Էլթոն Ջոն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Էլթոն Ջոն.

Էլթոն Ջոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլթոն Ջոն
Բնօրինակ անունանգլ.՝ Sir Elton Hercules John
Ի ծնե անունանգլ.՝ Reginald Kenneth Dwight
Նաև հայտնի է որպեսElton John
Ծնվել էմարտի 25, 1947(1947-03-25)[1][1][2][…] (73 տարեկան)
Փիններ, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր
 Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք, փոփ ռոք, գլեմ ռոք, Սոֆթ ռոք և ռիթմ էնդ բլյուզ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգիչ, կինոդերասան, կիթառահար, դաշնակահար, Երաժիշտ և HIV activist
Երգչաձայնբարիտոն և տենոր
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլUniversal Records?, Island Records, Philips Records, DJM Records?, Uni?, Geffen Records, Paramount Records?, Rocket Records?, Մերկուրի Ռեքորդս, MCA Records և Def Jam Recordings
ԿրթությունԵրաժշտության թագավորական ակադեմիա և Լոնդոնի համալսարան
ԱմուսինԴեյվիդ Ֆերնիշ
ՊարգևներԱրվեստի և գրականության շքանշանի սպա, Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր, Գրեմմի Լեգենդի մրցանակ, MusiCares Տարվա մարդ, Ռոքնռոլի փառքի սրահ, Արծաթե բանալի մրցանակ, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, Դիսնեյի լեգենդներ, Բրիտանական կայսրության շքանշան, Ասպետ-բակալավր, Ջոնի Մերսերի մրցանակ, Պատվավոր Լեգեոնի շքանշան և Պատվո լեգեոնի շքանշան
Կայքeltonjohn.com
Elton John Վիքիպահեստում

Սըր Է՛լթոն Հերկուլես Ջոն (անգլ.՝ Elton Hercules John), իսկական անունը՝ Ռե՛ջինալդ Քե՛ննեթ Դուայթ (անգլ.՝ Reginald Kenneth Dwight), մարտի 25, 1947(1947-03-25)[1][1][2][…], Փիններ, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի հանրահայտ երգիչ, երգահան և դաշնակահար։ Նկատելի ազդեցություն է թողել սոֆթ ռոքի զարգացման գործում։ Համարվում է 1970-ական թվականների շահութապես ամենահաջողակ և Մեծ Բրիտանիայի ամենաճանաչված ռոք-կատարողներից մեկը։ Իր ողջ գործունեության ընթացքում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում վաճառել է ավելի շատ ալբոմներ, քան մեկ այլ բրիտանացի կատարող[3]։

1967 թվականից աշխատել է երգերի տեքստերի հեղինակ Բերնի Տոպինի հետ։ Նրանք համատեղ ստեղծել են ավելի քան 30 ալբոմ։ Մոտ կեսդարյա երաժշտական գործունեության ընթացքում Էլթոն Ջոնը վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ, ինչը նրան դարձրել է ամենավաճառվող երաժշտական կատարողներից մեկը ողջ աշխարհում[4][5][6]։ Ունի ավելի քան 40 հիթ սինգլների բրիտանական պաշտոնական հիթ-շքերթում և Billboard Hot 100-ում, այդ թվում՝ յոթը՝ Մեծ Բրիտանիայում և ինը՝ ԱՄՆ-ում, իսկ հաջորդական ալբոմներով գրավել է առաջին տեղը ԱՄՆ-ում[7][8]։ Նրա ալբոմներից յոթը գրավել են առաջին տեղը Billboard 200-ում[9], 23 սինգլ եղել է ամերիկյան Թոփ-40-ում, 16-ը՝ առաջին տասնյակում, իսկ 6-ը բարձրացել են առաջին հորիզոնական[10]։ Էլթոն Ջոնի սինգլներից 52-ը տեղ են գրավել բրիտանական թոփ-40-ում[11]։ Դրանցից մեկը՝ «Candle in the Wind 1997»-ը (1973 թվականի «Candle in the Wind» երգի նոր տարբերակը), որ նվիրվել է արքայադուստր Դիանային, աշխարհում վաճառվել է ավելի քան 33 միլիոն օրինակով[12] և համարվում է ամենավաճառվող սինգլը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթների պատմության մեջ[13][14][15]։ Էլթոն Ջոնը նաև զբաղվել է ձայնագրությունների պրոդյուսերությամբ և երբեմն նկարահանվել ֆիլմերում։ 1976 -1987 և 1997- 2002 թվականներին եղել է «Ուոթֆորդ» անգլիական ֆուտբոլային ակումբի սեփականատերը և համարվում է ակումբի ցմահ պատվավոր նախագահը։

Մեծանալով Լոնդոնի Փիններ շրջանում՝ Էլթոն Ջոնը վաղ տարիքում սովորել է դաշնամուր նվագել, իսկ 1962 թվականին ստեղծել է ռիթմ ընդ բլյուզ (R&B) ժանրի «Bluesology» խումբը, որի կազմում նվագել է մինչև 1967 թվականը։ 1967 թվականին նա հանդիպել է Բերնի Տոպինի հետ, և երկու տարի շարունակ նրանք երգեր են գրել այլ կատարողների համար, որոնց թվում նաև երգչուհի Լուլուն էր։ Ջոնը նաև իբրև երաժիշտ աշխատել է տարբեր արտիստների, այդ թվում՝ Հոլիզի և Սքաֆոլդի համար։ 1969 թվականին թողարկվել է Ջոնի դեբյուտային՝ «Empty Sky» ալբոմը։ 1970 թվականին «Elton John» ալբոմից նրա առաջին հիթային սինգլը՝ «Your Song»-ը մտել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթների լավագույն տասնյակի մեջ։ Էլթոն Ջոնը նաև հաջողություն է ունեցել երաժշտական ֆիլմերում ու թատրոնում․ 1994 թվականին ստեղծել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի երաժշտական ադապտացիան[16], «Աիդա» և «Բիլի Էլիոթ» մյուզիքլները։

Էլթոն Ջոնն ունի հինգ «Գրեմմի», հինգ «Brit», երկու «Օսկար», երկու «Ոսկե գլոբուս», «Թոնի», «Դիսնեյի լեգենդներ» մրցանակներ և «Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր» [17]։ 2004 թվականին Rolling Stone ամսագրի կազմած աշխարհի 50 լավագույն կատարողների ցանկում երգիչն զբաղեցրել է 49-րդ տեղը[18]։ 2013 թվականին Billboard ամսագիրը նրան համարել է ամենահաջողակ արտիստն ըստ Billboard Hot 100-ի և երրորդը՝ The Beatles-ից ու Մադոննայից հետո[19]։ 1992 թվականին Էլթոն Ջոնի անունը տեղ է գտել Երգերի հեղինակների փառքի սրահում, իսկ 1994 թվականին՝ նաև Ռոքնռոլի փառքի սրահում։ Հանդիսանում է Երգահանների և հեղինակների բրիտանական ակադեմիայի անդամ։ «Երաժշտության և բարեգործության բնագավառում ունեցած ավանդի համար» 1998 թվականին Եղիսաբեթ II թագուհու կողմից արժանացել է Ասպետ-բակալավրի կոչման։

Էլթոն Ջոնը ելույթ է ունեցել մի քանի թագավորական միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ 1997 թվականին Վեստմինստերյան աբբայությունում արքայադուստր Դիանայի հուղարկավորության, 2002 թվականին Եղիսաբեթ II-ի ոսկե հոբելյանի պատվին տրված բրիտանական երաժշտական համերգի և 2012 թվականին Բուքինգհեմյան պալատում թագուհու ադամանդե հոբելյանի առթիվ տրված համերգի ժամանակ։

Էլթոն Ջոնը հայտնի է նաև որպես հասարակական գործիչ, մասնավորապես՝ մեծ է նրա ներդրումը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարում։ 1992 թվականին նա հիմնադրել է «Էլթոն Ջոնի հիմնադրամը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում», իսկ մեկ տարի անց սկսել կազմակերպել ՁԻԱՀ-ի ֆոնդի ամենամյա երեկույթները։ Ստեղծման օրվանից հիմնադրամը հավաքել է ավելի քան 300 միլիոն ֆունտ ստերլինգ[20]։

1976 թվականին Էլթոն Ջոնը հայտարարել է իր երկսեռական լինելու մասին, իսկ 1988 թվականից նա բացահայտ գեյ է։ 2005 թվականի դեկտեմբերի 21-ից երգիչը քաղաքացիական ամուսնության մեջ է Դևիդ Ֆերնիշի հետ․ նրանք ամուսնացել են այն բանից հետո, երբ 2014 թվականից միասեռական ամուսնություններն Անգլիայում և Ուելսում դարձել են օրինական։ 2019 թվականին Էլթոն Ջոնին հանձնելով Ֆրանսիայի բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանը, նախագահ Էմանուել Մակրոնը նրան անվանել է «մեղեդու հանճար»՝ բարձր գնահատելով Ջոնի ջանքերը ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանության գործում։

2018 թվականին Էլթոն Ջոնը մեկնել է հրաժեշտի եռամյա շրջագայության[21]։

Կենսագրություն

Ռեջինալդ Քեննեթ Դուայթը ծնվել է Փիններում (Անգլիա), մայոր Սթենլի Դուայթի և նրա կնոջ՝ Շեյլայի (աղջկական անունը՝ Հարիս) ընտանիքում։ Պատանի Դուայթը դաստիարակվել է հիմնականում մոր կողմից, հորը հազվադեպ էր տեսնում։ 1962 թվականին, երբ Դուայթը 15 տարեկան էր, Սթենլին և Շեյլան բաժանվել են։ Մայրն ամուսնացել է Ֆրեդ Ֆեյրբրազերի հետ (անգլ.՝ Fred Farebrother), որին Էլթոնը մտերմաբար Դերֆ էր կոչում[22]։ Դուայթը դաշնամուր նվագել սկսել է, երբ ընդամենը չորս տարեկան էր։ Դեռ մանկուց նա կարողանում էր նվագել ամենատարբեր մեղեդիներ։ Տասնմեկ տարեկանում շահելով Թագավորական կոնսերվատորիայի կրթաթոշակը՝ ընդունվել և սովորել է այնտեղ վեց տարի[23]։

Երաժշտական կարիերայի սկիզբ

1960 թվականին Դուայթն ընկերների հետ ստեղծել է «The Corvettes» խումբը, որը 1961 թվականին վերանվանվել է «Bluesology»[22]։ 1960-ական թվականներին «Bluesology»-ն արդեն շրջագայում էր ԱՄՆ-ում ռիթմ ընդ բլյուզ ոճի այնպիսի երաժիշտների և երաժշտական խմբերի հետ, ինչպիսիք էին «The Isley Brothers»-ը, Major Lance-ը, Դորիս Թրոյը, Փաթի Լաբելը։ 1966 թվականին խումբն սկսել է համագործակցել Ջոն Բոլդրիի հետ (վերջինիս անվան «Ջոն» մասնիկը հետագայում դարձել է Էլթոն Ջոնի կեղծանվան մի մասը)՝ շրջագայելով Անգլիայում[24].

