From Wikipedia, the free encyclopedia
Թյուրքան Շորայ (թուրք.` Türkân Şoray, հունիսի 28, 1945, Էյուփ, Ստամբուլի մարզ, Թուրքիա), չերքեզական ծագումով[1] թուրք դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր։
Թյուրքան Շորայ թուրքերեն՝ Türkân Şoray | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Էյուփ, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոդերասանուհի, դերասանուհի, սցենարիստ և երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Թյուրքան Շորայը ծնվել է Ստամբուլի նահանգի Էյուպ շրջանում։ Բացի նրանից, ընտանիքում մեծանում էին նաև նրա երկու քույրերը։ Կրտսեր դստեր ծնվելուց հետո, նրա ծնողները ամուսնալուծվել են, որից հետո երեխաների խնամքով զբաղվել է մայրը։ Ֆաթիհում գտնվող իմամ Հաթիփի օրիորդաց լիցեյն ավարտելուց հետո, հայտնի դերասանուհի Էմել Յիլդիզի աջակցությամբ, իր առաջին քայլերն է կատարել կինոնկարահանման հրապարակում։
Առաջին անգամ նկարահանվել է 1960 թվականին՝ 15 տարեկանում, «Սիրո քամին» կինոնկարում։ Ֆիլմի հաջողությունը առիթ հանդիսացավ, որպեսզի նա շարունակեր դերասանուհու կարիերան։ Հետագա տարիներին Թյուրքան Շորայը նկարահանվեց ավելի քան 60 կինոնկարներում։ 1965 թվականին նա արդեն համարվում էր Թուրքիայի ամենահայտնի չորս դերասանուհիներից մեկը։ 1960-ական թվականների վերջերին, նա նկարահանվել է ևս 48 կինոնկարներում։ Տաս տարիների ընթացքում մոտ 100 կինոնկարներում նկարահանվելու փաստն արդեն իսկ խոսում էր այն տարիներին Թյուրքան Շորայի` լավագույն դերասանուհի լինելու մասին։ Իր առաջին «Ոսկե նարինջ» մրցանակը նա ստացել է «Դառը կյանք» (1962 թ.) կինոնկարի համար` Անթալիայի միջազգային կինոփառատոնում։
Թյուրքան Շորայը երկար տարիներ սիրավեպ է ունեցել «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի նախկին փոխնախագահ Ռյուչհան Ադլիի հետ, չնայած որ վերջինս ամուսնացած էր։ 1983 թվականին Թյուրքան Շորայն ամուսնացել է դերասան Սիհան Յունալի հետ, 1984 թվականին ծնվել է նրանց դուստրը, իսկ 1987 թվականին ամուսնալուծվել է։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1960 | Սիրո քամին | Aşk Rüzgarı | Նիլ |
1961 | Ավտոբուսի ուղևորները | Otobüs Yolcuları | Նևին |
1961 | Հրեշտակներ` վկաներ | Melekler Şahidimdir | Զեյնեբ |
1961 | Հիշիր, թանկագինս | Hatırla Sevgilim | Թյուրքան |
1961 | Անամոթ մարդը | Utanmaz Adam | Սևիմ |
1961 | Քնքուշ վտարանդիները | Sevimli Haydut | Էմինե |
1961 | Ճակատագրից չես փախչի | Kaderin Önüne Geçilmez | - |
1961 | Անկեղծ սրտեր | Gönülden Gönüle | Նազան |
1961 | Փշոտ վարդը | Dikenli Gül | - |
1961 | Սպառնալիք | Afacan | - |
1962 | Մենք ընկերնե՞ր ենք | Biz de Arkadaş mıyız? | Նիհալ |
1962 | Դառը կյանք | Acı Hayat | Ներմին |
1962 | Սիրո մրցավազք | Aşk Yarışı | Զեյնեբ |
1962 | Կարմիր մեխակներ | Kırmızı Karanfiller | Թյուրքան |
1962 | Երբ կորչում է հույսը | Ümitler Kırılınca | Օյա |
1963 | Ինձ սպանել է Օսմանը | Beni Osman Öldürdü | Թյուրքան |
