From Wikipedia, the free encyclopedia
Թոնի Սքոթ (անգլ.՝ Tony Scott, իսկական անուն ազգանունը՝ Էնթոնի Դևիդ Սքոթ, անգլ.՝ Anthony David Scott; հունիսի 21, 1944[1][2], North Shields, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 19, 2012[3][4][5][…], Սան Պեդրո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանա-ամերիկյան կինոռեժիսոր և պրոդյուսեր, Ռիդլի Սքոթի եղբայրը։
Թոնի Սքոթ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1944[1][2] |
Ծննդավայր | North Shields, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 19, 2012[3][4][5][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Սան Պեդրո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Արվեստի արքայական քոլեջ, University of Sunderland?, Լիդսի արվեստի քոլեջ, The Grangefield Academy? և The Northern School of Art? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր |
Ամուսին | Gerry Scott? և Դոննա Վ. Սքոթ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0001716 |
Նկարահանել է տարբեր ժանրի ֆիլմեր՝ «Լավագույն հրաձիգը» (1986) դրաման, «Ոստիկանը Բևեռլի Հիլզից 2» կատակերգությունը (1987), «Ամպրոպի օրերը» (1990) դրաման, «Վերջին բոյսկաուտը» (1991) կատակերգությունը, «Իսկական սերը» (1993) ռոմանտիկ կատակերգությունը, «Բոսորագույն մակընթացություն» (1995) մարտաֆիլմը, «Երկրպագուն» (1996) հոգեբանական թրիլլերը, «Պետության թշնամին» (1998) թրիլլերը, «Լրտեսական խաղեր» (2001) քաղաքական թրիլլերը, Ցասում (2004) մարտաֆիլմը, «Դեժա վյու» (2006) թրիլլերը, «123 գնացքի վտանգավոր ուղևորները» (2009) թրիլլերը, «Անկառավարելին» (2010) մարտաֆիլմ թրիլլերը։
Սքոթը ռեժիսոր Ռիդլի Սքոթի կրտսեր եղբայրն է։ Երկուսն էլ ավարտել են Լոնդոնի Արվեստի արքայական քոլեջը։ 1995 թվականին Թոնին և Ռիդլին ստացել են Բրիտանական ակադեմիայի ֆիլմերի մրցանակ կինոյում ունեցած զգալի ներդրման համար[6]։ 2010 թվականին նրանք ստացան BAFTA Բրիտանիա մրցանակ կինոյում ունեցած համաշխարհային ներդրման համար[7]։ Ինքնասպան է եղել 2012 թվականի օգոստոսի 19-ին վայր նետվելով Կալիֆոռնիայի Սան Պեդրո քաղաքի Վինսենթ Թոմասի կամրջից[8]։
Սքոթը ծնվել է Հյուսիսարևելյան Անգլիայի Թայնմութ քաղաքում[9][10]։ Էլիզաբեթ և Քոլոնել Ֆրենսիս Փերսի Սքոթի (ծառայում էր Արքայական ինժեներների կորպուսում) երեք որդիներից կրտսերն էր[11][12]։ Գնաց ավագ եղբոր հետքերով և սովորեց Գրանգֆիլդի ակադեմիայում, Արվեստի Ուեսթ Հարթլփուլ քոլեջում, ավարտեց Սանդերլանդի արվեստի դպրոցը՝ մասնագիտանալով կերպարվեստում։ 16 տարեկանում նկարահանվեց «Տղան և հեծանիվը» կարճամետրաժ ֆիլմում, որը նրա 23-ամյա եղբոր՝ Ռիդլիի ռեժիսորական առաջին աշխատանքն էր[13]։
Սքոթն առաջին անգամ ձախողեց Լոնդոնի Արվեստի արքայական քոլեջ ընդունվելը, որից հետո արվեստ սովորեց Լիդսում։ 1969 թվականին Ամբրոզ Բիրսի «One of the Missing» պատմվածքի հիման վրա կարճամետրաժ ֆիլմ նկարահանեց։ Քանի որ նախկինում Ռիդլին նրան նկարահանել էր ֆիլմում, վերջինս եղբորը նույնպես դեր հատկացրեց։ 2012 թվականի ապրիլին նա հայտարարեց, որ «ֆիլմի ծախսերը կազմեցին 1,000 փունտ»։ Արվեստի արքայական քոլեջում սովորելիս, որտեղ նրա ուսուցիչը Ռայմոնդ Դյուրգնատն էր, նկարահանվեց «Մի՛ քայլիր» ֆիլմում, որը նկարահանել էին ուսանողներ Հանկ Օնրասթը և Ռիչարդ Ստենլին։ Հետևելով իր ավագ եղբորը՝ ավարտեց Արվեստի արքայական քոլեջը՝ ցանկանալով նկարիչ դառնալ[14]։ Եղբայրներից ամենաավագը՝ Ֆրենկը, ծառայում էր Բրիտանական առևտրային նավատորմում[15]։
Սքոթն ամուսնացել է երեք անգամ։ Առաջին ամուսնությունը BAFTA մրցանակակիր, հեռուստատեսային դիզայներ Ջերի Բոլդիի հետ էր (1944֊2007) 1967 թվականին։ Նրանք ամուսնալուծվեցին 1974 թվականին[16]։ Երկրորդ անգամ ամուսնացավ 1986 թվականին գովազդի գործադիր Գլինիս Սանդերսի հետ[17]։ Վերջիններս ամուսնալուծվեցին մեկ տարի անց, երբ Սքոթի սիրավեպը Բրիգիտա Նիլսենի հետ (այդ ժամանակ ամուսնացած էր Սիլվեստր Ստալոնեի հետ), ում հանդիպեց «Ոստիկանը Բևեռլի Հիլզից 2» ֆիլմի նկարահանումների ժամանակ, հանրային դարձավ։ Ավելի ուշ՝ 1990 թվականին «Ամպրոպի օրերին» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացավ դերասանուհի Դոննա Ուիլսոնի հետ, որն իրենից փոքր էր 24 տարով։ Զույգն ամուսնացավ 1994 թվականին։ 2000 թվականին ծնվեցին նրանց երկվորյակները՝ Ֆրենկը և Մաքսը[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.