From Wikipedia, the free encyclopedia
Էլվիրա Սախիպզադովնա Նաբիուլինա (ռուս.՝ Эльви́ра Сахипза́довна Набиу́ллина, հոկտեմբերի 29, 1963, Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 2013 թվականի հունիսի 24-ից ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ։ ՌԴ պատվավոր տնտեսագետ։
Էլվիրա Նաբիուլինա | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան և ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ (1986), Եյլի համալսարան և Մոսկվայի պետական համալսարան (1990) |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ, բանկիր և պետական գործիչ |
Ազգություն | թաթար |
Ծննդյան օր | հոկտեմբերի 29, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ամուսին | Yaroslav Kuzminov? |
Պարգևներ | |
ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական (2002 թվական)։
Ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ուֆայում (Բաշկիրի ԻԽՍՀ)՝ թաթարական ընտանիքում[1][2] : Հայրը՝ Սահիպզադա Սաիթզադևիչը, վարորդ էր, իսկ մայրը՝ Զուլեյխա Սախիպզադովնան, աշխատում էր սարքաշինական արտադրամասում։
Էլվիրան գերազանցությամբ ավարտեց Ուֆայի № 31 դպրոցը, սակայն ոսկե մեդալ չստացավ[3]։
1986 թվականին գերազանցությամբ ավարտեց Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1985 թվականից ԽՄԿԿ-ի անդամ է[2]։
1990 թվականին գերազանցությամբ ավարտեց Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան (Ազգային տնտեսության և տնտեսական ուսումնասիրությունների պատմության ամբիոն), պատրաստեց ատենախոսություն, սակայն չպաշտպանեց[3]։
Հետազոտության արդյունքները մասնակիորեն հրապարակվեցին չորս հեղինակների «Աշխատանքի օտարում. պատմություն և արդիականություն» աշխատանքներում (1989 թվական)։
2007 թվականին ավարտեց Եյլի համալսարանը։ ԱՄՆ-ում մասնակցեց IVLP (International Visitor Leadership Program) առաջնորդության ուսուցման ծրագրին։
Միևնույն ժամանակ, 2007-2012 թվականներին Պետական կորպորացիայի վերահսկող խորհրդի, իսկ 2008-2011 թվականներին՝ «Գազպրոմի» տնօրենների խորհրդի անդամ էր։ 2008 թվականին եղել է «Ռուսաստանի միասնական էներգետիկ համակարգ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ[8]։ 2008-2012 թվականներին Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր[9][10][11]։ 2010 թվականից` «Սկոլկովո» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, տնտեսական զարգացման և ինտեգրման հարցերով կառավարական հանձնաժողովի անդամ էր[12]։
2011 թվականից ռազմավարական նախաձեռնությունների գործակալության վերահսկիչ խորհրդի անդամ էր։ 2012 թվականից ընդգրկված է ՄԱԿ-ի նախաձեռնած «Հարգարժան անձանց խմբում»[13][14]։
2013 թվականից ազգային ֆինանսական խորհրդի նախագահի տեղակալն էր[15][16]։
2012 թվականի մայիսի 22-ից 2013 թվականի հունիսի 24-ը Ռուսաստանի Դաշնության Նախագահի տնտեսական հարցերի գծով օգնականն էր[17]։
2013 թվականի մարտի 13-ին առաջադրվեց Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում[18]։
2013 թվականի ապրիլի 9-ին Պետդուման որոշեց նշանակել ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում՝ մինչև 2013 թվականի հունիսի 24-ը[19][20]։ Էլվիրա Սախիպզադովնան երկրի կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում առաջին կինն էր՝ Մեծ Ութնյակի կազմում[21]։
2017 թվականի մարտի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային ներկայացրեց Էլվիրա Նաբիուլինայի թեկնածությունը՝ 2017 թվականի հունիսի 24-ից նոր ժամկետով նշանակելու ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում[22]։