«King Crimson»-ում և «Gentle Giant»-ում ունեցած անհաջող լսումներից հետո[25] Դուայթն արձագանքել է NME շաբաթաթերթի հայտարարությանը՝ տեղադրված Ռեյ Ուիլյամսի (անգլ.՝ Ray Williams) կողմից, որը «Liberty Records» ընկերության արտիստների և խաղացանկերի բաժնի այն ժամանակվա ղեկավարն էր։ Ուիլյամսը Դուայթին տեքստերի հավաքածու է տվել՝ գրված Բերնի Տոպինի կողմից, որը նույնպես արձագանքել էր հայտարարությանը։ Ո՛չ Դուայթին և ո՛չ էլ Տոպինին մրցույթում չեն ընտրել, բայց Դուայթն սկսել է երաժշտություն գրել Տոպինի բանաստեղծությունների հիման վրա, որոնք ուղարկում էր փոստով։ Այդպես, ստեղծագործական բնույթի նամակագրության միջոցով ծնվել է մի գործընկերություն, որը շարունակվում է մինչ օրս[23]։

1967 թվականին ձայնագրվել է Էլթոն Ջոնի և Բերնի Տոպինի առաջին ստեղծագործությունը՝ «Scarecrow» («Խրտվիլակը»)։ Ռեջինալդ Դուայթը վերցրել է Էլթոն Ջոն մականունը՝ Էլթոն Դինի և Ջոն Բոլդրիի պատվին[24]։ Որոշ ժամանակ անց՝ 1972 թվականին, նա իր կեղծանվանն ավելացրել է Hercules անունը․ այդպես կոչում էին «Steptoe and Son» կատակերգական հեռուստասերիալի ձիուն[22]։

1968 թվականին Ջոնը և Տոպինը միացել են Դիկ Ջեյմսի «DJM Records» ձայնագրման ստուդիային և հաջորդող երկու տարիներին երգեր են գրել տարբեր կատարողների, այդ թվում՝ Ռոջեր Կուկի և Լուլուի համար[23]։ Տոպինը կարողանում էր մեկ ժամում տեքստ գրել, այն ուղարկում էր Ջոնին, որն այդ տեքստի հիման վրա կես ժամում երաժշտություն էր գրում, իսկ եթե չէր կարողանում արագ հորինել, պատվիրում էր հաջորդ ուրվագիրը[24]։ Միաժամանակ, Ջոնը գումար էր վաստակում լեյբլների միջոցով՝ ձայնագրելով ճանաչված հիթերի քավեր տարբերակներ, որոնց հավաքածուները վաճառվում էին սուպերմարկետներում[26]։

Երաժշտական հրատարակիչ Սթիվ Բրաունի խորհրդով Ջոնը և Տոպինը DJM լեյբլի համար սկսել են գրել ավելի բարդ երգեր։ Առաջինը «Bluesology» խմբի նախկին կիթառահար, պրոդյուսեր Քալեբ Քուեյի (անգլ.՝ Caleb Quaye) կողմից 1968 թվականին ձայնագրված «I’ve Been Loving You» սինգլն էր։ 1969 թվականին Քուեյի, թմբկահար Ռոջեր Պոուպի և բաս կիթառահար Թոնի Մյուրեյի հետ թողարկվել է «Lady Samantha» սինգլն ու «Empty Sky» ալբոմը, որոնք իրենց հավակնոտ գործիքավորման և հետաքրքիր տեքստերի շնորհիվ ընկալվել են իբրև ստեղծագործական լուրջ մարտահրավերներ[27]։ Ալբոմը դրական գնահատականի է արժանացել, բայց կոմերցիոն հաջողություն Բրիտանիայում, առավել ևս՝ ԱՄՆ-ում, չի ունեցել[9]։

1970-ական թվականներ

Էլթոն Ջոնը Համբուրգի համերգին, մարտ, 1972
Էլթոն Ջոնը Համբուրգի համերգին, մարտ, 1972

Հաջորդ ալբոմի վրա աշխատելու համար Ջոնը և Տոպինը հրավիրել են պրոդյուսեր Գաս Դաջենին (անգլ.՝ Gus Dudgeon) և հնչյունավորող Փոլ Բակմաստերին։ «Էլթոն Ջոն» ալբոմը թողարկվել է 1970 թվականի գարնանը՝ Մեծ Բրիտանիայում՝ «Pye Records» ընկերության «DJM» մասնաճյուղում, ԱՄՆ-ում՝ «Uni Records» ընկերության կողմից։ Առաջին սինգլը՝ «Border Song»-ը, ԱՄՆ-ում գրավել է լոկ 92-րդ տեղը, բայց երկրորդը՝ «Your Song»-ը, երկու ուղղությամբ էլ դարձել է հիթ՝ Ատլանտյան օվկիանոս (#8 ԱՄՆ, #7 Մեծ Բրիտանիա)[11]: Հաջողության այս ալիքի վրա հիթ-շքերթներում սկսել է բարձրանալ նաև ալբոմը[24]։

Օգոստոսին Էլթոն Ջոնը տվել է իր առաջին ամերիկյան համերգը լոսանջելեսյան «The Troubadour» ակումբում։ Բեմի վրա նրան հանդիսատեսին է ներկայացրել Նեյլ Դայմոնդը։ Նվագակցող կազմում էին թմբկահար Նայջել Օլսոնը (էքս-Spencer Davis Group, Յուրայա Հիփ) և բաս-կիթառահար Դի Մյուրեյը։ Էլթոն Ջոնի կատարողական ոճը (շատ բաներում նման Ջերի Լի Լյուիսի ոճին) մեծ տպավորություն է թողել ոչ միայն թղթակիցների, այլ նաև գործընկերների վրա, մասնավորապես՝ Քուինսի Ջոնսի և Լեոն Ռասելի[24]։

Մասնակցելով «Back Home»-ի՝ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնի ձայնագրմանը, որն ուղևորվում էր աշխարհի առաջնությանը Մեքսիկա, Էլթոն Ջոնը ձայնագրել է «Tumbleweed Connection» կոնցեպտուալ ալբոմը, որը թողարկվել է 1970 թվականի հոկտեմբերին և Բիլբորդում բարձրացել մինչև լավագույն տասնյակ, իսկ «UK Singles Chart»-ում գրավել #2 հորիզոնականը։

Էլթոն Ջոնը Համբուրգի համերգին, մարտ, 1972
Էլթոն Ջոնը Համբուրգի համերգին, մարտ, 1972

1972 թվականին Դեյվի Ջոնսթոնի գալստյամբ (անգլ.՝ Davey Johnstone, կիթառ, բեք-վոկալ) ամբողջացել է «Elton John Band» նվագախմբի վերջնական կազմը։ Կոլեկտիվի բոլոր անդամները հրաշալի նվագողներ էին, հզոր ձայնի տեր և իրենք էին ձայնագրում վոկալ վերադաշնակումները։ Պրոդյուսեր Գաս Դաջենի հետ խումբը թողարկել է «Honky Chateau» ալբոմը, որը բարձրացել է Բիլբորդի ցանկի 1-ին հորիզոնական և մնացել բարձունքում 5 շաբաթ[9]։ Նրանից դուրս եկան «Rocket Man (I Think It’s Going To Be A Long, Long Time)» (# 6 ԱՄՆ, # 2 Մեծ Բրիտանիա) և «Honky Cat» (# 8 ԱՄՆ) սինգլները[28]։

1973 թվականին Էլթոն Ջոնը ստեղծել է սեփական լեյբլը՝ Rocket Records-ը և այնտեղ թողարկել իր 6-րդ՝ «Don’t Shoot Me I’m Only the Piano Player» ստուդիական ալբոմը (1973, #1 ԱՄՆ, Մեծ Բրիտանիա)[29]։ Նրանից ստացվել է երկու սինգլ՝ «Crocodile Rock» (#1 ԱՄՆ, #5 Մեծ Բրիտանիա) և «Daniel» (#2 ԱՄՆ, #4 Մեծ Բրիտանիա)[11][28]։

Ավելի գլխապտույտ հաջողություն է ունեցել հաջորդ ալբոմը՝ Goodbye Yellow Brick Road-ը (1973, # 1 ԱՄՆ՝ 8 շաբաթ, # 1 Մեծ Բրիտանիա)։ Երաժշտական քննադատները հենց այս ալբոմն են համարում լավագույնը Էլթոն Ջոնի կարիերայում[28]։ Հենց այս ժամանակաշրջանում էլ Էլթոն Ջոնը հայտնվել է գլեմ ռոք շարժման կենտրոնում, երբ (AMG-ի գրախոսի բառերով) երգչի անձը «…սկսել է ավելի շատ ուշադրություն հրավիրել իր վրա, քան նրա երաժշտությունը»[30]։ Ալբոմից ստացվել է 4 սինգլ՝ «Saturday Night’s Alright for Fighting» (# 7 Մեծ Բրիտանիա, # 12 ԱՄՆ), «Goodbye Yellow Brick Road (երգ)» (# 6 Մեծ Բրիտանիա, # 2 ԱՄՆ), «Candle in the Wind» (# 11, Մեծ Բրիտանիա), «Bennie and the Jets» (# 1, ԱՄՆ)[11][10][23]։

