From Wikipedia, the free encyclopedia
Թոֆիկ Մեհդիկուլի օղլի Թաղիզադե (ադրբ.՝ Tofiq Mehdiqulu oğlu Tağızadə, փետրվարի 7, 1919, Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - օգոստոսի 27, 1998, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, Ադրբեջանի (1960) և Չեչնիայի (1964) արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1976)[1][2];
Թոֆիկ Թաղիզադե | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1919 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Մահացել է | օգոստոսի 27, 1998 (79 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1954) |
Քաղաքացիություն | Ադրբեջան, ԽՍՀՄ և Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0846552 |
Թոֆիկ Թաղիզադեն ծնվել է 1919 թվականի փետրվարի 7-ին Բաքվում։ 1953 թվականին ավարտել է Մոսկվայի Համամիութենական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ Ավարտելուց հետո աշխատել է «Ադրբեջանֆիլմ» ստուդիայում։ 1944 թվականից հանտիսանում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամը։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցը[3]։
1955 թվականին նա կատարել է իր առաջին լիամերտրաժ գեղարվեստական ֆիլմը («Հանդիպում»)։
1960 թվականին դարձել է Ադրբեջանական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ, իսկ 1964-ին `Չեչեն-Ինգուշ Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության։ 1976 թվականին արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը[4]։ 1970 թվականին պարգևատրվել է Ադրբեջանի Լենինյան կոմերիտմիության մրցանակով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.