Էլվիրա Նաբիուլինան նախընտրում է խուսափել քաղաքական հայտարարություններից[23]։ Սակայն հայտնի է, որ լինելով լիբերալ շուկայական մոտեցումների կողմնակից՝ ողբերգություն է համարում Խորհրդային Միության փլուզումը[24]։ Ըստ նրա տեսակետների՝ նա ընդունում է էվոլյուցիայի գոյությունը։ Նաբիուլինան նշեց, որ ավելի շատ ուշադրություն է դարձրել մակրոտնտեսական կայունության և տնտեսական արդարության, կարգավորման մոտեցման հավասարությանը, ողջ տնտեսության կայուն և հավասար զարգացման պայմաններին[25]։
Մասնավորապես, Էլվիրա Նաբիուլինան քննադատում է Ռուսաստանում 1990-ականների բարեփոխումների անկատարությունը[3]։
Նաբիուլինան կարծում է, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախաճգնաժամային մոդելը, որը կառուցվեց նավթի գների անընդհատ բարձրացմամբ՝ բնական էր, սակայն ռեսուրսը սպառվել է, և այն պետք է փոխարինվի նորով` հիմնված մասնավոր ներդրումների վրա, մրցունակ ճյուղերում՝ 3-5 տարի մարման ժամկետով[3]։ Հատուկ ներդրումների համար անհրաժեշտ է ներդրումային միջավայր։ Ըստ Նաբիուլինայի՝ չի կարելի ասել, որ Ռուսաստանում այն սարսափելի է, բայց զգալի բարելավման կարիք ունի[25]։
Էլվիրա Նաբիուլինան դավադրությունների տեսության կողմնակից չէ, վստահ է, որ կան այնպիսի տնտեսական պատճառներ, որոնց դեպքում ոչ բոլորն են շահագրգռված ռուսական տնտեսության զարգացմամբ, այդ զարգացման տարբեր վեկտորների համար օբյեկտիվ շահերի բախում կա։ Որպես օրինակ՝ նա առաջարկում է բնական մենաշնորհների համար իրականացնել լոբբիստական գործունեություն։ Իշխանության դերը, ըստ Նաբիուլինայի, որոշումներ կայացնելն է, որոնք ավելի մեծ չափով նպաստում են երկրի տնտեսական աճին[26]։
Ըստ Նաբիուլինայի՝ Ռուսաստանի Կենտրոնական Բանկը պետք է ընկալվի որպես իշխանությունից անկախ մարմին, բայց հաշվետու լինի խորհրդարանին։ 2013 թվականի սեպտեմբերին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշեց[27].
Շատ կարևոր է հստակ տարբերակել կառավարության և Կենտրոնական բանկի պատասխանատվության ոլորտները և մի դռնից երկու բանալի չպատրաստել։ |
Էլվիրա Նաբիուլինան համարում է, որ ռուսական բանկային համակարգը հարմարեցված 2014-2015 թվականների փոփոխված պայմաններին և պատրաստ է ավելացնել ռուսական տնտեսության իրական հատվածի վարկավորումը[28]։
Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը և ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը նրա հետ չհամաձայնեցին։
Էլվիրա Նաբիուլինան Ռուսաստանում 2010 թվականի կեսերին տնտեսական աճի դանդաղեցումը կապեց պետական ինստիտուտների անբավարար որակի (հատկապես դատական և իրավական համակարգերի) և բիզնեսի բարձր վարչական խոչընդոտների հետ[24]։
Ըստ նրա՝ Ռուսաստանի տնտեսության ապագան կախված է ներպետական ներդրումների զարգացումից, աշխատուժի արտադրողականության բարձրացումից, աշխատուժի շարժունակությունից և բնական մենաշնորհների արդյունավետության բարձրացումից[1][2]։
Նաբիուլինան համարվում է Գերման Գրեֆի «Գորշ կարդինալ»-ը։ Նա Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Եվգենի Յասինի ուսանողն էր, չնայած, որ Վլադիմիր Պուտինի թիմում Նաբիուլինայի երկար տարիների աշխատանքից հետո նրանց տեսակետները տարբերվեցին։
«Պրայմ» լրատվական գործակալությունը կարևորում է Էլվիրա Նաբիուլինայի՝ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում հինգ կարևոր ձեռքբերումները.
