ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Էլայջա Ջորդան Վուդ (անգլ.՝ Elijah Jordan Wood, հունվարի 28, 1981[1][2][3], Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Մատանիների տիրակալը» (2001-2003 թվականներ) կինոեռագրությունում Ֆրոդո Բեգինսին մարմնավորած դերով։
Էլայջա Վուդ անգլ.՝ Elijah Wood | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1981[1][2][3] (43 տարեկան) |
Ծննդավայր | Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ |
Կրթություն | Laurel Springs School? և Young Actors Space? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, դիջեյ և կինոպրոդյուսեր |
Ընտրանի | Happy Feet? |
Համատեղ ապրող(ներ) | Mette-Marie Kongsved? |
Երեխա(ներ) | Evan Kongsved-Wood? |
Պարգևներ և մրցանակներ | |
Էլայջա Վուդը ծնվել է Այովա նահանգի Սիդար Ռեփիդս քաղաքում։ Եղել է Ուորրենա և Դեբբի Վուդերի երկրորդ երեխան։ Էլայջան ունի ավստրալիական, գերմանական, դանիական և անգլիական արմատներ։ Նա կաթոլիկ է։ Ունի մեկ եղբայր՝ Զակ Վուդը, ով վիդեոխաղերի պրոդյուսեր է (ծնված 1974 թվականին), և մեկ քույր՝ Հաննա Վուդը (ծնված 1984 թվականին), բանաստեղծուհի և դերասանուհի (նա երկրորդական դեր է ունեցել Էլայջիի մի քանի ֆիլմերում)։
Մանուկ հասակում Էլայջան իր հայրենի քաղաքում դաշնակահարուհի Մարլեն Լոֆտսգարդենի հետ անցկացրել է դաշնամուրի դասեր։ Նա եղել է շատ եռանդուն երեխա, որի համար էլ նրան հաճախ անվանում էին Spark Plug, նույն ինքը «Կապիկ», որովհետև Էլայջան սիրում էր մագլցելով ինչ-որ տեղ բարձրանալ կամ իջնել։ Երբ Էլայջան սկսում է նկարահանվել կինոյում, նրա ընտանիքն Այովայից տեղափոխվում է Լոս Անջելես։ 1996 թվականիին նրա ծնողներն ամուսնալուծվում են, և հայրը կրկին վերադառնում է Այովա։ Երկար ժամանակ դերասանն ապրել է Լոս Անջելեսում, իսկ ավելի ուշ՝ Նյու Յորքում։
Մինչև 1988 թվականի նրա ընտանիքի Լոս Անջելես տեղափոխվելը, Վուդը եղել է մոդել։ Դրա համար էլ նա առաջինն է նկարահանվել Աբդուլ Պոլայի «Forever Your Girl» երգի տեսահոլովակում, որի ռեժիսորն էր Դևիդ Ֆինչերը։
Իր դերասանական կարիերան սկսել է տարրական դպրոցում, մասնակցելով «Երաժշտության ձայներ» մյուզիքլին։ Մյուս տարում նա խաղում է «Զարմանալի հրաշագործ Օզ քաղաքից» ներկայացման մեջ։
Առաջին քայլը կինոյում համարվում է «Ետ դեպի ապագա 2» (1989) էպիզոդում ստացած դերը։
Ռոջեր Էբերտն իր գրախոսության ժամանակ ասել է. «Հայտնվել է Էլայջա Վուդը, և ես հավատում եմ, որ նա իր տարիքի մեջ ամենատաղանդավոր դերասանն է Հոլիվուդի պատմության մեջ»։
Գիր Ռիչարդի «Ներքին հետաքննություն» (1990) ֆիլմում Վուդը ստանում է երկրորդական դեր, որն էլ ճանապարհ է հարթում նրա հետագա առաջնային դերերի համար։ Այդ դերերից մեկն էլ Վուդը մարմնավորել է «Դրախտ» (1991) ֆիլում, որտեղ նա խաղում էր տղայի դերում, ով ուզում էր ավորել Մելանյա Գրաֆիտի և Դոն Ջոնսոնի քանդված ընտանիքը։ Նա, իր կատարման համար, արժանանում է գովասանքի, մի քանի քննադատներ ասում էին, որ նա կինոֆիլմի լավագույն հերոսներից մեկն էր։ Դրանից հետո «Հավերժ երիտասարդ» ֆիլմում Վուդը խաղում է Մել Գիբսոնի և Ջեյմի Լի Կերտիսի, իսկ «Դեպի վեր ձգտող» ֆիլմում՝ Ռիչարդ Մազելոյի հետ (երկու ֆիլմերն ցուցադրվել են 1992 թվականին)։
