From Wikipedia, the free encyclopedia
Թեոդոս I Մեծ (Ֆլավիոս Թեոդոսիոս, լատին․՝ Flavius Theodosius, Theodosius Magnus, հուն․՝ Θεοδόσιος Α΄, Θεοδόσιος ο Μέγας, հունվարի 11, 347, Կոկա, Գալլեցիա, Հռոմեական Իսպանիա[1][2] և Իտալիկա, Իսպանական Բետիկա, Հռոմեական Իսպանիա[3] - հունվարի 17, 395, Միլան), միասնական Հռոմեական կայսրության վերջին կայսրը։
Թեոդոսիոս Ա Մեծ | |
---|---|
Հռոմեական կայսրության վերջին կայսր | |
Իշխանություն | 379 - 395 |
Լատիներեն | Flavius Theodosius, Theodosius Magnus |
Հունարեն | Θεοδόσιος Α΄, Θεοδόσιος ο Μέγας |
Ծնվել է՝ | հունվարի 11, 347 |
Ծննդավայր | Կոկա, Գալլեցիա, Հռոմեական Իսպանիա[1][2] կամ Իտալիկա, Իսպանական Բետիկա, Հռոմեական Իսպանիա[3] |
Մահացել է՝ | հունվարի 17, 395 (48 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Միլան |
Սուրբ Առաքյալների եկեղեցի և Կոստանդնուպոլիս | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Թեոդոսյան տոհմ և Valentinianic dynasty?[4] |
քաղաքական գործիչ | |
Հայր | Flavius Theodosius?[5] |
Մայր | Thermantia? |
Երեխաներ | Galla Placidia?, Honorius?[6], Արկադիոս[7], Pulcheria? և Gratianus? |
379 թ որպես Գրացիանոս կայսեր գահակից ստացել է Արևելյան Հռոմեական կայսրության նկատմամբ իշխանությունը, 394 թ ստանձնել է ամբողջ Հռոմեական կայսրության միանձնյա կառավարումը։ 395 թ նրա մահից հետո կայսրությունը վերջնականապես կիսվել է երկու մասի՝ արևելյան (Բյուզանդական կայսրություն) և արևմտյան։ Թեոդոսը օրենքով հաստատեց քրիստոնեության Նիկիական դավանանքը որպես միասնական պետական կրոն՝ սկիզբ դնելով արիոսականության մարմանը։ Սկսել է հետապնդել (առանց կտրուկ միջոցների) հեթանոսությունը և քրիստոնեության մեջ հերետիկոսական ուղղությունները։ Արգելել է հեթանոսական ծեսերը, ինչի հետևանքով 393 թվականից հետո դադարել է Օլիմպիական խաղերի անցկացումը։ Թեոդոսի գործունեությունը կանխորոշել է Եվրոպայի և քրիստոնյա արևելքի կրոնական զարգացման ընթացքը, ինչ համար նա քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է Մեծ հորջորջումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.