Գերտրուդ Սթայնի գիրքը From Wikipedia, the free encyclopedia
Էլիս Բ. Թոքլասի ինքնակենսագրությունը, ինքնակենսագրական ժանրի վեպ, որի հեղինակն է Գերտրուդ Սթայնը։ Գիրքը գրվել է 1932 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին և հրատարակվել 1933 թվականին[1]։ Գիրքը գրված է ինքնակենսագրականի ձևով, որը հեղինակել է Ալիս Բ. Տոկլասը՝ նրա մտերիմ ընկերուհին։ 1998 թվականին Modern Library-ն այն դասել է որպես 20-րդ դարի 20 մեծագույն անգլալեզու ոչ գեղարվեստական գրքերից մեկը[2]։
Էլիս Բ. Թոքլասի ինքնակենսագրությունը | |
---|---|
Հեղինակ | Սթայն Գերտրուդ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | կենսագրություն և ինքնակենսագրություն |
Թեմա | Ալիս Բաբեթ Տոկլաս և կենսագրություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1933 |
Ալիս Բ. Թոքլասը պատմում է,որ ծնվել է Սան Ֆրանցիսկոյում հարուստ ընտանիքում՝ նկարագրելով իր ծնողների ծագումն ու ընտանեկան պատմությունը։ Ավելի ուշ նա նկարագրում է Գերտրուդ Սթայնի քրոջ հետ հանդիպումը 1906 թվականի Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժից հետո տեղի ունեցած հրդեհների ժամանակ։ Իսկ 1907 թվականին որոշել է տեղափոխվել Փարիզ։
Ալիսը գրում է Հելենի՝ Գերտրուդի տան սպասուհու կարևոր դերի մասին Փարիզի իրենց ընտանիքում։ Նա նշում է արվեստի ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները։ Ապա քննարկում է Պաբլո Պիկասոյին և նրա սիրուհի Ֆերնանդե Օլիվյեին։ Պիկասոն և Ֆերնանդեն ավարտում են իրենց հարաբերությունները, և Ֆերնանդեն տեղափոխվում է Մոնպառնաս՝ ֆրանսերեն դասավանդելու։ Ալիսն ու Գերտրուդան այցելում են նրան այնտեղ։
Ալիսը պատմում է Գերտրուդի և նրա եղբոր՝ Լեո Սթայնի մասին, որոնք գնել են Պոլ Սեզանի և Անրի Մատիսի կտավները Ամբրուազ Վոլյարից։ Հետագայում նրանք բոլորը դառնում են մտերիմ ընկերներ։ Հաջորդիվ նա քննարկում է ամառը Գերտրուդի հետ Իտալիայի Ֆիեզոլե քաղաքում անցկացնելու մասին, իսկ Պիկասոն գնում է Իսպանիա։ Դեռևս Ֆրանսիայում Գերտրուդը բախվում է Գիյոմ Ապոլիների հետ։ Ավելի ուշ Պիկասոն վիճում է Մատիսի հետ։
Ալիսը պատմում է,որ Գերտրուդ Սթայնը ծնվել է Փենսիլվանիայի Ալլեգենի քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Վիեննա, ապա Նյու Յորք և Կալիֆոռնիա։ Նա հաճախել է Ռեդքլիֆ քոլեջը, որտեղ նրան դասավանդել է Ուիլյամ Ջեյմսը։ Գերտրուդը որոշել էր մագիստրատուրայում սովորել Ջոնս Հոփքինսի համալսարանում, բայց թողել է ուսումը, քանի որ ձանձրանում էր, հետո տեղափոխվել է Լոնդոն և այնտեղից վերադարձել Ամերիկա, որտեղ էլ ի վերջո հաստատվել է։
Դրվագը նկարագրում է տունը 27 rue de Fleurus հասցեում՝ նշելով սենյակների և ստուդիայի (ատելիեի) դասավորությունը։ Ալիսը պատմում է Մատիսի, այլ նկարիչների և գրող Ապոլիների մասին։ Նա պատմում է Գերտրուդի հետ Իտալիայում և Իսպանիայում անցկացրած արձակուրդի մասին։ Ի վերջո, նրանք տեղափոխվում են Անգլիա Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ հանդիպելու Գերտրուդի խմբագրի հետ՝ Փարիզում մենակ թողնելով Միլդրեդ Օլդրիխին։
