From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Ռագլզ Փինչոն-կրտսեր (անգլ.՝ Thomas Ruggles Pynchon, Jr., մայիսի 8, 1937[1][2][3][…], Գլեն Կոուվ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, XX դարի երկրորդ կեսի հետմոդեռնիզմի գրականության գլխավոր ներկայացուցիչներից։ Ֆոլքներյան մրցանակակիր լավագույն մուտքի համար (1963), Ազգային գրքի մրցանակակիր (1973)[7]։
Թոմաս Ռագգլզ Պինչոն-կրտսեր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1937[1][2][3][…] (87 տարեկան) |
Ծննդավայր | Գլեն Կոուվ, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ակնարկագիր և գիտաֆանտաստիկ գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարան (հունիս 1959) և Oyster Bay High School? (1953) |
Գիտական աստիճան | Բակալավր (հունիս 1959) |
Աշխատավայր | Բոինգ[4] |
Պարգևներ | |
Thomas Pynchon Վիքիպահեստում |
Թոմաս Ռագլզ Փինչոն-կրտսերը ծնվել է 1937 թվականի մայիսի 8-ին՝ Նյու-Յորք նահանգի Լոնգ Այլենդի հյուսիսային ափին, Գլեն-Կով ոչ մեծ քաղաքում[8]։ 1953 թվականին դպրոցն ավարտելուց հետո Փինչոնն ընդունվում է Կոռնելի համալսարան, որտեղ ուսանում է կիրառական ֆիզիկա։ Ուսումնառության երկրորդ տարում նա հեռանում է համալսարանից և մեկնում է ծառայելու ԱՄՆ ռազմածովային ուժերում։ 1957 թվականին վերադառնալով Կոռնել՝ Փինչոնը սկսում է ուսանել անգլիական գրականության։ Բացառված չէ, որ նա հաճախել է Վլադիմիր Նաբոկովի դասախոսություններին, ով այդ ժամանակ դասավանդում էր այդտեղ, թեպետ իր հարցազրույցներից մեկում[9] Նաբոկովը վստահեցնում էր, որ չի հիշում նման ուսանողի։ Իր առաջին պատմվածքը՝ «Թույլ անձրևը» Փինչոնը հրատարակում է Cornell Writer տեղական հրատարակչությունում՝ 1959 թվականի մայիսին, նույն թվականի հունիսին նա ստանում է բակալավրի աստիճանն ու ավարտում համալսարանը։
1960 թվականից մինչև 1962 թվականը Փինչոնն աշխատում է Սիեթլում՝ Բոինգ ընկերության համար կազմելով տեխնիկական փաստաթղթեր։ Այս ժամանակաշրջանում նա հրատարակում է մի քանի պատմվածքներ ու ակտիվորեն աշխատում է իր առաջին՝ «V.» սիրավեպի համար։ 1963 թվականին հրատարակելով գիրքը՝ Փինչոնը ստանում է Ֆոլքներյան մրցանակ լավագույն մուտքի համար, և այն 25-ամյա գրողին բերում է ամերիկյան գրականության առաջին շարքեր։ Փինչոնը հեռու է հանրային կյանքից։ Հայտնի են միայն նրա մի քանի լուսանկարները, որոնք արվել են երիտասարդության տարիներին (1950-ական թվականներ), իսկ ավելի ուշ ժամանակաշրջանի ոչ մի պաշտոնական և հավաստի լուսանկար գոյություն չունի։
2002 թվականին էկրանավորվել է «Թոմաս Փինչոն։ Ճանապարհորդություն դեպի Պ․-ի գիտակցություն» փաստագրական ֆիլմը, որի հեղինակները փորձել են երևան հանել խորհրդավոր հեղինակի անձնավորությունը։ 2004 թվականին Թոմաս Փինչոնն իր ձայնը հնչեցրել է «Սիմփսոններ» մուլտսերիալի երկու դրվագներում։ Գրողի ձայնը կարելի է նաև լսել 2009 թվականի Բնածին արատ սիրավեպի պաշտոնական թրեյլերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.