1963 | Դառը սեր | Acı Aşk | - |
1963 | Պչրուհին | Çapkın Kız | Սունա |
1963 | Կոջալիի երկու կանայք | İki Kocalı Kadın | Սիբել |
1963 | Գողացված սեր | Çalınan Aşk | Այսել, Գյունսել |
1963 | Երիտասարդ աղջիկներ | Genç Kızlar | Բեհլյուլ, Էլյուլ Սերվան |
1964 | Մուալլա | Mualla | Մուալլա |
1964 | Զայրացած տղան | Kızgın Delikanlı | Սևիլ |
1964 | Կնոջ արկածները | Macera Kadını | - |
1964 | Բախտը թակում է դուռը | Kader Kapıyı Çaldı | Լեյլա |
1964 | Կյանք արժեցող աչքեր (Հավերժության աչքերը) | Gözleri Ömre Bedel | Լեյլա |
1964 | Երիտասարդ քամի | Gençlik Rüzgarı | Ֆաթմա Նուր Էրդեն |
1964 | Աղջիկն ինչպես ռումբ | Bomba Gibi Kız | Լեյլա |
1964 | Որբը | Öksüz Kız | - |
1965 | Ներիր, իմ քնքուշ | Elveda Sevgilim | Թյուրքան Կադիրօղլու |
1965 | Սիրող կինը չի մոռանում | Seven Kadın Unutmaz | Թյուրքան |
1965 | Տարօրինակ նշանադրություն | Garip Bir İzdivaç | Զեյնեբ |
1965 | Հրաժեշտի համբույր | Veda Busesi | Թյուրքան |
1965 | Վայրի հարսնացուն | Vahşi Gelin | Այշեգյուլ |
1965 | Անցորդը | Sürtük | Նաջիե |
1966 | Ոսկյա ականջօղեր | Altın Küpeler | Այլին |
1966 | Ես քեզ արժանի չեմ | Sana Lâyık Değilim | Թյուրքան |
1966 | Երեկոյան արև | Akşam Güneşi | Ջյուլիդե |
1966 | Ցախասարյակը երգող թռչնակ է | Çalıkuşu | Ֆերիդե |
1966 | Վրիժառու հրեշտակներ | Meleklerin İntikamı | Թյուրքան, Փերի |
1966 | Բոլոր մեղքերի մայրը | Anaların Günahı | - |
1966 | Ամուսնական գիշեր | Düğün Gecesi | Զեյնեբ |
1966 | Սև վարդը | Siyah Gül | Գյուլ |
1966 | Մեղսագործուհին | Günahkâr Kadın | Թյուրքան |
1966 | Ֆարհադ և Շիրին | Ferhat ile Şirin | Շիրին |
1967 | Հեքիաթային սարը | Bir Dağ Masalı | Լալե |
1967 | Սգվորուհին | Ağlayan Kadın | Շյուքրան, Լեյլա |
1967 | Մայրիկ | Ana | Դյոնդյու |
1967 | Բոցավառ հրեշտակը | Kelepçeli Melek | Նևին Էրդեմ |
1968 | Գեղեցկուհին սրճարանից | Kahveci Güzeli | Ներմին |
1968 | Աբբասե Սուլթան | Abbase Sultan | Աբբասե |
1968 | Աշխարհի ամենագեղեցիկ կինը | Dünyanın En Güzel Kadını | Թյուրքան Մորայ |
1968 | Սերը հին սուտ է | Aşk Eski Bir Yalan | Հանդան |
1968 | Այլևս չեմ սիրի | Artık Sevmeyeceğim | Նեսրին, Լեյլա |
1968 | Կանացի վրեժ | Kadın İntikamı | Հանդան |
1969 | Լինել քո ստրուկը | Kölen Olayım | Ազիզե |
1969 | Աշնանային քամիներ | Sonbahar Rüzgarları | Աքչամ |
1969 | Ես քեզ մոտ չեմ վերադառնա | Sana Dönmeyeceğim | Լեյլա |
1969 | Ես ուզում եմ մեռնել քեզ հետ | Seninle Ölmek İstiyorum | Սելմա |
1969 | Իմ մե՞ղքը | Günah Bende mi? | Մյուբին |
1969 | Կրքոտ գնչուհին | Ateşli Çingene | - |
1969 | Սիրո աստվածուհին | Aşk Mabudesi | Լեյլա, Այլա |
1970 | Սոխակի բույնը | Bülbül Yuvası | Ներիմե |
1970 | Մշուշի աչքերը | Buğulu Gözler | Ջանան |
1970 | Սև աչքեր | Kara Gözlüm | Ազիզե |
1970 | Իմ կյանքը քեզ է տրվել | Hayatım Sana Feda | Զեյնեբ Սոնար |
1970 | Արտասվող հրեշտակը | Ağlayan Melek | Սաբահաթ |
