduardo Vargas), նոյեմբերի 20, 1989[1][2][3][…], Սանտյագո, Չիլի), չիլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով ներկայումս հանդես է գալիս մեքսիկական Տիգրես ՈՒԱՆԼ թիմի և Չիլիի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[4]։
Վարգասը Չիլիի կազմում 2013 թվականին Իսպանիայի դեմ ընկերական խաղի ժամանակ | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Eduardo Jesús Vargas Rojas | ||
Քաղաքացիությունը | Չիլի | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 20, 1989[1][2][3][…] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Տիգրես ՈՒԱՆԼ | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2007 | Կոբրելոա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2006-2009 | Կոբրելոա | 53 | (10) |
2010-2011 | Ունիվերսիդադ | 55 | (18) |
2012-2015 | Նապոլի | 19 | (3) |
2013 | → Գրեմիո | 18 | (6) |
2014 | → Վալենսիա | 17 | (3) |
2014-2015 | → ՔՊՌ | 21 | (3) |
2015-2017 | Հոֆենհայմ | 29 | (2) |
2017-ներկա | Տիգրես ՈՒԱՆԼ | 12 | (1) |
Ազգային հավաքական | |||
2009 | Չիլի (մինչև 23) | 6 | (4) |
2009-ներկա | Չիլի | 75 | (34) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իր կարիերայի ընթացքում Վարգասը հանդես է եկել չիլիական Կոբրելոայի և Ունիվերսիդադի, Նապոլիի, գերմանական Հոֆենհայմի կազմում, ինչպես նաև վարձավճարով խաղացել է բրազիլական Գրեմիոյում, Վալենսիայում և անգլիական ՔՊՌ-ում։
2009 թվականից խաղում է նաև Չիլիի հավաքականի կազմում։ Չիլիի հետ մասնակցել է 2014 թվականի Աշխարհի առաջնությանը, 2015 և 2016 թվականների Կոպա Ամերիականերին և 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին։ Չիլին հաղթել է 2015 և 2016 թվականի Կոպա Ամերիկաները, իսկ Վարգասը դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Վարգասը սկսել է Կոբրելոայում։
2010 թվականի հունվարին տեղափոխվել է Ունիվերսիդադ 700,000 ամերիկյան դոլարի դիմաց։ Այդ մրցաշրջանում նա վատ հանդես եկավ՝ խփելով 1 գոլ 18 խաղերում։ Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշրջանում նա դարձավ հիմնական կազմի խաղացող և շատ լավ խաղ ցուցադրեց՝ 44 խաղում խփելով 25 գոլ և տալով 11 գոլային փոխանցում։ Այս մրցաշրջանում Ունիվերսիդադը հաղթեց Չիլիի առաջնությունը և Կոպա Սուդամերիկանան։
Վարգասը Հարավային Ամերիկայի 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստի թեկնածու էր, սակայն զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով Նեյմարին[5]։ 2011 թվականի դեկտեմբերին նա ընտրվեց տարվա լավագույն չիլիացի ֆուտբոլիստ։
2011 թվականի դեկտեմբերին իտալական Նապոլին գնեց Վարգասի տրանսֆերը 17.9 միլիոն դոլարով (11.5 միլիոն ֆունտ ստերլինգ)[6]։ Դեկտեմբերի 23-ին Նապոլիի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պաշտոնապես հայտարարեց Վարգասի տրանսֆերի մասին[7]։ Վարգասի հետ պայմանագիրը ստորագրվեց հունվարի 9-ին։
Նապոլիում իր դեբյուտը Վարգասը նշեց հունվարի 12-ին՝ Չեզենայի դեմ Իտալիայի գավաթի խաղում[8]։ 2011-2012 մրցաշրջանում Նապոլիի կազմում նա անցկացրեց 13 խաղ՝ չխփելով ոչ մի գոլ։ 2012 թվականի սեպտեմբերի 20-ին ԱԻԿ-ի դեմ Եվրոպա Լիգայի խաղում Վարգասը խփեց իր առաջին գոլերը Նապոլիի կազմում՝ դառնալով առաջին չիլիացի ֆուտբոլիստը, ով հետ-տրիկի հեղինակ է դարձել եվրոպական միջազգային առաջնությունում[9]։ Այս խաղից բացի այս մրցաշրջանում նա մասնակցեց ևս 14 խաղ, սակայն չխփեց ոչ մի գոլ։
