From Wikipedia, the free encyclopedia
Իգոր Կոնստանտինովիչ Սկորոբոգատով (ռուս.՝ Игорь Константинович Скоробогатов, հունիսի 10, 1920, Սարատով, Խորհրդային Ռուսաստան - 1997, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային ռուս գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ)[1]։
Իգոր Սկորոբոգատով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1920 |
Ծննդավայր | Սարատով, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | 1997 |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ և animalier |
Ժանր | Անիմալիստիկա |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Իգոր Սկորոբոգատովը ծնվել է 1920 թվականի հունիսի 10-ին Սարատովում՝ պրոֆեսիոնալ դերասան Կոնստանտին Սկորոբոգատովի ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել է Լենինգրադի ռազմաճակատում։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով։ Զորացրվել է 1945 թվականին՝ սերժանտի կոչումով։
1945 թվականին ընդունվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետը, որն ավարտել է 1951 թվականին պրոֆեսոր Ռուդոլֆ Ֆրենցի արվեստանոցում՝ գեղանկարչության նկարչի որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Կոլտնտեսությունում» (ռուս.՝ «В колхозе») նկարը[2]։
1952 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Առավել հայտնի է որպես նկարիչ-անիմալիստ։ Ստեղծել է նաև ժանրային կոմպոզիցիաներ ու մարտանկարներ, դիմանկարներ, բնանկարներ։ Ստացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարչի կոչում։ «Սահմանապահները», «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կ. Սկորոբոգատովի դիմանկարը» (նկարչի հոր), «Конёк вороной», «Անիլին հովատակը», «Բռնցքամարտիկ Երոշկան» (1965), «Պինչեր Լորդիկը»[3] (1970) և այլ կտավների հեղինակ է։
Իգոր Սկորոբոգատովը մահացել է 1997 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Նրա ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանում, թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և այլ երկրներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.