1993 թվականին Վուդը Մակոլեյ Կալկինի հետ նկարահանվում է «Լավ որդի» ֆիլմում, բայց այն հաջողություններ չի ունենում։ Հերոսի բնավորությունը դերասանի կատարմամբ. լավ մտքեր արտահայտող, հաճախ նաև շփոթված։ Վուդի մասնակցությամբ նույն թվականին նկարահանվում է «Ֆին Գեկլբերիի արկածներ» ֆիլմը, նրա այս կերպարը չափազանց տարբեր էր իր նախորդ դերերից, բայց «Պատերազմ» (1994) ֆիլմում նա վերադառնում է իր անցյալ կերպարների օրինակին։
1994 թվականին Վուդը գլխավոր դեր է ստանում նաև «Նորթ» ֆիլմում։ Այս ֆիլմը հասարակության մեջ բացասական արձագանք ստացավ, և տոմսերը չվաճառվեցին։ Վուդի երկրորդ դերը «Ֆլիպեր» ֆիլմում էր։ Այն գրանցում է մեծ հաջողություններ։ Վուդը հիանալի էր կատարում մտածողի դերը։
1998 թվականին էրաններին հայտնվում են «Բախում անդունդինն» և «Ֆակուլտետ» ֆիլմերը։ Այս ֆիլմերում Էլայջիի դերերը չեն ունեցել հուզական լիություն և կերպարների զարգացում, բայց կինոնկարներն ունեցել են մեծ հաջողություններ և իրենց տեղն են գտել դերասանի շարունակվող կարիերայում։
Վուդը հնչյունավորել է Սպայրոյին, խաղային շարքի պլատֆորմների հերոսին։ Ջեկ Բլեկի, Ջենիֆեր Խեյլի, Վիլ Ուիտոնի, Պենդլատոն Ուորդի հետ միասին եղել է նաև դերասան-հնչյունավորող Broken Age խաղում (англ.) [[4]:
2006 թվականի սեպտեմբերի 19-ին Վուդը հայտարարեց, որ իր Simian Records ձայնագրման ստուդիան կնքել է իր առաջին պայմանագիրը։ 2007 թվականի փետրվարին Simian Records-ը հրատարակեց The Apples in Stereo խմբի նոր ալբոմը, որը կոչվեց New Magnetic Wonder:
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1989 | ֆ | Ետ դեպի ապագա 2 | Back To The Future, Part II | տղան հեռախոսախցիկի մոտ |
1990 | ֆ | Գիշեվա երեխա | Child in the Night | Լյուկ |
1990 | ֆ | Վկա | The Witness | փոքրիկ տղա |
1990 | ֆ | Ավալոն | Avalon | Միքայել Կեյ |
1990 | ֆ | Ներքին հետաքննություն | Internal Affairs | Սին Ստրեյչ |
1991 | ֆ | Դրախտ | Paradise | Վիլարդ Յանգ |
1992 | ֆ | Օր-О | Day-O | Օր-О |
1992 | ֆ | Դեպի վեր ձգտող | Radio Flyer | Մայք |
1992 | ֆ | Հավերժ երիտասարդ | Forever Young | Նետ Կուպեր |
1993 | ֆ | Լավ որդի | The Good Son | Մարկ Էվանս |
1993 | ֆ | Գեկ Ֆինի արկածներ | The Adventures of Huck Finn | Գեկլաբերի Ֆին |
1994 | ֆ | Պատերազմ | The War | Ստյուտարտ 'Ստյու' Սիմոնս |
1994 | ֆ | Նորթ | North | Նորթ |
1996 | ֆ | Ֆլիպպեր | Flipper | Սենդի |
1997 | ֆ | Օլիվեր Թվիստ | Oliver Twist | Ջեկ Դավկինս |
1997 | ֆ | Սառցե քամի | The Ice Storm | Միկի Կարվեր |
1998 | ֆ | Ֆակուլտետ | The Faculty | Կեյսի Կոնոր |
1998 | ֆ | Բախում անդունդին | Deep Impact | Լեո Բիդերման |
1999 | ֆ | Սև և սպիտակ | Black and White | Ռեն |
1999 | ֆ | Կրետի թռիչք | The Bumblebee Flies Anyway | Բարնի Սնոու |
2000 | ֆ | Անշնորհքներ | Chain of Fools | Միկի |
2000 | ֆ | Խոստովանության օր | Ash Wednesday | Շոն Սալիվան |