1975 թվականին թողարկվել է «Captain Fantastic and the Brown Dirt Cowboy» ինքնակենսագրական ալբոմը՝ ժամանակին դեռ բոլորին անհայտ Ջոնի և Տոպինի երաժշտական պատմության մասին՝ գլխավորելով բրիտանական և ամերիկյան հիթ-շքերթները։

Էլթոն Ջոնն իր ամենաբարձր կոմերցիոն ձեռքբերումն ունեցել է 1976 թվականին՝ Կիկի Դիի հետ զուգերգով։ Նրանց «Don’t Go Breaking My Heart» սինգլը գլխավորել է ինչպես ամերիկյան, այնպես էլ անգլիական հիթ-շքերթները։ Սինգլի թողարկումից անմիջապես հետո «Rolling Stone» ամսագրին տված հարցազրույցում Էլթոն Ջոնը բացահայտ հայտարարել է իր երկսեռական լինելու մասին։ Երգիչը հետագայում խոստովանել է, որ այդ ձևակերպումը փոքր-ինչ կոմպրոմիսային է եղել, քանի որ նա չի համարձակվել միանգամից հայտարարել իր համասեռամոլ լինելու մասին՝ երկրպագուներին չհիասթափեցնելու համար, որոնցից շատերը սարսափահար են եղել անգամ խոստովանության այդ «մեղմացված» տարբերակը լսելով[24]։

1976 թվականին Էլթոն Ջոնը 7 անշլագային համերգ է ունեցել Մեդիսոն Սքուեր Գարդենում․ այդ ռեկորդը մինչ օրս շարունակում է մնալ չգերազանցված[28]։ Դրանից հետո նրա համերգային գործունեության մեջ եկել է դադարի պահ, որը երգիչը բացատրել է ստեղծագործական հոգնածությամբ։ Բացի այդ, «Blue Moves» ալբոմի թողարկումից հետո Էլթոն Ջոնն սկսել է հազվադեպ աշխատել Բերնի Տոպինի հետ, որն արդեն համագործակցում էր այլ երաժիշտների հետ։ Համագործակցության ժամանակավոր դադարի մասին որոշումը կապված էր միմյանց հանդեպ աստիճանաբար խորացող անբարյացակամության հետ, որն առաջացել էր մշտական, չդադարող շփումից։

Ընդհանուր առմամբ, 1970-1976 թվականները բոլոր առումներով ամենահաջողվածն են եղել երգչի կարիերայում։ Էլթոն Ջոնի բոլոր վեց ալբոմները, որ ընդգրկվել են «Rolling Stone» ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների» ցանկում (ամենաբարձր՝ 91-րդ տեղն այնտեղ զբաղեցնում է «Goodbye Yellow Brick Road» ալբոմը), վերաբերում են հենց այդ ժամանակաշրջանին։

1980-ական թվականներ

1979 թվականին տեղի է ունեցել Էլթոն Ջոն և Բերնի Տոպին ստեղծագործական տանդեմի վերամիավորումը: Հաջորդ տարի թողարկվել է նոր՝ «21 at 33» ալբոմը, որը համարվում է երգչի կարիերայի մեծագույն ձեռքբերումներից մեկը: Ալբոմում ներառված երգերից մեկը՝ «Little Jeannie»-ը եղել է Էլթոն Ջոնի ամենահաջողված երգերից մեկը։ Երգի բառերը գրել է Գարի Օսբորնը։ Ի դեպ, բացի Տոպինից ու Օսբորնից, Էլթոն Ջոնն այդ ժամանակաշրջանում համագործակցել է տեքստերի այնպիսի հեղինակների հետ, ինչպիսիք են Թոմ Ռոբինսոնը և Ջուդի Տսուկին։

Էլթոն Ջոնը Լոնդոնի համերգին, 1986 թվական
Էլթոն Ջոնը Լոնդոնի համերգին, 1986 թվական

1981 թվականին թողարկվել է «The Fox» ալբոմը, որում մասնակցություն են ունեցել պոետներ Տոպինն ու Օսբորնը: 1980 թվականի սեպտեմբերի 13-ին Էլթոն Ջոնն անվճար համերգ է տվել Նյու Յորքի Կենտրոնական պարկում՝ ավելի քան 400 000 երկրպագուի առաջ: Համերգը տեղի է ունեցել «Դակոտա» շենքի մոտակայքում, որտեղ Էլթոն Ջոնի ընկերոջ՝ Ջոն Լենոնի բնակարանն էր։ Համերգին Էլթոն Ջոնը կատարել է «Imagine» երգը՝ նվիրելով իր ընկերոջը։ Երեք ամիս անց Լենոնն սպանվել է հենց այդ տան մոտակայքում։ Այդ կորստին էր նվիրված Էլթոն Ջոնի՝ 1982 թվականի «Empty Garden (Hey Hey Johnny)» երգը, որն ընդգրկվել է «Jump Up!» ալբոմի մեջ։ 1982 թվականի օգոստոսին Էլթոն Ջոնը մասնակցել է Ջոն Լենոնի հիշատակին նվիրված համերգին, որն անց է կացվել Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդեն համերգասրահում։ Բեմում երգչին են միացել Յոկո Օնոն և Շոն Օնո Լենոնը՝ Էլթոն Ջոնի հոգեզավակը։

1980-ական թվականները երգչի համար անձնական ծանր ցնցումների տարիներ են եղել։ 1984 թվականին բոլորի համար անսպասելի Էլթոն Ջոնն ամուսնացել է ձայնային ինժեներ Ռենատա Բլաուելի հետ: 1986 թվականին՝ դեպի Ավստրալիա կատարած շրջագայության ժամանակ, նա կորցրել է ձայնը, ինչից հետո վիրահատվել է․ ձայնային հանգույցների վրայից հեռացվել են պոլիպներ, ինչի արդյունքում երգչի ձայնի տեմբրը որոշակիորեն փոխվել է և այդ պահից սկսել է նորովի հնչել[31]։ Չնայած այդ ամենին՝ Էլթոն Ջոնը շարունակել է ակտիվորեն ձայնագրվել։

Ջոնսթոնի, Մյուրեյի և Օլսոնի՝ խումբ վերադառնալուց հետո Էլթոն Ջոնը կրկին հայտնվել է հիթ-շքերթների առաջատարների շարքերում նոր՝ «Too Low for Zero» ալբոմով (1983): Այն, ի թիվս այլ երգերի, ընդգրկում էր այնպիսի հիթեր, ինչպես «I'm Still Standing»-ը և «I Guess That’s Why They Call It the Blues»-ը։ Վերջին կոմպոզիցիան, որի ձայնագրությանը մասնակցել է Սթիվի Ուանդերը, ամերիկյան հիթ-շքերթներում գրավել է 4-րդ հորիզոնականը։ Չնայած այդ ժամանակահատվածում Էլթոն Ջոնին չի հաջողվել կրկնել Ամերիկայում ունեցած հաջողությունը, որին հասել էր 1970-ական թվականներին, բայցևայնպես, ողջ տասնամյակի ընթացքում նրա երգերը պարբերաբար հայտնվել են հիթ-շքերթների վերին հորիզոնականներում։ Դրանք այնպիսի ստեղծագործություններ էին, ինչպես «Little Jeannie»-ն (1980 թվականին զբաղեցրել է 3-րդ տեղը), «Sad Song (Say So Much)»-ը (1984-ին զբաղեցրել է 5-րդ տեղը), «Nikita»-ն (7-րդ հորիզոնական, 1986)։ Սակայն ամենահաջողված սինգլը դարձել է «That's What Friends Are For»-ը (1-ին հորիզոնական, 1985 թվական)։ Այդ երգից ստացված հասույթն ուղղվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարում տարվող հետազոտություններին։

1984 թվականին Ուոթֆորդ ֆուտբոլային ակումբը հասել է Ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ։ Այդպիսով իրականացել է Էլթոն Ջոնի վաղեմի երազանքը, ով տարիներ շարունակ այդ ֆուտբոլային ակումբի երկրպագուն ու սեփականատերն էր: Խաղից առաջ ավանդական դարձած արարողության ժամանակ երկրպագուները երգել են «Abide With Me» երգը, ինչն արցունքներ է առաջացրել Էլթոն Ջոնի աչքերում։ Սակայն խաղը տանուլ է տրվել «Էվերթոն» ֆուտբոլային ակումբին։ Խաղից հետո Էվերթոնի երկրպագուները ցուցանակներ են բարձրացրել «Sorry Elton, I Guess That’s Why They Call Us The Blues» գրությամբ (բառախաղ՝ հիմնված անգլերեն «կապույտ» և «բլյուզ» բառերի նմանության վրա)՝ հղում անելով Էլթոն Ջոնի «I Guess That's Why They Call It the Blues» հիթին։

1985 թվականին Էլթոն Ջոնը մի շարք հայտնի կատարողների հետ մասնակցել է Live Aid համերգային ծրագրին, որից հավաքված դրամական ողջ հասույթը փոխանցվել է աֆրիկյան մայրցամաքի երկրներին: Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած համերգ-մարաթոնի ժամանակ նա կատարել է իր «Bennie And The Jets» և «Rocket Man» երգերը, ինչպես նաև «Don't Go Breaking My Heart» երգը՝ Կիկի Դիի հետ։ Նաև լայն հանրությանն է ներկայացրել իր երիտասարդ ընկերոջը՝ Ջորջ Մայքլին, որն այն ժամանակ դեռևս Wham! խմբի անդամ էր՝ նրա հետ կատարելով «Don't Let the Sun Go Down on Me» երգը։

1987 թվականին նա շահել է «The Sun» պարբերականի դեմ հարուցած հայցը՝ զրպարտության մասին։ Թերթը նրան մեղադրել էր անչափահասների հետ ունեցած սեռական կապի մեջ։

