հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Լալա Բաբկենի Մնացականյան (հոկտեմբերի 8, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2024[1], Երևան, Հայաստան[2]), հայ դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ։
Լալա Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1957 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 22, 2024[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[2] |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Էլիզա Գյուլեսերյան |
Ամուսին(ներ) | Աշոտ Համբարձումյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Գեղանկարիչ, բեմանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի կինն էր։
Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում՝ դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը[3], եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը՝ մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ընտանիքում եղել է երրորդ աղջիկը։ Սովորել է Երևանի համար 78 դպրոցում։ Ավարտելով այն՝ ընդունվել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։
Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել 2024 թվականի հունիսի 22-ին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.