Մասնավորապես, Էլվիրա Նաբիուլինայի նախաձեռնությամբ ներդրվեց կանոնավորող ազդեցության գնահատման ինստիտուտը, ձեռնարկությունների վերահսկողության մի շարք լրացուցիչ ձևեր վերացվեցին, բարելավվեցին ստուգման ընթացակարգերը[29]։
2006 թվականին Էլվիրա Նաբիուլինան նպաստեց ռուբլու գրաֆիկական խորհրդանշի հաստատման գործընթացի ավարտին։ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Կենտրոնական բանկը անցկացրեց աշխատանքային խմբի կողմից ընտրված հինգ տարբերակների հանրային քննարկում[31]։ Հարցմանը մասնակցեցին գրեթե 280 հազար ռուսներ, ռուբլու հաստատված խորհրդանիշը ստացավ մասնակիցների ձայների ավելի քան 61% -ը, որը հետագայում հաստատեց ԿԲ-ի տնօրենների խորհուրդը[32]։
Նաբիուլինան ընդգծեց, որ ակտիվացել են բանկային հատվածը անբարեխիղճ և անկայուն բանկերից մաքրման աշխատանքները։ 2014 թվականի նոյեմբերից որոշվեց անցնել ռուբլու լողացող կուրսին[33]։
Սերգեյ Ալեկսաշենկո, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» զարգացման կենտրոնի ղեկավար, համակուրսեցի[1]:
Եվգենի Յասին, Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային գիտահետազոտական համալսարանի գիտական ղեկավար։
Գերման Գրեֆ, Ռուսաստանի Սբերբանկի վարչության նախագահ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության նախկին նախարար[1]։
Պարզ, չափազանց ազնիվ, աշխատասեր մարդ է։ Նա շատ լավ գիտի շուկայական տնտեսության սկզբունքները, հրաշալի տիրապետում է իր աշխատանքին։ |
Բորիս Տիտով, Ռուսաստանի ձեռներեցների իրավունքների պաշտպանության իրավասու[23]։
Բիզնեսի առմամբ վերջին տարիներին Էկոնոմիկայի լավագույն նախարարն է։ Պրոֆեսիոնալ և գեղեցիկ մարդ, ում հետ հաճելի է շփվել։ |
Սերգեյ Միրոնով, Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության ղեկավար[34][35]։
Վլադիմիր Ժիրինովսկի, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար[36]։
2002 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահի թիվ 1197 հրամանագրով Էլվիրա Նաբիուլինան ստացավ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի պետական խորհրդականի պաշտոնակատարի կարգավիճակ[37]։
2014 թվականի մարտին «Էխո Մոսկվայի» ռադիոկայանի, «Օգոնյոկ» ամսագրի և «Ինտերֆաքս» լրատվական գործակալության համատեղ նախագծի՝ «Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանանց» վարկանիշում զբաղեցրեց 2-րդ տեղը[42]։
Ըստ Ֆորբս պարբերականի՝ 2014 թվականի մայիսին «Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց» վարկանիշում զբաղեցրեց 71-րդ տեղը։ Այս վարկանիշում Նաբիուլինան Ռուսաստանի միակ ներկայացուցիչն էր[43]։
2015 թվականի սեպտեմբերին Euromoney ամսագիրը՝ աշխարհի կենտրոնական բանկերի ղեկավարների շրջանում Էլվիրա Նաբիուլինային ճանաչեց լավագույնը[43]։
2016 թվականի սեպտեմբերին ըստ Global Finance ամսագրի՝ Նաբիուլինան աշխարհի կենտրոնական բանկերի լավագույն ղեկավարների վարկանիշում զբաղեցրեց 6-րդ տեղը[44]։
Էլվիրա Նաբիուլինան տիրապետում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներին[40]։ Հետաքրքրված է արվեստով, նախընտրում է դասական երաժշտություն, սիրում է արծաթե դարաշրջանի բանաստեղծներին և Ֆրանսիայի կինեմատոգրաֆը[1][23]։ Շարֆերն ու մանվածքները նրա զգեստապահարանի առանձնահատկություններն են։
Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան ավարտելուց հետո ամուսնացավ ազգային տնտեսության և տնտեսագիտության ամբիոնի դասախոս Յարոսլավ Կուզմինովի հետ, ով հետագայում դարձավ «Բարձրագույն տնտեսագիտական դպրոց» ազգային գիտական համալսարանի ռեկտոր[4][45]։
Կուզմինովն ու Նաբուլինան ունեն որդի՝ Վասիլին[46]։ Նա ծնվել է 1988 թվականին, 2005-2009 թվականներին սովորել է «Բարձրագույն տնտեսագիտական դպրոց» ազգային գիտական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, 2010 թվականին ավարտել է Մանչեստրի համալսարանի սոցիոլոգիական մագիստրատուրան և Մոսկվայի սոցիալական և տնտեսական գիտությունների դպրոցը։ Ներկայումս «Բարձրագույն տնտեսագիտական դպրոց» ազգային գիտական համալսարանի հետազոտող է[47]։
Էլվիրա Նաբիուլինան ունի 111.2 մ² բնակարան, 70.6 մ² տարածքով երեք բնակարաններ և Jaguar S-Type մակնիշի ավտոմեքենա[23][48]։ 2010 թվականին նրա տարեկան հայտարարագրած եկամուտը կազմեց 3.6 մլն ռուբլի, 2011 թվականին՝ 3.2 մլն ռուբլի, 2012 թվականին՝ 5.3 մլն ռուբլի, 2013 թվականին՝ 12.2 մլն ռուբլի, 2014 թվականին՝ 21.9 մլն ռուբլի[23][49][50]։
Միևնույն ժամանակ, ամուսնու եկամուտը 2010 թվականին կազմեց 17,2 մլն ռուբլի, 2013 թվականին՝ 20 մլն ռուբլի, իսկ 2014 թվականին՝ 45,3 մլն ռուբլի[48]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.