1988 թվականին Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզահամերգային համալիրում նա ունեցել է 5 համերգ՝ այդպիսով իր ելույթների թիվն այդ համերգային դահլիճում հասցնելով 26-ի, առաջ անցնելով ամերիկյան «Grateful Dead» խմբից և սահմանելով նոր ռեկորդ: Սակայն այդ թվականը կարելի է համարել նաև ճգնաժամային երգչի անձնական և ստեղծագործական կյանքում։ Լոնդոնյան Սոթբիս աճուրդում վաճառքի է հանվել Էլթոն Ջոնին պատկանող կամ նրա հետ կապված ավելի քան 2 000 իր՝ մոտ 20 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ: Հետագայում նա նշել է, որ դա իսկապես ինքնատիպ միջոց էր իր տարօրինակ և բուռն անցյալից բաժանվելու համար: Մեկ այլ հարցազրույցում Էլթոն Ջոնը խոստովանել է, որ 1989 թվականն իր համար եղել է ամենադժվարը՝ այդ ժամանակահատվածի իր վիճակը համեմատելով Էլվիս Փրեսլիի կյանքի վերջին տարիների՝ բարոյական և ֆիզիկական հյուծվածության հետ:

1990-ական թվականներ

Էլթոն Ջոնը խորապես ցնցվել էր Ռայան Ուայթի՝ Ինդիանայից մի դեռահասի պատմությամբ, որը հիվանդ էր ՁԻԱՀ-ով։ Մայքլ Ջեքսոնի հետ միասին նա ակտիվ մասնակցություն է ունեցել երեխայի ճակատագրում, աջակցել է նրան և նրա ընտանիքին մինչև 1990 թվականը՝ Ուայթի ողբերգական մահը։ Լինելով ընկճախտի մեջ՝ 1990 թվականին երգիչը Չիկագոում հայտնվել է հոսպիտալում, որտեղ վերականգնողական կուրս է անցել թմրամիջոցներից, ալկոհոլից ու բուլիմիայից կախվածության դեմ։ Բուժումից հետո նա կորցրել է քաշը, կատարել մազերի փոխպատվաստում և տեղափոխվել Ատլանտայում (Ջորջիա) գտնվող իր նոր առանձնատունը։ 1990 թվականին Էլթոն Ջոնին վերջապես հաջողվել է բրիտանական հիթ-շքերթում գրավել առաջին տեղը՝ իր Sacrifice սինգլով, որը շուրջ վեց շաբաթ չի զիջել իր դիրքերը։

1991 թվականին էկրան է բարձրացել «Two Rooms» վավերագրական ֆիլմը, որտեղ նկարագրվել է Էլթոն Ջոն-Բերնի Տոպին զույգի՝ երգեր ստեղծելու գործընթացը։ Ինչպես նկարագրված է ֆիլմում, Տոպինը գրում է բանաստեղծություններ մի վայրում, իսկ Էլթոնն ստեղծում է երաժշտություն մեկ այլ վայրում։ Ստեղծագործելու ընթացքում հեղինակները երբեք չեն հանդիպում մեկմեկու։ Նույն թվականին թողարկվել է «Two Rooms» ձոն-ալբոմը, որի ձայնագրմանը մասնակցել են բրիտանացի և ամերիկացի բազմաթիվ հայտնի փոփ և ռոք-կատարողներ։ 1991 թվականին Էլթոն Ջոնը հասել է ևս մեկ հաջողության․ նրա «Basque» կոմպոզիցիան ստացել է Գրեմմի մրցանակ՝ Լավագույն գործիքային կոմպոզիցիա անվանակարգում։ Ջորջ Մայքլի հետ երգիչը մասնակցել է «Don't Let the Sun Go Down on Me» երգի ձայնագրմանը։ Այդ աշխատանքը թողարկվել է սինգլի տեսքով և Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հիթ-շքերթներում զբաղեցրել առաջին հորիզոնականները։

1992 թվականին նա հիմնել է «Elton John AIDS Foundation» կազմակերպությունը, որը պետք է ֆինանսավորեր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրերը։ Նա նաև հայտարարել է իր որոշման մասին՝ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում իր սինգլների վաճառքից ստացված ողջ գումարն ուղղել ՁԻԱՀ-ի հետ կապված հետազոտությունների ընդլայնմանը։ Նույն թվականին թողարկվել է նրա նոր՝ «The One» ալբոմը, որն ամերիկյան հիթ-շքերթներում զբաղեցրել է 8-րդ տեղը՝ ամենաբարձր դիրքը՝ 1976 թվականի «Blue Moves» ալբոմից հետո։ Բերնի Տոպինի հետ միասին Էլթոն Ջոնն այդ տարի «Warner/Chappell Music» ընկերության հետ 12 տարի ժամկետով ստորագրել է պայմանագիր, որը գնահատվել է 39 միլիոն ամերիկյան դոլար։ Փոփ-երաժշտության պատմության մեջ դա այդ ժամանակ ամենախոշոր պայմանագիրն էր։ Էլթոն Ջոնը մասնակցել է Ֆրեդի Մերկուրիի հիշատակին նվիրված համերգին, որտեղ Քուինի հետ միասին կատարել է «Bohemian Rhapsody» և «The Show Must Go On» երգերը։

Նույն թվականի սեպտեմբերին Էլթոն Ջոնը «Guns N' Roses» խմբի հետ կատարել է «November Rain» երգը։ Հաջորդ տարի թողարկվել է «Elton John's Duets» ալբոմը, որի ձայնագրությանը մասնակցել է ժամանակակից երաժշտության ամենատարբեր ժանրեր և ուղղություններ ներկայացնող 15 արտիստ։ Ալբոմի մեջ ընդգրկված կոմպոզիցիաներից մեկը՝ «True Love»-ը՝ ձայնագրված Կիկի Դիի հետ, «UK Singles Chart» հիթ-շքերթում բարձրացել է մինչև 10-րդ հորիզոնական։ Էրիկ Կլեպտոնի հետ դուետի արդյունքում ստեղծված «Runaway Train» երգը նույնպես հայտնվել է բրիտանական հիթ-շքերթներում։

1994 թվականին Էլթոն Ջոնը Թիմ Ռայսի հետ սկսել է աշխատել Դիսնեյ ընկերության «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի երաժշտության վրա։ Այն դարձել է կոմերցիոն առումով բոլոր ժամանակների ամենահաջողված մուլտֆիլմը՝ շնորհիվ նաև նրանում հնչող երգերի։ 1995 թվականին Օսկար մրցանակաբաշխության «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում առաջադրված հինգ երգերից երեքը գրվել են Էլթոն Ջոնի և Թիմ Ռայսի կողմից՝ «Առյուծ արքան» մուլտֆիլմի համար։ «Can You Feel the Love Tonight» երգն ստացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս»։ Այդ երգի համար Էլթոն Ջոնն ստացել է նաև Գրեմմի մրցանակ Տղամարդու լավագույն փոփ-վոկալ անվանակարգում։ Ֆիլմի սաունդթրեքը «Billboard» ամսագրի հիթ-շքերթում ինը շաբաթ շարունակ մնացել է առաջին հորիզոնականում։ 1999 թվականի նոյեմբերի 10-ին Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան հայտարարել է, որ «The Lion King» ալբոմի վաճառքը հատել է 15 միլիոնի սահմանը, և այդ կերպ նա նվաճել է «ադամանդյա» կարգավիճակ։

1994 թվականին Էլթոն Ջոնն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում, իսկ մինչ այդ՝ 1992 թվականին, նա և Բերնի Տոպինը դարձել էին Երգերի հեղինակների փառքի սրահի անդամներ։ 1995 թվականին նա արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի կոչման։ Էլթոն Ջոնին շնորհվել է Ասպետ-բակալավրի տիտղոս, ինչն էլ նրան իրավունք է վերապահել իր անվանն ավելացնել «սըր» մասնիկը։

1995 թվականին թողարկվել է Էլթոն Ջոնի «Made in England» ալբոմը (#3 UK), որի «Believe» սինգլը բարձրացել է մինչև 15-րդ հորիզոնականը։ Հաջորդ տարի թողարկվել է «Love Songs» ալբոմը։

1997 թվականն Էլթոն Ջոնի համար նշանավորվել է վերելքներով ու անախորժություններով։ Տարեսկզբին՝ իր 50-ամյա հոբելյանի ժամանակ, երգիչը կանգնել է հանրության առաջ իր ողջ «փայլով»։ Նա կազմակերպել էր տոնական երեկույթ առավել մտերիմ 500 ընկերների համար Լյուդովի XIV-ի ոճով և երեկույթին հայտնվել էր 80 000 ամերիկյան դոլար արժողությամբ կոստյումով։ 1997 թվականի հունվարի 17-ին երգիչը Քուին խմբում մնացած երեք անդամների հետ Փարիզում մասնակցել է Le Presbytere N’a Rien Perdu De Son Charme Ni Le Jardin Du Son Éclat համերգային ծրագրի բացման արարողությանը։ Դա երկրորդ և վերջին անգամն էր, երբ Ֆրեդի Մերկուրիի մահից հետո Queen խմբի մնացած անդամները բեմում միասին են եղել։ 1997 թվականի վերջերին երգիչը կորցրել է իր երկու շատ մոտ ընկերներին՝ ձևավորող Ջաննի Վերսաչեին, որին սպանել էին, և արքայադուստր Դիանային, որը զոհվել էր Փարիզում ավտովթարի հետևանքով։

Candle In The Wind 1997
Candle In The Wind 1997

Սեպտեմբերի սկզբներին Բերնի Տոպինը մշակել է «Candle in the Wind» երգի բառերը Դիանայի մահվանը նվիրված հատուկ արարողության համար, և Էլթոն Ջոնը երգել է այդ երգը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպված հուղարկավորության ժամանակ։ Երգի ձայնագրությունը փոփ երաժշտության պատմության մեջ ամենաարագն էր, իսկ սինգլն՝ ամենալավ վաճառվածներից մեկը։ Ընդհանուր վաճառքը միայն Մեծ Բրիտանիայի տարածքում հասել է 5 միլիոն օրինակի, ԱՄՆ-ում՝ 11 միլիոնի, իսկ աշխարհի մասշտաբով վաճառքը կազմել է 37 միլիոն օրինակ։ Ձայնասկավառակի վաճառքից ստացված եկամուտը, որը կազմել է մոտ £55 միլիոն, ուղղվել է արքայադուստր Դիանայի հիշատակի հիմնադրամին։ Արդյունքում Էլթոն Ջոնն այս երգի շնորհիվ ստացել է Գրեմմի մրցանակ՝ «Տղամարդու լավագույն փոփ-կատարում» անվանակարգում։ Դրանից հետո նա այլևս երբեք չի կատարել երգի այդ տարբերակը՝ հաճախ ընդգծելով, որ այդ երգը կարող էր կատարվել միայն մեկ անգամ, որպեսզի մնար անզուգական։