2001 | ֆ | Մատանիների տիրակալ։ Մատանու եղբայրություն | The Lord of the Rings: The Fellowship of the Ring | Ֆրոդո Բեգինս |
2002 | ֆ | Մատանիների տիրակալ։ Երկու բերդեր | The Lord of the Rings: The Two Towers | Ֆրոդո Բեգինս |
2002 | ֆ | Մատնաչափիկի արկածներ և Մատնաչափիկներ | The Adventures of Tom Thumb & Thumbelina | Մատնաչափիկ (ձայն) |
2003 | ֆ | Մատանիների տիրակալ։ Արքայի հանդիպում | The Lord of the Rings: The Return of the King | Ֆրոդո Բեգինս |
2003 | ֆ | Լրտեսների երեխաներ 3։ Խաղն ավարտված է | Spy Kids 3-D: Game Over | սուպեր-խաղացող (մականուն։ Վոին) |
2003 | ֆ | Տասնյոթամյա | All I Want | Ջոնս Դիլոն |
2004 | ֆ | Մաքուր մտքի հավերժ փայլատակում | Eternal Sunshine of the Spotless Mind | Պատրիկ |
2005 | ֆ | Խուլիգաններ | Green Street | Մետ Բակներ |
2005 | ֆ | Եվ ամենի ինչ լուսավորվեց | Everything Is Illuminated | Ջոնաթան Սաֆրան Ֆոեր |
2005 | ֆ | Հանցագործների քաղաք | Sin City | Կեվին |
2006 | ֆ | Բոբբի | Bobby | Վիլյամ Ավերի |
2006 | ֆ | Ուրախ ոտքեր | Happy Feet | պինգվին Մամբլ (ձայն) |
2006 | ֆ | Սպայրոյի լեգենդ։ Սկիզբ | The Legend of Spyro: A New Beginning | Սպայր (ձայն) |
2006 | ֆ | Փարիզ, ես քեզ սիրում եմ | Paris, je t'aime | ճանապարհորդ |
2007 | ֆ | Օր զրո | Day Zero | Ահարոն Ֆելեր |
2008 | ֆ | Սպանություն Օքսֆորդում | Los crímenes de Oxford | Մարտին |
2009 | ֆ | 9 | 9 | իններորդ (ձայն) |
2011 | ս | Վիլֆրեդ | Wilfred | Ռայան Նյուման |
2011 | ֆ | Ռոմանտիկներ | The Romantics | Չիպ Խեյս |
2011 | ֆ | Ուրախ ոտքեր 2 | Happy Feet Two | պինգվին Մամբլ (ձայն) |
2012 | ս | Գանձերի կղզի | Treasure Island | Բեն Գան |
2012 | ֆ | Սելեստան և Ջեսին դարերով | Celeste & Jesse Forever | Սկոտ |
2012 | ֆ | Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն | The Hobbit: An Unexpected Journey | Ֆրոդո Բեգինս |
2012 | ֆ | Վրեժ Ջոլիի համար | Revenge for Jolly! | Թոմաս |
2012 | ս | Կարմիրներն ընդդեմ Կապույտների | Red vs Blue | Սիգմա (ձայն) |
2012 | ֆ | Մոլագար | Maniac | Ֆրենկ Զիտո |
2013 | ֆ | Գրապահոցի քրոնիկներ | Pawn Shop Chronicles | Ջոնի Շոու |
2013 | ֆ | Փառահեղ ավարտ | Grand Piano | Թոմ Սելզնիկ |
2014 | ֆ | Կուտիս | Cooties | Կլինտ Խադսոն |
2014 | ս | Քաղաքի մյուս կողմում | Over The Garden Wall | Վիրտ (ձայն) |
2014 | ֆ | Լուսավորող աստղեր | Set Fire To The Stars | Ջոն Մալկոլմ Բրինին |
2014 | ֆ | Բաց պատուհաններ | Open Windows | Նիկ Չամբերս |
2015 | ֆ | Վհուկի վերջին որսորդ | The Last Witch Hunter | Դոլան 37-րդ |
2016 | ֆ | Վստահություն | Trust | Ոստիկան |
2016 | ֆ | Իմ հրեշտակի սև թևեր | Black Wings Has My Angel | Էդդ |
2016-2017 | ս | Դիրկ Ջենթլի դետեկտիվ գործակալություն | Dirk Gently's Holistic Detective Agency | Տոդ Բրոտցման |
2017 | ֆ | Այս աշխարհում ես այլևս ինձ չեմ զգում ինչպես տանը | I Don't Feel at Home in This World Anymore | Թոնի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.