Էրլինգ Հոլանդ
նորվեգացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Էրլինգ Բրյոուտ Հոլանդ[11][12] (նորվ.՝ Erling Braut Håland, նորվեգերեն արտասանություն: [æɭɪŋ ˈhɔːlɑːnd], հուլիսի 21, 2000(2000-07-21)[2][3], Լիդս, Միացյալ Թագավորություն[2]), նորվեգացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի և Նորվեգիայի ազգային ընտրանու հարձակվող։ Իր արագության, ֆիզիկական տվյալների, ճիշտ դիրք զբաղեցնելու և գրոհին տրամաբանական ավարտ հաղորդելու ունակությունների շնորհիվ ներկա պահին համարվում է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը[13][14][15][16][17] ։ Անգլիական Պրեմիեր լիգայում մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով (36) բացարձակ ռեկորդակիր[18]։
Էրլինգ Հոլանդ նորվ.՝ Erling Haaland | |||
---|---|---|---|
Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Էրլինգ Բրյոուտ Հոլանդ | ||
Ազգությունը | Նորվեգացի | ||
Քաղաքացիությունը | Նորվեգիա և Միացյալ Թագավորություն[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 21, 2000(2000-07-21)[2][3] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիդս, Միացյալ Թագավորություն[2] | ||
Հասակ | 1,94 m[4] | ||
Քաշ | 87 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Սիթի | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
Բրյունե | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015—2016 | Բրյունե | 16 | (0) |
2015—2016 | → Բրյունե 2[en] | 14 | (18) |
2017—2018 | Մոլդե | 39 | (14) |
2017 | → Մոլդե 2[en] | 4 | (2) |
2019 | Ռեդ Բուլ Զալցբուրգ | 16 | (17) |
2020—2022 | Բորուսիա Դորտմունդ | 67 | (62) |
2022— | Մանչեսթեր Սիթի | 36 | (38) |
Ազգային հավաքական | |||
2015 | Նորվեգիա (մինչև 15) | 4 | (4) |
2016 | Նորվեգիա (մինչև 16) | 17 | (1) |
2017 | Նորվեգիա (մինչև 17) | 5 | (2) |
2017 | Նորվեգիա (մինչև 18) | 6 | (6) |
2018 | Նորվեգիա (մինչև 19) | 6 | (6) |
2019 | Նորվեգիա (մինչև 20) | 5 | (11) |
2018 | Նորվեգիա (մինչև 21) | 3 | (0) |
2019— | Նորվեգիա | 25 | (24) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Հոլանդը իր կարիերան սկսել է հանդես գալով «Բրյունեի» պատանեկան և գլխավոր թիմերի կազմերում։ 2017 թվականին տեղափոխվել է «Մոլդե», որի կազմում 2 մրցաշրջան է անցկացրել ։ 2019 թվականի հունվարին պայմանագիր է համաձայնեցրել ավստրիական Բունդեսլիգան ներկայացնող «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ, վերջինիս կազմում կրկնակի անգամ դարձել է առաջնության չեմպիոն և մեկ անգամ տիրացել է Ավստրիայի գավաթին ։ 2019 թվականի դեկտեմբերին պայմանագիր է համաձայնեցրել գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Բորուսիա Դորտմունդի» հետ, վերջինիս կազմում 2020-21 մրցաշրջանում տիրացել է Գերմանիայի գավաթին ։ 2022 թվականի ամռանը 60 մլն․ եվրոյի (51․2 մլն․ ֆունտ սթերլինգ) դիմաց տեղափոխվել է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Մանչեսթեր Սիթի», որի կազմում Էրլինգը որոշիչ դեր է ունեցել թիմի թրեբլ գրանցելու գործընթացում ։ Հոլանդը արժանացել է «Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող» և «Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող» մրցանակներին, դառնալով առաջին ֆուտբոլիստը ով արժանանում է վերոնշյալ մրցանակներին նույն տարվա ընթացքում։
Հոլանդը իր կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ անհատական մրցանակների ։ «Զալցբուրգի» կազմում՝ 2019-20 մրցաշրջանի ժամանակ դարձել է առաջին երիտասարդ խաղացողը ով Չեմպիոնների լիգայի 5 անընդմեջ հանդիպումներում գոլի հեղինակ է դարձել։ 2020-21 և 2022-23 մրցաշրջաններում դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու։ 2020 թվականին արժանացել է Golden boy մրցանակին, բացի այդ 2021 թվականին ճանաչվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող ինչպես նաև FIFPro-ի վարկածով ընդգրկվել է 2021 և 2022 թվականների խորհրդանշական հավաքականներում։ Պրեմիեր լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում գրանցել է բազում ռեկորդներ․ բացի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով ռեկորդակիր լինելը նաև դարձել է առաջին ֆուտբոլիստը ով ամենաարագն է հեղինակել 2, 3 և 4 հեթ-տրիկներ ինչպես նաև առաջնության պատմության մեջ առաջինն է ում հաջողվել է 3 անընդմեջ տնային հանդիպումներում հեթ-տրիկ գրանցել։
Հոլանդը հանդես է եկել Նորվեգիայի տարբեր տարիքայինների հավաքականներում։ 2019 թվականին կայացած մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնության ժամանակ մեկ հանդիպման ընթացքում 9 գոլ հեղինակելով արժանացել է մրցաշարի «Ոսկե խաղակոշիկին»։ 2019 թվականի սեպտեմբերին իր նորամուտն է նշել Նորվեգիայի գլխավոր թիմի կազմում ։