հույն քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Էմանուիլ Բենակիս (հուն․՝ Εμμανουήλ Μπενάκης, 1843[1][2], Էրմուպոլիս - հունիսի 20, 1929, Կիֆիսիա), հույն վաճառական, քաղաքական գործիչ, համարվում է Հունաստանի ազգային բարերար։
Էմանուիլ Բենակիս | |
---|---|
Ծնվել է | 1843[1][2] |
Ծննդավայր | Էրմուպոլիս |
Մահացել է | հունիսի 20, 1929 |
Մահվան վայր | Կիֆիսիա |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և վաճառական |
Ամուսին | Վիրգինիա Խորեմի |
Ծնողներ | հայր՝ Antonio Benákis?[1], մայր՝ NN?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Հունաստանի ֆինանսների նախարար, Հունաստանի առևտրային նավատորմի նախարար, Հունաստանի գյուղատնտեսության նախարար, Հունաստանի արդյունաբերության նախարար և Աթենքի քաղաքապետ |
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
Երեխաներ | Անտոնիս Բենակիս, Պենելոպե Դելտա, Ալեքսանդրա Բենակիս, Argine Salvagou? և Alexandros Benakis? |
Emmanouil Benakis Վիքիպահեստում |
Էմանուիլ Բենակիսը ծնվել է 1843 թվականին Էրմուպոլիսում։ Անգլիայում սովորելուց հետո Բենակիսը գաղթել է Ալեքսանդրիա, Եգիպտոս, որտեղ աշխատել է բամբակի արդյունաբերող հույն Խորեմիի մոտ և դարձել այդ ընտանիքի փեսան։ Ունեցել է վեց երեխա, այդ թվում՝ գրող Պենելոպե Դելտան, արվեստի հավաքորդ Անտոնիս Բենակիսը[3]։ Թողել է մեծ կարողություն։ Լինելով Էլեֆթերիոս Վենիզելոսի մերձավոր բարեկամը՝ ընտրվել է Հունաստանի խորհրդարանի կազմում և պաշտոնավարել որպես գյուղատնտեսության և արդյունաբերության նախարար։ 1914 թվականին ընտրվել է Աթենքի քաղաքապետ։
Ի թիվս այլ նվիրատվությունների՝ Էմանուիլ Բենակիսը նպաստել է Հույն-թուրքական պատերազմի հետևանքով առաջացած փախստականների հարցերի կարգավորմանը։ Նվիրատվություններ է արել Կարմիր խաչի բուժքույրերի դպրոցի և Աթենքի քոլեջի համար։ Հետմահու իր կարողությունը թողել է տարբեր բարեգործական հիմնադրամներին։ Նրա հուղարկավորությունը կատարվել է հունական հասարակական ծախսերի հաշվին։ Բենակիս ֆիտոպատոլոգիական ինստիտուտը հիմնադրվել է նրա ժառանգության միջոցների հաշվին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.