1998 թվականին թողարկվել է «Աիդա» մյուզիքլի երաժշտությամբ սկավառակը՝ («Elaborate Lives: The Legend of Aida»), որի վրա Էլթոն Ջոնն աշխատել է Թիմ Ռայսի հետ։ Մյուզիքլի առաջին բեմադրությունը կայացել է Ատլանտայում, հետագայում ներկայացումներն անցել են Չիկագոյում և Նյու Յորքի Բրոդվեյ թատրոնում։

2000-ական թվականներ

Էլթոն Ջոնը Նորվեգիայի համերգին, 2009 թվական
Էլթոն Ջոնը Նորվեգիայի համերգին, 2009 թվական

XXI դարի առաջին տասնամյակն Էլթոն Ջոնի համար նշանավորվել է բազմաթիվ համատեղ աշխատանքներով ու նախագծերով այլ արտիստների և ժամանակակից փոփ մշակույթի գործիչների հետ։ 2000 թվականին Էլթոն Ջոնը և Թիմ Ռայսը կրկին միավորվել են նոր՝ «Ճանապարհ դեպի Էլդորադո» անիմացիոն ֆիլմի երաժշտության վրա աշխատելու համար։ 2000 թվականին թողարկվել է երգչի «Elton John One Night Only-The Greatest Hits» համերգի ձայնագրությամբ սկավառակը։ Համերգը կայացել էր դրանից մեկ տարի առաջ՝ Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդեն համերգասրահում։

2001 թվականին Էլթոն Ջոնը հայտարարել է, որ «Songs From The West Coast»-ը կդառնա իր վերջին ստուդիական ալբոմը, և որ այդ պահից ինքը պետք է կենտրոնանա միայն կենդանի ելույթների վրա։ Սակայն հետագայում, հրաժարվելով այդ գաղափարից (պատճառն այդպես էլ չի հայտարարվել), 2004 թվականին նա թողարկել է հերթական ստուդիական ալբոմը (28-րդը՝ ըստ հաշվարկի)՝ «Peachtree Road»-ը։

2001 թվականին Էլթոն Ջոնը հրավեր է ստացել մասնակցելու BBC ընկերության «Have I Got News For You» հեռուստաշոուին։ Սկզբում նա տվել է իր համաձայնությունը, սակայն վերջին պահին հրաժարվել է մասնակցել հաղորդմանը։ Դա տեղի է ունեցել եթերից ընդամենը մի քանի ժամ առաջ, և հաղորդման պրոդյուսերները ստիպված են եղել երգչի փոխարեն հրավիրել Ռեյ Ջոնսոնին՝ Գոլչեսթերից մի տաքսու վարորդի, որը երբեմն հանդես էր գալիս իբրև Էլթոն Ջոնի նմանակ։ Հաղորդման ընթացքում նա գրեթե ոչ մի բառ չի արտաբերել, սակայն, երբ հաղորդումը 24 ժամ անց եթեր է հեռարձակվել, նրա անունը եղել է խորագրերում, իսկ Էլթոն Ջոնի անունը հանվել է այնտեղից։ Նույն թվականին նկարահանվել է ֆիլմ, որը պատմում էր երգչի կարիերայի մասին՝ սկսած բեմում նրա հայտնվելու պահից մինչև 2000-ական թվականները։ Ֆիլմը կոչվում էր «The Elton John Story» և ցուցադրվել է «VH-1 Classic» ալիքով։ Ֆիլմն առանձին տեսաերիզով կամ սկավառակով այդպես էլ չի թողարկվել։

2001 թվականին Գրեմմիի մրցանակաբաշխության ժամանակ Էլթոն Ջոնն Էմինեմի հետ դուետով կատարել է վերջինիս «Stan» երգը։ Նույն թվականին կատարել է «Friends» երգը՝ «The Country Bears» ֆիլմի համար, որտեղ նաև մի փոքրիկ դերակատարմամբ է հանդես եկել։

2002 թվականին բրիտանական «Blue» խումբը ներկայացրել է Էլթոն Ջոնի «Sorry Seems To Be The Hardest Word» երգի իր մեկնաբանությունը, որի ձայնագրությանը մասնակցել է նաև ինքը՝ լեգենդար երգիչը։ Երգը բրիտանական, ինչպես նաև այլ եվրոպական երկրների հիթ-շքերթներում առաջատար դիրքեր է զբաղեցրել։ Բացի այդ, Էլթոն Ջոնի գործոնը մեծ դեր է խաղացել Թուփաք Շակուրի՝ հաջողության հասնելու գործում, որն Էլթոն Ջոնի «Madman Across the Water» ալբոմի «Indian Sunset» երգի մի հատվածն օգտագործել է ամերիկյան հիթ-շքերթները գլխավորող «Ghetto Gospel» սինգլում։ Արդյունքում «Indian Sunset»-ը մտել է Էլթոն Ջոնի «Electricity» սինգլի մեջ։ Նոր սինգլի մարքեթինգային ծրագիրը կազմակերպվել է շատ անսովոր ու արդյունավետ կերպով։ Վաճառքի ավելի քան 75 %-ը կազմել են համացանցից ներբեռնումները, որից հետո օգտատերերը մուտքի թույլտվություն են ստացել՝ մասնակցելով վիկտորինային և պատասխանելով հարցերին տեքստային հաղորդագրությունների միջոցով, որ ուղարկել են բջջային հեռախոսներով[32]։ «Electricity» սինգլը մինչ օրս շարունակում է մնալ Էլթոն Ջոնի՝ 2000-ական թվականների ամենահաջողված սոլո-սինգլներից մեկը։

Սակայն XXI դարի առաջին տասնամյակում Էլթոն Ջոնի ամենամեծ հաջողությունն անկասկած «Are You Ready for Love» երգն է։ Այդ կոմպոզիցիան գրեթե աննկատ էր մնացել, երբ առաջին անգամ հայտնվել էր 1970-ականների վերջերին։ Սակայն, երբ վերաթողարկվել է 2003 թվականին, հիթ-շքերթներում անմիջապես տեղ է գրավել առաջին հորիզոնականներում։

«Billy Elliot»-ը միակ մյուզիքլը չէր, որի ստեղծման մեջ մասնակցություն է ունեցել Էլթոն Ջոնը։ Բերնի Տոպինի հետ նա մասնակցել է Աննա Ռայսի վեպի հիման վրա ստեղծված «Lestat: The Musical» մյուզիքլի բեմականացման աշխատանքներին։ Սակայն մյուզիքլը սվիններով է ընդունվել քննադատների կողմից և փակվել է 39 ներկայացումից հետո։

Էլթոն Ջոնի երաժշտությունը լայնորեն օգտագործվել է կինոյում։ Նրա երգերից մեկը՝ «Tiny Dancer»-ը՝ գրված դեռևս 1970 թվականին, օգտագործվել է «Գրեթե հայտնիներ» (անգլ.՝ «Almost Famous») ֆիլմում, որն էկրան է բարձրացել 2002 թվականին։ Նրա մեկ այլ կոմպոզիցիան՝ «The Heart of Every Girl»-ը, հնչել է 2003 թվականին նկարահանված «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմում։

2005 թվականի հուլիսի 2-ին Էլթոն Ջոնը մասնակցել է Live 8 նշանավոր համերգին, որն անց է կացվել լոնդոնյան Հայդ պարկում։ Նույն թվականին երգիչը դուետով հանդես է եկել ավստրալիական քանթրի-երգչուհի Քեթրին Բրիթի հետ՝ «Where We Both Say Goodbye» երգով։ Billboard ամսագրի քանթրի ոճի հիթ-շքերթում երգը բարձրացել է մինչև 38 հորիզոնական։

2005 թվականի նոյեմբերի 10-ին թողարկվել է «Elton John's Christmas Party» հավաքածուն, որում երգիչը կատարել է երկու երգ, իսկ մյուսների ձայնագրությանը մասնակցել են արտիստներ, որոնց ինքն էր ընտրել։ Նախնական շրջանում ալբոմը վաճառվել է «Սթարբաքս» սրճարանների ցանցի միջոցով, և յուրաքանչյուր վաճառքից երկու դոլար հատկացվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բարեգործական հիմնադրամին (Elton John AIDS Foundation)։

2006 թվականի սեպտեմբերի 19-ին Էլթոն Ջոնն ու Բերնի Տոպինը թողարկել են «The Captain & The Kid» անվանմամբ հերթական համատեղ սկավառակը, որը կարծես «Captain Fantastic and the Brown Dirt Cowboy» հայտնի ալբոմի տրամաբանական շարունակությունն էր։ Ալբոմը ներառել է 10 նոր երգ։ Այն նաև հետաքրքիր էր նրանով, որ համատեղ աշխատանքի ողջ ընթացքում առաջին անգամ ձայնասկավառակի վրա տեղադրվել են և՛ Էլթոն Ջոնի, և՛ Բերնի Տոպինի լուսանկարները։ Ալբոմն արժանացել է քննադատների բարեհաճ վերաբերմունքին, իսկ նրա վաճառքը ողջ աշխարհում այս պահի դրությամբ կազմում է շուրջ 3,5 միլիոն օրինակ։

2007 թվականի հունիսի 16-ին Կիևում Էլթոն Ջոնն անվճար բարեգործական համերգ է տվել՝ կազմակերպված «ՀակաՍՊԻԴ» հիմնադրամի կողմից։ Այն կայացել է Անկախության հրապարակում և ուղիղ եթերով հեռարձակվել տարբեր հեռուստաալիքներով։

Էլթոն Ջոնի ելույթը Բաքվում
Էլթոն Ջոնի ելույթը Բաքվում

2007 թվականի սեպտեմբերի 23-ին Էլթոն Ջոնը ելույթ է ունեցել Բաքվի (Ադրբեջան) Հանրապետական մարզադաշտում։

