From Wikipedia, the free encyclopedia
Իլյա Ալեքսանդրի Իլյին (մայիսի 24, 1988, Կզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ ծանրամարտիկ, աշխարհի քառակի չեմպիոն երեք տարբեր քաշային կատեգորիաներում (2005՝ մինչև 85 կգ, 2006 և 2011՝ մինչև 94 կգ, 2014՝ մինչև 105 կգ), աշխարհի կրկնակի չմպիոն երիտասարդների շրջանում (2005՝ մինչև 85 կգ, 2006՝ մինչև 94 կգ), Ասիական խաղերի կրկնակի չեմպիոն մինչև 94 քաշային կատեգորիայում (2006 և 2010)։ Աշխարհի չորս ռեկորդներ սահմանող երկու քաշային կատեգորիաներում (-94 կգ, -105 կգ)։ 2008 և 2012 թվականներին Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկի, սակայն հետո դոպինգի կիրառման պատճառով զրկվել է մրցանակից։ Չորս անգամ ճանաչվել է աշխարհում տարվա լավագույն ծանրամարտիկ (2005, 2006, 2014, 2015)[2]։ Ղազախստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ։ Հաջող ելույթի համար պարգևատրվել է «Կուրմետ» շքանշանով։
Իլյա Իլյին | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Ղազախստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 24, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 174 սանտիմետր |
Քաշ՝ | 105 կիլոգրամ |
Նրա առաջին մարզիչներից է Վիլորիյ Վիկտորի Պակը[3]։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի 2016 թվականի հունիսի 15-ի որոշմամբ Իլյինը ժամանակավորապես հեռացվեց սպորտային գործունեությունից դոպինգ թեստերի արդյունքների պատճառով, որոնք վերցվել էին Լոնդոնում Օլիմպիական խաղերի ժամանակ[6]։ Թեստում հայտնաբերվեցին անաբոլիկ ստերոիդային դեղորայք՝ ստանոզոլոլ և դեհիդրոքլորմետիլտեստոստերոն։ Հունիսի 18-ին Ծարամարտի Միջազգային Ֆեդերացիան տեղեկացրեց, որ Իլյինի դոպինգ թեստը Պեկինի Օլիմպիադայում նույնպես եղել է դրական․ հայտնաբերվել է անաբոլիկ ստերոիդային դեղորայք ստանոզոլոլ[7][8]։
Դրա պատճառով Իլյինին չթույլատրվեց մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի խաղերին[9]։ Նա փորձում էր բողոքարկել Ծանրամարտի Միջազգային Ֆեդերացիայի որոշման դեմ[10], սակայն 2016 թվականի հուլիսի 5-ին Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Արիստանբեկ Մուհամեդիոուլին պաշտոնապես հայտարարեց, որ Իլյա Իլյինը, Սվետլանա Պոդոբեդովան, Մայա Մանեզան և Զուլֆիա Չինշանլոն բաց են թողնում Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադան[11]։ 2016 թվականի նոյեմբերին ՄՕԿ կարգապահական հանձնաժողովը դոպինգ թեստի հավելյալ հետազոտման արդյունքներով Իլյա Իլյինին վերջնականապես զրկեց 2008 թվականին Պեկինում Օլիմպիական խաղերի և 2012 թվականին Լոնդոնի Խաղերի ոսկե մեդալներից[12]։
Տարի | Անցկացման վայրը | Քաշ | Ձգում (կգ) | Հրուն վարժություն (կգ) | Հանրագումար | Վայր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | Վայր | 1 | 2 | 3 | Վայր | |||||
Օլիմպիական խաղեր | ||||||||||||
2008 | Պեկին, Չինաստան | 94 կգ | 175 | 180 | -- | 4 | 223 | 226 | 1 | DSQ | ||
2012 | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | 94 կգ | 177 | 182 | 185 | 2 | 224 | 228 | 233 WR | 1 | DSQ | |
Ծանրամարտի աշխարհի առաջնոություն | ||||||||||||
2005 | Դոհա, Քաթար | 85 կգ | 165 | 170 | 7 | 205 | 211 | 216 | 1 | 386 | Ոսկի | |
2006 | Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն | 94 կգ | 170 | 175 | 3 | 217 | 2 | 392 | Ոսկի | |||
2011 | Փարիզ, Ֆրանսիա | 94 կգ | 175 | 181 | 5 | 221 | 226 | -- | 1 | 407 | Ոսկի | |
2014 | Ալմաթի, Ղազախստան | 105 կգ | 183 | 187 | 190 | 3 | 233 | 242 WR | 1 | 432 | Ոսկի | |
Ասիական խաղեր | ||||||||||||
2006 | Դոհա, Քաթար | 94 կգ | 162 | 166 | 171 | 1 | 205 | 215 | 226 | 1 | 397 | Ոսկի |
2010 | Գուանչժոու, Չինաստան | 94 կգ | 170 | 175 | 3 | 215 | 219 | 1 | 394 | Ոսկի | ||
Ռուսաստանի Նախագահի գավաթ | ||||||||||||
2015 | Գրոզնի, Ռուսաստան | 105 կգ | 184 | 191 | 1 | 231 | 246 | -- | 1 | 437 | Ոսկի | |
Աշխարհի առաջնություն երիտասարդների միջև | ||||||||||||
2005 | Բուսան, Հարավային Կորեա | 85 կգ | 155 | 161 | 168 | 2 | 197 | 202 | 206 | 374 | Ոսկի | |
2006 | Հանչժոու, Չինաստան | 94 կգ | 165 | 171 | 176 | 2 | 215 | 217 | 225 | 401 | Ոսկի |
2009 թվականի փետրվարին Ալմաթիում հոսպիտալացվել է դանակահարության պատճառով[16]։
Իլյա Իլյինը ամուսնացած էր։ Կինը՝ Նատալյա Կուլակովա, հայտնի հանդբոլիստուհի, Ղազախստանի հանդբոլի ազգային հավաքականի խաղացող։ Ամուսնալուծվել է 2017 թվականին[17]։ Ունեն դուստր՝ Միլանան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.