2013 թվականի հունվարի 17-ին Վարգասը վարձավճարով տեղափոխվեց բրազիլական Գրեմիո[10]։ 6 օր անց նա իր առաջին հանդիպումն անցկացրեց թիմի կազմում՝ դուրս գալով խաղադաշտ Լիբերտադորեսի գավաթի Կիտոյի դեմ խաղում[11]։ Փետրվարի 21-ին չիլիացին իր առաջին գոլը խփեց Գրեմիոյի կազմում՝ գրավելով Ֆլումինենսեի դարպասը Լիբերտադորեսի գավաթի խաղում[12]։ Մարտի 31-ին Վարգասը իր առաջին գոլը խփեց Լիգա Գաուշուում՝ իրացնելով 11 մետրանոցը Պասսո Ֆունդոյի դեմ խաղում[13]։
2014 թվականի հունվարի 23-ին Վարգասը վարձավճարով տեղափոխվեց իսպանական Վալենսիա[14]։ Վալենսիայի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց փետրվարի 1-ին՝ Բարսելոնայի դեմ արտագնա խաղում[15]։ Իր առաջին գոլը թիմի կազմում խփեց փետրվարի 8-ին՝ Բետիսի դեմ խաղում[16]։
Եվրոպա Լիգայում չիլիացին խփեց 2 գոլ և տվեց 3 գոլային փոխանցում 8 խաղերում, իսկ Վալենսիան հասավ գավաթի կիսաեզրափակիչ։
2014 թվականի օգոստոսի 21-ին Վարգասը վարձավճարով տեղափոխվեց անգլիական Քուինս Պարկ Ռեյնջերս[17]։ Ակումբում չիլիացին իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 14-ին՝ փոխարինման դուրս գալով Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղի 59-րդ րոպեին[18]։ Հոկտեմբերի 19-ի Լիվերպուլի դեմ խաղում Վարգասը փոխարինման դուրս եկավ խաղի 78-րդ րոպեին և 2 գոլ հեղինակեց, սակայն ՔՊՌ-ն պարտվեց 2-3 հաշվով[19]։
Դեկտեմբերի 26-ին Արսենալի դեմ խաղում Վարգասը օգնեց իր թիմի դարպասապահ Ռոբերտ Գրինին ետ մղել Ալեքսիս Սանչեսի իրացրած 11-մետրանոցը՝ ցուցամատով ցույց տալով, թե որ ուղղությամբ իր հայրենակիցը կխփի։ Այնուամենայնիվ, ՔՊՌ-ն պարտվեց այդ խաղում 2-1 հաշվով[20]։
2015 թվականի ապրիլի 4-ին՝ Վեստ Բրոմվիչի դեմ խաղում Վարգասը ծնկի վնասվածք ստացավ և բաց թողեց մրցաշրջանի շարունակությունը[21]։ Այդ մրցաշրջանում ՔՊՌ-ն զբաղեցրեց վերջին տեղը և դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[22]։
2015 թվականի օգոստոսի 24-ին Վարգասը 4 տարվա պայմանագիր կնքեց գերմանական Հոֆենհայմի հետ[23]։ Ակումբը նրա համար վճարեց 5 միլիոն եվրո։
2017 թվականի հունվարի 27-ին մեքսիկական Տիգրես ՈՒԱՆԼ ակումբը հայտարարեց, որ Վարգասը միացել է իրենց թիմին[24]։
2009 թվականին Վարգասը Չիլիի մինչև 23 տարեկանների հավաքականի հետ մասնակցեց Տուլոնի առաջնությանը։ Չիլին հաղթեց այդ առաջնությունում, իսկ Վարգասը դարձավ իր թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն[25]։
2009 թվականի նոյեմբերի 5-ին նա իր դեբյուտը նշեց Չիլիի ազգային հավաքականի կազմում Պարագվայի դեմ խաղում[26]։
2011 թվականին Վարգասը նորից հրավիրվեց հավաքական և սեպտեմբերի 2-ին իր առաջին գոլը խփեց հավաքականի կազմում Իսպանիայի դեմ ընկերական խաղում[27]։ Հոկտեմբերի 11-ին նա խփեց իր առաջին գոլը Չիլիի կազմում պաշտոնական խաղում՝ գրավելով Պերուի դարպասը Աշխարհի առաջնության որակավորման խաղում[28]։
2013 թվականի սեպտեմբերին Վարգասը շրջանցեց Մարսելո Սալասի և Կառլոս Կասելիի Չիլիի հավաքականի կազմում հաջորդական խաղերում խփած գոլերի ռեկորդը՝ գոլի հեղինակ դառնալով Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Սա դարձավ նրա 6-րդ հաջորդական հանդիպումը, որում նա գոլ էր խփել[29]։