2007 թվականի հուլիսի 12-ին Էլթոն Ջոնը ելույթ է ունեցել Դոնի Ռոստովի Թատերական հրապարակում։ Ռոստովի բնակիչների համար համերգը եղել է անվճար։ 2009 թվականի հոկտեմբերի 7-ին The Red Piano շուրջերկրյա շրջագայության շրջանակներում կայացել է Էլթոն Ջոնի համերգը Մոսկվայի «Օլիմպիսկի» մարզահամալիրում[33]։

2008 թվականի դեկտեմբերի 7-ին երգիչը բարեգործական նախատոնական համերգ է ունեցել Բարվիխայի «Luxury Village» համերգասրահում[34]։

2010-ական թվականներ

2010 թվականի հունիսի 26-ին կայացել է սըր Էլթոն Ջոնի առաջին ելույթը Մինսկի Մինսկ-Արենա մարզահամերգային համալիրում[35]։

2010 թվականի հոկտեմբերի կեսերին Էլթոն Ջոնը թողարկել է իր հերթական ստուդիական ալբոմը՝ «The Union»-ը՝ ձայնագրված Լեոն Ռասելի հետ համատեղ։ Երգիչը հայտարարել է, որ ձայնասկավառակը վկայում է իր կարիերայում նոր՝ որակյալ շրջանի մեկնարկի մասին։ «Ես արդեն փոփ-ձայնասկավառակներ թողարկելու անհրաժեշտություն չունեմ»[36],- հայտարարել է նա։ Ալբոմը քննադատների կողմից հիմնականում բարձր գնահատականի է արժանացել (72/100 Metacritic-ի վարկանիշի համաձայն)․ 5 աստղ տվել է նրան «Rolling Stone» ամսագրի գրախոսը[37]։

2011 թվականին Էլթոն Ջոնը ներկայացել է իբրև պրոդյուսեր և երգերի հեղինակ «Գնոմեոն և Ջուլիետը» մուլտֆիլմի համար։

Գործնականում ամբողջ 2011 թվականին Էլթոն Ջոնը գտնվել է «Greatest Hits Live» հյուրախաղերի մեջ, որոնք գրավել են իններորդ տեղը «2011 թվականի քսանհինգ լավագույն համերգային շրջագայությունների» ցանկում․ համերգներին, ընդհանուր առմամբ, ներկա է եղել ավելի քան 460 հազար մարդ։

2012 թվականի հունիսի 30-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում[38], Կիևի անկախության հրապարակում, Եվրո 2012-ի ֆան-զոնայի տարածքում կայացել է Էլթոն Ջոնի և Քուին ռոք-խմբի համերգը, որի ժամանակ հավաքվել է ավելի քան 1 միլիոն գրիվնա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար[39]։

2012 թվականի հուլիսին ավստրալիական էլեկտրոնային Pnau դուետն Էլթոն Ջոնի համաձայնությամբ թողարկել է «Good Morning to the Night» ռեմիքս-ալբոմը, որի բոլոր երգերը կազմված էին Էլթոն Ջոնի վաղ շրջանի երգերի սեմպլներից։ Ալբոմը բարձր գնահատականի է արժանացել քննադատների կողմից[40][41], իսկ գլխավոր թրեքը դարձել է Լոնդոնում անցկացված 2012-ի ամառային օլիմպիական խաղերի հիմներից մեկը[42]։ Երգիչը խմբի հետ մի քանի համատեղ ելույթ է ունեցել։

2012 թվականին ավարտին է հասցվել «The Diving Board» նոր ալբոմը, որի թողարկումը նախատեսված էր 2012-ի աշնանը[43][44]։ Սակայն գովազդի հետ կապված խնդիրների պատճառով ալբոմը թողարկվել է միայն մեկ տարի անց՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին[45]։ Այն շատ բարձր է գնահատվել քննադատների կողմից և «Billboard UK»-ի հիթ-շքերթում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

2015 թվականի նոյեմբերին Էլթոն Ջոնը ելույթ է ունեցել Էդ Շիրանի համերգին, որի հետ կատարել է երկու երգ՝ «Don’t Go Breaking My Heart» և «Afire Love»։

2016 թվականի փետրվարի 5-ին թողարկվել է երգչի երեսուներկուերորդ ալբոմը՝ «Wonderful Crazy Night»-ը[46]։

2016 թվականին Էլթոն Ջոնը ճանաչվել է որպես «Բրիտանացի ամենաշռայլ նշանավոր դեմք»։ Տարվա ընթացքում երաժիշտը բարեգործական նպատակներով ծախսել է մոտ 27 միլիոն ֆունտ։ Փողերի մեծ մասն ուղղվել է այն հիմնադրամների գործունեությանը, որոնք պայքարում են ՁԻԱՀ-ի դեմ։

2017 թվականի հունվարի 26-ին հայտարարվել է, որ սըր Էլթոնը կներկայանա իբրև կոմպոզիտոր «Սատանան կրում է Պրադա» հայտնի ֆիլմի բրոդվեյական մյուզիքլ-ադապտացիայում[47], ինչպես նաև 2017 թվականին խաղացել է ինքն իր դերը «Քինգսման: Ոսկե մատանի» ֆիլմում[48]։

Էլթոն Ջոնը «Ռոքեթմեն» ֆիլմի առաջնախաղի ժամանակ Կաննի կինոփառատոնում, 2019 թվական
Էլթոն Ջոնը «Ռոքեթմեն» ֆիլմի առաջնախաղի ժամանակ Կաննի կինոփառատոնում, 2019 թվական

2019 թվականին էկրան է բարձրացել «Ռոքեթմեն» ֆիլմը՝ Էլթոն Ջոնի կյանքի մասին պատմող կենսագրական դրաման։ Երգչի դերը կատարել է Թերոն Էջերթոնը։ Ֆիլմն արժանացել է կինոքննադատների դրական վերաբերմունքին․ ԱՄՆ-ում ֆիլմի վարձույթի շահույթը կազմել է 140 մլն դոլար։ Ռուսաստանում ֆիլմը ենթարկվել է գրաքննության․ հանվել են թմրանյութերի, միասեռական սեքսի[49], տղամարդկանց համբույրների տեսարաններն ու ֆիլմի ավարտի մի հատվածը, որտեղ խոսվում է այն մասին, որ Էլթոն Ջոնը 25 տարի Դևիդ Ֆերնիշի հետ է և նրա հետ միասին դաստիարակում է երկու երեխաներին։ Կինոքննադատ Անտոն Դոլինի խոսքով՝ այդ կերպ ֆիլմից հանել են «հինգ սկզբունքային րոպե՝ անչափ կարևոր գեղարվեստական գաղափարի առումով», ինչն էլ բողոքի ալիք էր բարձրացրել երգչի և ֆիլմը ստեղծողների մոտ[50][51]։

«Ռոքեթմեն» ֆիլմի համար 2020 թվականի հունվարի 5-ին Բերնի Տոպինի հետ երգիչն ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ «Լավագույն երգ» անվանակարգում, Օսկարի 92-րդ մրցանակաբաշխության ժամանակ՝ «Օսկար» մրցանակ նույն անվանակարգում՝ «(I’m Gonna) Love Me Again» երգի համար[52][53][54]։ Դա Էլթոն Ջոնի առաջին հաղթանակն էր «Ոսկե գլոբուսում» և «Օսկարում»՝ «Առյուծ արքան» մուլտֆիլմի (1994) ժամանակներից 25 տարի անց, երբ նա ստացել էր երկու մրցանակն էլ (Թիմ Ռայսի հետ համատեղ) նույն անվանակարգում՝ «Can You Feel the Love Tonight» երգի համար 1995 թվականին[55][54][56]։

Նույն թվականի հունիսի 25-ին The New York Times Magazine-ը Էլթոն Ջոնին նույնպես նշել է այն հարյուրավոր կատարողների շարքում, ում նյութերը ոչնչացվել են 2008 թվականին Universal Studios Hollywood-ում բռնկված հրդեհի ժամանակ[57]։

2019 թվականին լեգենդար երգիչն ընդգրկվել է Ֆորբս ամսագրի՝ ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկում։ Նրա վաստակած գումարը կազմել է $84 մլն․ դա վարկանշային աղյուսակի հինգերորդ տեղն է[58]։

Անձնական կյանք

Դևիդ Ֆերնիշը ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի բացման ժամանակ, 2009 թվական
Դևիդ Ֆերնիշը ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի բացման ժամանակ, 2009 թվական

1976 թվականին «Rolling Stone» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Էլթոն Ջոնը հայտարարել է իր երկսեռականության մասին։ 1984 թվականի փետրվարի 14-ին նա ամուսնացել է հնչյունային օպերատոր Ռենատա Բլաուելի հետ [59]։ Չորս տարի անց նրանք բաժանվել են։ Ավելի ուշ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ ինքն ավելի շուտ համասեռական է, քան երկսեռական։ Տառապելով մշտական դեպրեսիաներից՝ նա աստիճանաբար սկսել է չարաշահել ալկոհոլն ու թմրանյութերը և պարբերաբար բուժում անցել թմրանյութերից կախվածության դեմ։

1993 թվականին նա հանդիպել է իր ապագա զուգընկերոջը՝ Դևիդ Ֆերնիշին, որն օգնել է նրան ազատվել ալկոհոլից և թմրանյութերից ունեցած կախվածությունից։ 2004 թվականին Մեծ Բրիտանիայում վավերացվել է քաղաքացիական կացության ակտը՝ օրենքով թույլատրելի դարձնելով նույնասեռ ամուսնությունները։ Էլթոնն առաջիններից էր, որն օգտվել է նույնասեռական հարաբերություններն օրինական դարձնելու հնարավորությունից։ 2005 թվականի դեկտեմբերի 21-ին Ջոնն ու Ֆերնիշը կնքել են ամուսնական պայմանագիր։ Հարսանեկան արարողությանը, որ տեղի է ունեցել Վինձոր ամրոցում, ուր մինչ այդ կայացել էր Արքայազն Չարլզի և Քամիլա Պարկերի ամուսնությունը, հրավիրված են եղել միայն ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։ Մամուլն արարողությանը ներկա չի եղել։ Նույն օրը երեկոյան Բերկշիր կալվածքում տեղի է ունեցել խնջույք, որին հրավիրված է եղել ավելի քան 700 մարդ՝ Էլթոնի և Դևիդի ընկերները, այդ թվում նաև այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Բրայան Մեյը, Էլիզաբեթ Հարլին և Օզզի Օսբորնը[60]։