1970 | Իմ վիրավոր սիրտը | Mazi Kalbimde Yaradır | Շյուքրան, Թյուրքան |
1970 | Գթասրտություն | Merhamet | Զեյնեբ |
1970 | Իմ մեղրաբեր մեղվիկ | Arım, Balım, Peteğim | Զեյնեբ |
1970 | Բոլորի կողմից սիրվածը | Herkesin Sevgilisi | Թյուրքան Ալփայ |
1971 | Ժամանակն է սիրել ու մեռնել | Sevmek Ve Ölmek Zamanı | Էմել Սայար |
1971 | Հրեշտակ թե՞ Սատանա | Melek mi, Şeytan mı? | Նեսրին |
1971 | Կապույտ շարֆը | Mavi Eşarp | Լեյլա |
1971 | Մոռացված կինը | Unutulan Kadın | Զեյնեբ |
1972 | Ջեմո | Cemo | Ջեմո |
1972 | Փորձություն | Çile | Էլիֆ |
1972 | Վերադարձ | Dönüş | Գյուլջան |
1972 | Բռնություն | Zulüm | Այլա |
1973 | Բանտ | Mahpus | Ումյուհան |
1973 | Գյուլլյու, գալիս է Գյուլլյուն | Güllü Geliyor Güllü | Գյուլլյու |
1973 | Տառապանք | Azap | Էլիֆ |
1973 | Սուլթան հարսնացուն | Sultan Gelin | Սուլթան |
1973 | Ինչպե՞ս ձերբազատվել Ասիեից | Asiye Nasıl Kurtulur? | Ասիե |
1973 | Պատվի պարտքը | Namus Borcu | Գուրբեթ |
1973 | Նանե Խաթուն | Gazi Kadın / Nene Hatun | Զեյնեբ |
1974 | Սով | Açlık | Մերյեմ |
1975 | Շտապ ամուսին եմ փնտրում | Acele Koca Aranıyor | Մելիքե |
1976 | Երկրաշարժ | Deprem | Զեյնեբ |
1976 | Բոդրումի դատավորը | Bodrum Hakimi | Մեֆարեթ Թյուզյուն |
1976 | Հսկան | Devlerin Aşkı | Թյուրքան |
1977 | Կարմիր գլխաշոր | Selvi Boylum Al Yazmalım | Ասյա |
1977 | Ամբարտակ | Baraj | Այսել |
1977 | Տիրուհի Դիլա | Dila Hanım | Դիլա Հանում |
1978 | Սուլթան | Sultan | Սուլթան |
1978 | Իմ սեր, իմ թախիծ | Bir Aşk Masalı | Մեհմենե Բանու |
1978 | Քնքուշ Նիգյար | Tatlı Nigar | Նիգյար |
1979 | Վիրավորված ծաղիկը | Küskün Çiçek | Զեյնեբ |
1981 | Եթե օձին սպանես | Yılanı Öldürseler | Էսմե |
1982 | Մինե | Mine | Մինե |
1983 | Սիրուհին | Metres | Ֆերիդե |
1983 | Ես քեզ սիրում եմ | Seni Seviyorum | Այգյուլ, Սելմա |
1984 | Սեր եմ ուզում | Bir Sevgi İstiyorum | Մելիքե |
1985 | Աչքակապուկ | Körebe | Մերալ |
1987 | Անուրջներ, սեր և դու | Hayallerim, Aşkım ve Sen | Դերյա Ալթինայ |
1987 | Տաս կին | On Kadın | Ֆյուսուն |
1989 | Մեռյալ ծով | Ölü Bir Deniz | Յուքսել |
1990 | Ցուրտ էր և անձրև էր գալիս | Soğuktu ve Yağmur Çiseliyordu | Լեյլա |
1994 | Հանուն սիրո | Bir Aşk Uğruna | Սելմա |
1999 | Երկրորդ գարունը | İkinci Bahar | Հանում |
2001 | Քաղցր կյանք | Tatlı Hayat | Սևինչ Յիլդիրիմ |
2002 | Չուղարկված նամակներ | Gönderilmemiş Mektuplar | Գյուլֆեմ |
2006 | Դու իմ կյանքի կինն ես | Hayatımın Kadınısın | Ասուման Քարաջա |
2007 | Կրկին սեր | Aşk Yeniden | Լալե |
2007 | Սունա | Suna | Սունա |
2009 | Ոսկե աղջիկներ | Altın Kızlar | Ինջիե |
2012 | Մի անգամ Օսմանյան կայսրությունում. Խռովություն | Bir zamanlar Osmanli: Kiyam | Հաթիջե Սուլթան |
2015 | Հիշողությունների անմեղություն | Innocence of Memories | - |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.