Վարգասը Չիլիի հավաքականի հետ մասնակցեց 2014 թվականի Աշխարհի առաջնությանը։ Առաջնության խմբային փուլի Իսպանիայի դեմ հաղթական խաղում Վարգասը խփեց առաջին գոլը[30]։ Չիլին անցավ խմբային փուլը, սակայն դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտվելով Բրազիլիային[31]։
2015 թվականի հունիսի 11-ին Վարգասը գոլի հեղինակ դարձավ Էկվադորի դեմ Կոպա Ամերիկայի բացման խաղում[32]։ Հունիսի 15-ին Վարգասը իր երկրորդ գոլը խփեց Մեքսիկայի դեմ 3-3 ավարտված խաղում[33]։ Կիսաեզրափակչի Պերուի դեմ խաղում Վարգասը դուբլ ձևակերպեց, և Չիլին հաղթեց 2-1 հաշվով[34]։ Չնայած Վարգասը փոխարինվեց եզրափակչի Արգենտինայի դեմ խաղի լրացուցիչ ժամանակում, Չիլիի հավաքականը հաղթեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում՝ նվաճելով իր պատմության առաջին խոշոր միջազգային գավաթը[35]։ Վարգասի 4 գոլերը դարձրեցին նրան առաջնության լավագույն ռմբարկուն՝ Պաոլո Գերերոյի հետ[36]։ Նա նաև ընդգրկվեց 2015 թվականի Կոպա Ամերիկայի խորհրդանշական հավաքականի մեջ[37]։
2016 թվականի հունիսի 14-ին Վարգասը դուբլ ձևակերպեց 2016 թվականի Կոպա Ամերիկայի քառորդ եզրափակչի Պանամայի դեմ խաղում[38]։ 4 օր անց նա ևս 4 գոլ խփեց Մեքսիկայի դարպասը, իսկ Չիլին այդ խաղում հաղթեց 7-0 հաշվով[39]։ Եզրափակչում Չիլին նորին 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Արգենտինայում՝ պահպանելով իր Հարավային Ամերիկայի լավագույն հավաքականի տիտղոսը[40], իսկ Վարգասը դարձավ առաջնության լավագույն ռմբարկու՝ խփած 6 գոլերով[41]։
2016 թվականի հունիսի 20-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Մայրցամաքային | Գավաթ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կոբրելոա | 2006–C | 3 | 0 | — | — | — | 3 | 0 | |||
2007–A | 4 | 0 | — | — | — | 4 | 0 | ||||
2007–C | 1 | 0 | — | — | — | 1 | 0 | ||||
2008–A | 12 | 1 | — | — | — | 12 | 1 | ||||
2008–C | 9 | 3 | — | — | — | 9 | 3 | ||||
2009–A | 10 | 2 | — | — | — | 10 | 2 | ||||
2009–C | 14 | 4 | 2 | 1 | — | — | 16 | 5 | |||
Ընդհանուր | 53 | 10 | 2 | 1 | — | — | 55 | 11 | |||
Ունիվերսիդադ | 2010 | 18 | 1 | 10 | 2 | — | — | 28 | 3 | ||
2011–A | 22 | 10 | — | — | — | 22 | 10 | ||||
2011–C | 15 | 7 | 12 | 11 | 2 | 1 | — | 29 | 19 | ||
Ընդհանուր | 55 | 18 | 22 | 13 | 1 | 0 | — | 79 | 32 | ||
Նապոլի | 2011–12 | 10 | 0 | 1 | 0 | 2 | 0 | — | 13 | 0 | |
2012–13 | 9 | 0 | 6 | 3 | — | — | 15 | 3 | |||
Ընդհանուր | 19 | 0 | 7 | 3 | 2 | 0 | — | 28 | 3 | ||
Գրեմիո | 2013 | 18 | 6 | 10 | 2 | 3 | 0 | 6 | 1 | 37 | 9 |
Վալենսիա | 2013–14 | 17 | 3 | 8 | 2 | — | — | 25 | 5 | ||
ՔՊՌ | 2014–15 | 21 | 3 | — | 1 | 0 | — | 22 | 3 | ||
Հոֆենհայմ | 2015–16 | 24 | 2 | — | — | — | 24 | 2 | |||
Տիգրես | 2017– | 11 | 1 | 5 | 2 | — | — | 9 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 207 | 42 | 49 | 21 | 7 | 0 | 6 | 1 | 270 | 65 |
Չիլիի ազգային հավաքական | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2009 | 1 | 0 |
2010 | 2 | 0 |
2011 | 6 | 2 |
2012 | 6 | 0 |
2013 | 12 | 9 |
2014 | 12 | 7 |
2015 | 13 | 7 |
2016 | 14 | 7 |
2017 | 9 | 2 |