Գերտրուդը և Ալիսը դիմավորում են պատերազմի տարիները Անգլիայում, այնուհետև կարճ ժամանակով գնում են Ֆրանսիա՝ փրկելու Գերտրուդի գրվածքները։ Նրանք այնուհետև որոշ ժամանակ ապրում են Իսպանիայում և ի վերջո վերադառնում են Ֆրանսիա։ Այնտեղ նրանք կամավոր աշխատում են ֆրանսիացի վիրավորների ամերիկյան հիմնադրամում՝ մեքենայով անցնելով Ֆրանսիա՝ օգնելու վիրավորներին և անօթևաններին։ Պատերազմի ավարտին Փարիզը կարծես փոխված է։
Ալիսը պատմում է Թոմաս Սթեռնս Էլիոթի հետ Գերտրուդի վեճի մասին։ Նա պատմում է Շերվուդ Անդերսոնի և Էռնեստ Հեմինգուեյի հետ իր ընկերության մասին, նրանք օգնել են «Ամերիկացիների ստեղծումը» գրքի հրատարակմանը։ Այնտեղ զույգը ընկերանում է ռուս արվեստագետների խմբի հետ։ Ավելի ուշ Գերտրուդը դասախոսություն է կարդում Օքսֆորդի համալսարանում։ Այնուհետև Ալիսը նշում է արվեստագետների հետ ավելի շատ երեկույթների մասնակցելու մասին։ Հետագայում նրանք կրճատում են «Ամերիկացիների ստեղծումը» մինչև չորս հարյուր էջ՝ կոմերցիոն նկատառումներից ելնելով, և ինքնակենսագրություն գրելու գաղափարը մտածում։
Գերտրուդ Սթայնը խոստովանել է, որ աշխատանքը գրել է վեց շաբաթում` նպատակ ունենալով գումար աշխատել[3]։ Այնուամենայնիվ, նա չէր ուզում գրել հենց այդ պատճառով, և Ալիսը չէր կարծում, որ դա հաջողություն կունենա[4]։ Սա Սթայնի ստեղծագործություններից առաջինն էր, որը տպագրվեց Atlantic Monthly-ում, ինչը մեծ ուրախություն պատճառեց նրան։ Ամսագիրը հրատարակել է գրքի 60 տոկոսը՝ չորս մասով[5]։
Ինչ վերաբերում է իր ընկերներին, Կարլ Վան Վեխտենին դա դուր եկավ։ Հենրի Մաքբրայդը կարծում էր, որ դա չափազանց կոմերցիոն է։ Էռնեստ Հեմինգուեյն այն անվանել է «անիծյալ ողորմելի գիրք»։ Անրի Մատիսը վիրավորված էր կնոջ նկարագրություններից, իսկ Ժորժ Բրակը կարծում էր, որ Սթայնը սխալ է մեկնաբանել կուբիզմը։ Նրա եղբայր Լեո Սթայնը դա համարել է «ստի ֆարրագո»(տարբեր իրերի խառնաշփոթ բազմազանություն պարունակող հավաքածու)[6]։
Գրքի հաջողությունը Սթայնին հնարավորություն տվեց ապրել ավելի բարեկեցիկ կյանքով[7]։
Ըստ Վիրջիլ Թոմսոնի, որը երաժշտություն է գրել Սթայնի կողմից գրված լիբրետոյի համար, նշել է, որ գիրքը բոլոր առումներով արտացոլում է Թոքլասի միտքը, լեզուն, Գերտրուդի մասին նրա անձնական տեսակետը, ինչպես նաև նրա յուրահատուկ պատմողական ուժը։ «Յուրաքանչյուր պատմություն այնտեղ պատմվում է այնպես, ինչպես ինքը՝ Ալիսը, միշտ պատմել է… Ամեն մի պատմություն պատմվել է Ալիսի ձևով, և սա դրա վերջնական տարբերակն էր»[8]:։
Մի քանի քննադատներ, այդ թվում՝ Ժանեթ Վինթերսոնը, նշել են, որ այս գրքում Սթայնը ստեղծել է գրական նոր ձև՝ հիմնվելով Վիրջինիա Վուլֆի գեղարվեստական կենսագրության՝ Օռլանդոյի վրա, նպատակն էր ինքնակենսագրական ժանրի սեփական վերաիմաստավորումը կատարելը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.