2009 թվականին ուկրաինական ինտերնատից զույգը փորձել է որդեգրել ՄԻԱՎ վարակակիր տղա երեխայի, բայց պաշտոնյաները մերժել են՝ պատճառաբանելով, որ միասեռ ամուսնություններն Ուկրաինայում ընդունված չեն[61][62]։ 2010 թվականի դեկտեմբերի 25-ին Էլթոնն ու Դևիդը վերջապես դարձել են հայրեր․ սուրոգատ մորից ծնվել է նրանց որդին, որին տվել են Զախարի Ջեքսոն Լևոն Ֆերնիշ-Ջոն անունը։ 2013 թվականի հունվարի 11-ին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Էլայջա Ջոզեֆ Դանիել Ֆերնիշ-Ջոնը[63][64]։

2014 թվականի դեկտեմբերի 21-ին Էլթոն Ջոնն ու Դևիդ Ֆերնիշը գրանցել են իրենց ամուսնությունը և կրկին հարսանիք արել[65]՝ այդպիսով նշելով իրենց հարաբերությունների քսանամյակը[66][67]։

Էլթոն Ջոնն անգլիական «Ուոթֆորդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է[68]։

Մեծարում և պարգևներ

Սըր Էլթոն Ջոնի զինանշանը։ 1987 թվականին նրան հանձնել են վահան` դաշնամուրի ստեղներով և սկավառակներով: Իսպանական կարգախոսը՝ el tono es bueno, իր մեջ ներառում է Էլթոն Ջոնի անվան բառախաղը՝ «լավ հնչերանգ» թարգմանությամբ (անգլ.՝ the tone is good).[69]: Սևը, կարմիրը և ոսկեգույնը նույնպես պատկանում են Watford F.C-ին: Վահանի վերևում գտնվող պողպատե սաղավարտը, որն ուղղված է առաջ և բաց հովարով է, խորհրդանշում է այն, որ Էլթոն Ջոնն ասպետ է[70]
Սըր Էլթոն Ջոնի զինանշանը։ 1987 թվականին նրան հանձնել են վահան` դաշնամուրի ստեղներով և սկավառակներով: Իսպանական կարգախոսը՝ el tono es bueno, իր մեջ ներառում է Էլթոն Ջոնի անվան բառախաղը՝ «լավ հնչերանգ» թարգմանությամբ (անգլ.՝ the tone is good).[69]: Սևը, կարմիրը և ոսկեգույնը նույնպես պատկանում են Watford F.C-ին: Վահանի վերևում գտնվող պողպատե սաղավարտը, որն ուղղված է առաջ և բաց հովարով է, խորհրդանշում է այն, որ Էլթոն Ջոնն ասպետ է[70]

Էլթոն Ջոնը ներառվել է Ռոքնռոլի փառքի սրահում իր մասնակցության առաջին իսկ տարում՝ 1994 թվականին։ Նա և Բերնի Տոպինը 1992 թվականից արդեն ներգրավված էին Երգերի հեղինակների փառքի սրահում։ 1995 թվականին Ջոնը արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի կոչման (CBE)[71]։ Իր բարեգործական աշխատանքների համար 1998 թվականի փետրվարի 24-ին Եղիսաբեթ II թագուհու կողմից նրան շնորհվել է Ասպետ-բակալավրի տիտղոս[72][73]։ «2020 թվականի ամանորյա մեծարումների ժամանակ» նա ընդգրկվել է Պատվո ասպետների շքանշանակակիրների կազմում՝ երաժշտության և բարեգործության բնագավառներում ունեցած ձեռքբերումների համար[74]։ 1975 թվականի հոկտեմբերին Ջոնը դարձել է 1662-րդ մարդը, որ ստացել է աստղ Հոլիվուդյան փառքի ծառուղում[75]։

2005 թվականին Էլթոն Ջոնը պարգևատրվել է Երգիչների ընկերակցության կողմից՝ ցմահ ունեցած ձեռքբերումների համար[76]։ 2004 թվականին ստացել է Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր[77], 2006 թվականին՝ «Դիսնեյի լեգենդներ» մրցանակ։ 2000 թվականին նա արժանացել է «Տարվա մարդ՝ ըստ MusiCares»-ի վարկածի» մրցանակի՝ երաժշտության բնագավառում ունեցած գեղարվեստական ձեռքբերումների և բարեգործությանը նվիրվելու համար[78]։ 2010 թվականին ստացել է Միացյալ Թագավորության «PRS for Music» Heritage Award ընկերության մրցանակ[79]։ 2019 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ջոնին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով[80]։

Երաժշտական պարգևները ներառում են 1995 թվականին Թիմ Ռայսի հետ «Առյուծ արքան» մուլտֆիլմից «Can You Feel the Love Tonight» երգի համար ստացած Օսկարն ու Ոսկե գլոբուսը։ Դա առաջին Օսկարն ու Ոսկե գլոբուսն էր իր կարիերայում։ 25 տարի անց նա կրկին արժանացել է Օսկարի և Ոսկե գլոբուսի Բերնի Տոպինի հետ միասին՝ կրկին լավագույն երգի համար՝ «I’m Gonna Love Me Again» (Ռոքեթմեն ֆիլմից) և Թոնի մրցանակ՝ լավագույն երաժշտական պարտիտուրայի համար «Աիդա» մյուզիքլի շնորհիվ, կրկին Թիմ Ռայսի հետ։ Նա ստացել է նաև հինգ «Brit Awards» մրցանակ, այդ թվում որպես «բրիտանացի լավագույն տղամարդ մենակատար»՝ 1991 թվականին, և երաժշտության մեջ ունեցած մեծ ավանդի համար՝ 1986 և 1995 թվականներին։ 2013 թվականին Էլթոն Ջոնն ստացել է առաջին «Brits Icon» մրցանակը՝ բրիտանական մշակույթում ունեցած «երկարատև ազդեցության» համար, որը նրան հանձնել է մոտ ընկերը՝ Ռոդ Ստյուարտը[81][82]։

Էլթոն Ջոնը Հայաստանում

2018 թվականի մայիսի 26-ին Էլթոն Ջոնն իր ամուսնու՝ կանադացի կինոռեժիսոր Դևիդ Ֆերնիշի հետ այցելել է Հայաստան։ Նրանց այցը բարեգործական նպատակ էր հետապնդում[83][84]։ Մայիսի 28-ին Էլթոն Ջոնն իր ինստագրամյան էջում գրառում է արել «այն սիրո մասին, որ զգացել է Հայաստանում»։ «Ատելությամբ լցված մեկը չի կարող կասեցնել այն ամբողջ սերը, որ զգացել ենք Հայաստանում»,-գրել է լեգենդար երգիչը՝ տեղադրելով եռագույն սրտի պատկեր:

Սկավառակագրություն

2014 թվականի դրությամբ Էլթոն Ջոնը համարվում է 30 ստուդիական ալբոմի, 130 սինգլի, մի քանի կինոֆիլմերի, մուլտիպլիկացիոն ֆիլմերի և բեմադրությունների երաժշտության հեղինակ։ Մեծ քանակությամբ թողարկվել են նրա լավագույն երգերի հավաքածուներ, այլ արտիստների կատարմամբ նրա երգերի ալբոմներ։ Բացի այդ, շուկայում առկա են նրա ելույթների տեսաերիզներն ու DVD սկավառակները։

Ստուդիական ալբոմներ (ընտրանի)

  • Empty Sky (1969)
  • Elton John (1970)
  • Tumbleweed Connection (1970)
  • Madman Across the Water (1971)
  • Honky Château (1972)
  • Don't Shoot Me I'm Only the Piano Player (1973)
  • Goodbye Yellow Brick Road (1973)
  • Caribou (1974)
  • Captain Fantastic and the Brown Dirt Cowboy (1975)
  • Rock of the Westies (1975)
  • Blue Moves (1976)
  • A Single Man (1978)
  • Victim of Love (1979)
  • 21 at 33 (1980)
  • The Fox (1981)
  • Jump Up! (1982)
  • Too Low for Zero (1983)
  • Breaking Hearts (1984)
  • Ice on Fire (1985)
  • Leather Jackets (1986)
  • Reg Strikes Back[en] (1988)
  • Sleeping with the Past (1989)
  • The One (1992)
  • Duets (1993)
  • Made in England (1995)
  • The Big Picture (1997)
  • Songs from the West Coast (2001)
  • Peachtree Road (2004)
  • The Captain & the Kid (2006)
  • The Union (Լեոն Ռասելի հետ) (2010)
  • The Diving Board (2013)[85]
  • Wonderful Crazy Night (2016)
  • Diamonds (2017)

Սաունդթրեքներ

  • Friends (1971)
  • The Lion King (1994)
  • Aida (1998)
  • The Muse (1999)
  • The Road To El Dorado (2000)
  • Billy Elliot (2005)
  • Lestat (2005)
  • Gnomeo and Juliet (2011)
  • Rocketman (2019)