Ընդհանուր | 75 | 34 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 2, 2011 | ԱՖԳ Արենա, Սանկտ Գալեն, Շվեյցարիա | Իսպանիա | 2–0 | 2–3 | Ընկերական խաղ |
2. | Հոկտեմբերի 12, 2011 | Էստադիո Մոնումենտալ, Սանտյագո, Չիլի | Պերու | 2–0 | 4–2 | ԱԱ-2014 Որակավորման փուլ |
3. | Փետրվարի 6, 2013 | Վիսենտե Կալդերոն, Մադրիդ, Իսպանիա | Եգիպտոս | 1–0 | 2–1 | Ընկերական խաղ |
4. | Մարտի 26, 2013 | Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի | Ուրուգվայ | 2–0 | 2–0 | ԱԱ-2014 Որակավորման փուլ |
5. | Ապրիլի 24, 2013 | Մինեյրան, Բելու Հորիզոնտի, Բրազիլիա | Բրազիլիա | 2–2 | 2–2 | Ընկերական խաղ |
6. | Հունիսի 7, 2013 | Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ | Պարագվայ | 1–0 | 2–1 | ԱԱ-2014 Որակավորման փուլ |
7. | Հունիսի 11, 2013 | Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի | Բոլիվիա | 1–0 | 3–1 | |
8. | Սեպտեմբերի 6, 2013 | Վենեսուելա | 1–0 | 3–0 | ||
9. | Սեպտեմբերի 10, 2013 | Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա | Իսպանիա | 1–0 | 2–2 | Ընկերական խաղ |
10. | 2–1 | |||||
11. | Նոյեմբերի 19, 2013 | Ռոջերս կենտրոն, Տորոնտո, Կանադա | Բրազիլիա | 1–1 | 1–2 | |
12. | Մայիսի 30, 2014 | Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի | Եգիպտոս | 2–2 | 3–2 | |
13. | 3–2 | |||||
14. | Հունիսի 4, 2014 | Էստադիո Էլիաս Ֆիգուերոա, Վալպարաիսո, | Հյուսիսային Իռլանդիա | 1–0 | 2–0 | |
15. | Հունիսի 18, 2014 | Մարականա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | Իսպանիա | 1–0 | 2–0 | ԱԱ-2014 |
16. | Հոկտեմբերի 10, 2014 | Էստադիո Էլիաս Ֆիգուերոա, Վալպարաիսո, | Պերու | 1–0 | 3–0 | Ընկերական խաղ |
17. | 3–0 | |||||
18. | Նոյեմբերի 15, 2014 | Էստադիո ԿԱՊ, Տալկաուանո, Չիլի | Վենեսուելա | 3–0 | 5–0 | |
19. | Հունիսի 11, 2015 | Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի | Էկվադոր | 2–0 | 2–0 | Կոպա Ամերիկա 2015 |
20. | Հունիսի 15, 2015 | Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի | Մեքսիկա | 2–2 | 3–3 | |
21. | Հունիսի 29, 2015 | Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի | Պերու | 1–0 | 2–1 | Կոպա Ամերիկա 2015 |
22. | 2–1 | |||||
23. | Հոկտեմբերի 8, 2015 | Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի | Բրազիլիա | 1–0 | 2–0 | ԱԱ-2018 Որակավորման փուլ |
24. | Հոկտեմբերի 13, 2015 | Էստադիո Նասիոնալ, Լիմա, Պերու | Պերու | 2–2 | 4–3 | |
25. | 4–2 | |||||
26. | Հունիսի 14, 2016 | Լինկոլն Ֆայնեշնել Ֆիլդ, Ֆիլադելֆիա, ԱՄՆ | Պանամա | 1–1 | 4–2 | Կոպա Ամերիկա 2016 |
27. | 2–1 | |||||
28. | Հունիսի 18, 2016 | Լիվայս մարզադաշտ, Սանտա Կլարա, ԱՄՆ | Մեքսիկա | 2–0 | 7–0 | Կոպա Ամերիկա 2016 |
29. | 4–0 | |||||
30. | 5–0 | |||||
31. | 6–0 | |||||
32. | Նոյեմբերի 15, 2016 | Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի | Ուրուգվայ | 1–1 | 3–1 | ԱԱ-2018 Որակավորման փուլ |
33. | Հունիսի 13, 2017 | Կլուժ Արենա, Կլուժ-Նապոկա, Ռումինիա | Ռումինիա | 1–0 | 2–3 | Ընկերական խաղ |
34. | Հունիսի 18, 2017 | Օտկրիտիա Արենա, Մոսկվա, Ռուսաստան | Կամերուն | 2–0 | 2–0 | Կոնֆեդերացիաների գավաթ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.