Ֆիլմագրություն

Էկրանավորում

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. «Elton John Offical Charts»։ officialcharts.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2010-01-18 
  4. «Elton John»։ www.goodmorningamerica։ Վերցված է 2020-01-15 
  5. «Elton John»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2020-01-15 
  6. Savage Mark (2018-01-24)։ «BBC: Elton John to make statement on future»։ BBC News։ Վերցված է 2020-01-15 
  7. «Elton John»։ Official Charts Company։ Վերցված է 2020-02-05 
  8. «Elton John on Being the Top Male Solo Artist of All Time»։ Billboard։ Վերցված է 2020-02-05 
  9. 9,0 9,1 9,2 «Elton John Billboard albums»։ allmusic.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2010-01-18 
  10. 10,0 10,1 «Elton John Billboard singles»։ Allmusic.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2010-01-18 
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Elton John»։ chartstats.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2009-10-07 
  12. «The Top Ten Best Selling Singles of All Time»։ classicbands.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2010-01-18 
  13. «RIAA News Room -The American Recording Industry Announces its Artists of the Century»։ Recording Industry Association of America website։ RIAA։ 1999-11-10։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2010-02-08 
  14. «Elton John: Biography - Rolling Stone Music»։ Rolling Stone։ Վերցված է 2014-09-27 
  15. Guinness World Records 2009 states that "Candle in the Wind 1997" is the "best-selling single since charts began". John's 1997 song has sold the most copies when looking at copies sold since charts began, as verified in Guinness World Records. — ISBN 1-904994-37-7 See also: Guinness World Records, 2009 Edition, pages 14, 15 & 169 [1] Archived 26 February 2013 at the Wayback Machine.
  16. Favreau, Jon (2019-07-12), The Lion King, Donald Glover, Beyoncé, Seth Rogen, Chiwetel Ejiofor, Walt Disney Pictures, Fairview Entertainment, British Film Commission, https://www.imdb.com/title/tt6105098/, վերցված է 2020-09-01 
  17. «2004 Kennedy Honors» (անգլերեն)։ www.cbsnews.com։ Վերցված է 2020-03-14 
  18. «The Immortals: The First Fifty»։ Rolling Stone։ 2010-12-02 
  19. «Hot 100 55th Anniversary by the Numbers: Top 100 Artists, Most No. 1s, Biggest No. 2s & More»։ Billboard։ 2013-08-02։ Վերցված է 2015-03-26 
  20. Butterworth Benjamin (2019-06-22)։ «Sir Elton John emotional as he is awarded France's Legion d'Honneur for HIV Aids work»։ i (newspaper)։ Վերցված է 2019-07-08 
  21. Writer Mesfin Fekadu AP Music։ «A confident Elton John kicks off farewell tour with flair» 
  22. 22,0 22,1 22,2 «Биография Кэри Лотимер»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-21-ին։ Վերցված է 2009-03-13 
  23. 23,0 23,1 23,2 23,3 All About John Archived 2010-07-15 at the Wayback Machine.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 Stephen Thomas Erlewine։ «Elton John»։ www.allmusic.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2010-01-18 
  25. «King Crimson FAQ II, 12»։ web.archive.org։ Արխիվացված է օրիգինալից 2005-08-28-ին։ Վերցված է 2010-01-18 
  26. «Elton John biography»։ www.geocities.com։ Արխիվացված է օրիգինալից 2002-10-22-ին։ Վերցված է 2010-01-18 
  27. Stephen Thomas Erlewine։ «Empty Sky, review»։ www.allmusic.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2010-01-18 
  28. 28,0 28,1 28,2 28,3 «www.thebiographychannel.co.uk Кэри Лотимер, стр. 2»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-22-ին։ Վերցված է 2009-03-23 
  29. AMG. Don’t Shoot Me, рецензия
  30. Goodbye Yellow Brick Road, рецензия
  31. His Song: The Musical Journey of Elton John, Elizabeth Rosenthal, Billboard Books, 2001
  32. «Electricity by Elton John»։ // songfacts.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2012-03-12 
  33. «Элтон Джон, Red Piano, Москва, Олимпийский, 07.10.2009»։ homo-creativus.info։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2010-05-03 
  34. «Полутайный концерт Элтона Джона»։ www.gazeta.ru։ Վերցված է 2010-05-03 
  35. «Элтон Джон в Минске, 26.06.2010»։ homo-creativus.info։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2010-07-09 
  36. «Elton John Teams With Leon Russell For 'Mature' New Album»։ www.billboard.com։ Վերցված է 2010-10-13 … marks a new chapter in his recording career, saying: I don’t have to make pop records any more
  37. «The Union»։ www.metacritic.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-13-ին։ Վերցված է 2010-10-13 
  38. «30 июня. Киев. Майдан. Элтон Джон и Queen»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է 2012-06-30 
  39. На концерте Элтона Джона и Queen в Киеве собрали более 1 млн грн на борьбу со СПИДом
  40. Elton John vs Pnau: Good Morning to the Night — review
  41. Good Morning to the Night — Allmusic review
  42. Listen Now! Muse’s «Survival» Unveiled as Official Song of the 2012 London Olympics
  43. «Elton John - Elton John Prepares The Diving Board»։ Contact Music։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2012-03-15 
  44. «Elton John : 'My new album is my most exciting record in a long time'»։ NME։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2012-03-15 
  45. «Elton John Finishes New Album, Eyes September Release Date»։ PhilGallo։ 2013-02-23։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2013-02-23 
  46. Daniel Kreps (2015-10-22)։ «Elton John Preps New Album 'Wonderful Crazy Night'»։ Rolling Stone։ Վերցված է 2015-10-25 
  47. Blisten, Jon. «Elton John Writing 'Devil Wears Prada' Musical for Broadway» Rolling Stone, January 2017
  48. «Elton John confirms he's doing the Kingsman sequel in a really cool way»։ Digital Spy։ 2016-05-18։ Վերցված է 2016-05-26 
  49. https://meduza.io/short/2019/06/25/pochemu-iz-filma-ob-eltone-dzhone-vyrezali-odnopolyy-seks-tri-versii-vladimira-medinskogo
  50. https://meduza.io/news/2019/06/01/elton-dzhon-i-sozdateli-filma-roketmen-obvinili-rossiyskogo-prokatchika-v-tsenzure-iz-kinolenty-vyrezali-stsenu-odnopologo-seksa
  51. «Elton John в Instagram: «Dear President Putin, I was deeply upset when I read your recent interview in the Financial Times. I strongly disagree with your view…»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2019-07-02 
  52. «The Latest: '1917' wins best drama film Golden Globe award»։ AP NEWS։ 2020-01-05։ Վերցված է 2020-01-23 
  53. Jon Burlingame, Jon Burlingame (2020-01-13)։ «Elton John’s ‘(I’m Gonna) Love Me Again’ Rockets to Front of Oscar Songs Pack» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2020-01-23 
  54. 54,0 54,1 «Элтон Джон получил премию "Оскар" за лучшую песню к фильму» (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2020-02-10 
  55. Chris Willman, Chris Willman (2020-01-06)։ «Elton John Shares Award With Bernie Taupin for First Time as ‘Rocketman’ Song Wins Golden Globe» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2020-01-23 
  56. «Elton John & Bernie Taupin Win First Golden Globe As a Duo for 'Rocketman' Song»։ Billboard։ Վերցված է 2020-01-23 
  57. Rosen Jody (2019-06-25)։ «Here Are Hundreds More Artists Whose Tapes Were Destroyed in the UMG Fire»։ The New York Times։ Վերցված է 2019-06-28 
  58. Zack O'Malley Greenburg։ «The World’s Top-Earning Musicians Of 2019» (անգլերեն)։ Forbes։ Վերցված է 2019-12-08 
  59. [2]
  60. Би-би-си | Арт-квартал | В Виндзоре состоялась свадьба сэра Элтона Джона
  61. Папа Элтон — что ж такого
  62. Элтон Джон не сможет усыновить Льва
  63. «Elton John, David Furnish confirm second son's birth, name him Elijah» (անգլերեն)։ dnaindia.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին։ Վերցված է 2013-01-16 
  64. «Sir Elton John and David Furnish Welcome a New Baby!»։ US Weekly։ 2010-12-27։ Վերցված է 2010-12-27 
  65. Комсомольская правда (2014-12-22)։ «Элтон Джон и Дэвид Фёрниш расписались и сыграли свадьбу» 
  66. «Sir Elton John and David Furnish marry»։ BBC։ 2014-12-21։ Վերցված է 2014-12-21 
  67. «'That's the legal bit done. Now on to the ceremony!' Elton John and David Furnish tie the knot on ninth anniversary of their civil partnership»։ Daily Mail։ 2014-12-21։ Վերցված է 2014-12-21 
  68. «Знаменитые болельщики»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-16-ին։ Վերցված է 2010-11-10 
  69. «Married gay couples can have coats of arms for first time in history»։ The Independent։ 2015-10-08 
  70. «Married gay couples can have coats of arms for first time in history»։ The Independent։ 2015-10-08 
  71. London Gazette|issue=54255|date=29 December 1995|page=9|supp=y))
  72. «BBC News UK Arise, Sir Elton!»։ 2013-04-19։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2019-01-28 
  73. «ELTON JOHN'S KNIGHTHOOD TOPS 1,000 ROYAL AWARDS - Chicago Tribune»։ 2019-01-28։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-28-ին։ Վերցված է 2019-01-28 
  74. London Gazette|issue=62866|date=27 December 2019|page=N25|supp=1))
  75. Jeff Woolf, Scott Jennings and James L. Halperin (2004). «605 Icons of 20th Century Music Autograph Auction Catalog». p. 89.Heritage Capital Corporation.
  76. «Ella Award Special Events»։ 2011-02-12։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-14-ին։ Վերցված է 2015-05-10 
  77. «Elton John Among Kennedy Center Honorees»։ Billboard։ 2004-09-16։ Վերցված է 2020-03-14 
  78. O'Haire Patricia (1999-10-06)։ «News Beat»։ New York Daily News։ Վերցված է 2016-04-24 
  79. Ashton Robert (2010-05-24)։ «Heritage Award for Elton John venue»։ Music Week։ Վերցված է 2010-08-06 
  80. «Sir Elton given France’s highest civilian award Legion d’Honneur». BBC. Источник 22 June 2019.
  81. «Sir Elton John wins first Brits Icon award»։ BBC News։ 2013-09-02։ Վերցված է 2013-09-18 
  82. «Brit Awards: Elton John»։ Brit Awards։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-27-ին։ Վերցված է 2014-09-27 
  83. «Էլթոն Ջոնը Հայաստանում է»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-09-03 
  84. «Էլթոն Ջոն. Հայաստանում սեր ենք զգացել»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2020-09-03 
  85. «Elton John Cuts Raw LP With T Bone Burnett»։ Rolling Stone Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2012-03-15 

Գրականություն

  • Бего, М. Элтон Джон: Чудовище возвращается / М. Бего; Пер. с англ. В. Сергеевой. — М. : АСТ, Астрель, 2011. — 464 с. — 5000 экз. — ISBN 978-5-17-067041-3. — ISBN ISBN 978-5-271-33198-5.

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Էլթոն Ջոն
Listen to this article