Իսաակ Բրոդսկու կտավ From Wikipedia, the free encyclopedia
«Լենինը Սմոլնիում» (ռուս.՝ Ленин в Смольном), ռուս նկարիչ, արվեստագետ, «Կերպարվեստի զարգացման եվրոպական միության» անդամ Իսաակ Բրոդսկու նկարներից։ Այս ստեղծագործությունը, որտեղ պատկերված է Վլադիմիր Իլյիչ Լենինը Սմոլնիում աշխատելիս, հեղինակը վրձնել է 1930 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 190 × 287 սմ։ Այսօր «Լենինը Սմոլնիում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան)։
Լենինը Սմոլնիում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իսաակ Բրոդսկի |
տարի | 1930 |
բարձրություն | 190 սանտիմետր |
լայնություն | 287 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Lenin in Smolny in 1917 (Brodsky) Վիքիպահեստում |
«Լենինը Սմոլնիում» ստեղծագործությունը վրձնելիս Իսաակ Բրոդսկին ընտրել է կոնկրետ ժամանակահատված և կահավորություն, որով առավել համոզիչ է դարձնում կտավը, ավելին, այն համարվում է գրեթե փաստագրական աշխատանք։ Նկարում հեղինակը հաշվի է առել բոլոր մանրուքները, անգամ մանր դետալները։ Բրոդսկին նախքան վրձնելը մանրակրկիտ նախագծել է նկարի ձևն ու բովանդակությունը։
Նախքան այս կտավը ստեղծելը Իսաակ Բրոդսկին արդեն ուներ Լենինին նկարելու աշխատանքային մեծ փորձ. այդ նկարներից են՝
Վերոնշյալ և այլ բազմաթիվ նկարների շնորհիվ Բրոդսկին դարձավ երիտասարդ ԽՍՀՄ-ի արվեստի առաջավոր վարպետներից մեկը։
Այս նոր նկարում հեղինակն իր առջև խնդիր է դնում, որ ոչ միայն Լենինի նմանությունը լինի առաջնային, այլև դիտողը զգա Առաջնորդի բնավորության գծերը ամենօրյա լարված աշխատանքի ժամանակ։ Ֆիգուրը նկարված է գրեթե բնօրինակ չափերով, որի շնորհիվ դիտողին հնարավորություն է տրվում տեսնել ինքն իրեն Առաջնորդի կողքին։ Մանրամասն և հավաստիորեն նկարված է Լենինի աշխատասենյակը։ Նրա համեստ, գրեթե ասկետիկ կահավորումը ցույց է տալիս, որ Լենինը պատասխանատու է միայն իր մեծածավալ և պատասխանատու գործունեության համար, այլ ոչ շքեղ սենյակ ունենալու տենչով։
«Լենինը Սմոլնիում» ստեղծագործության մեջ կոլորիտը զուսպ է, որում գերակշռում է դեղնակարմիր երանգավորումը. այս ամենը նկարը դարձնում են առավել իրական։ Նկարի դետալների, ինտերիերի և Լենինի կոստյումի մանրակրկիտությունը օգնում են մեծացնել նկարի հավաստիությունն ու ընդգծել պահի պատմական նշանակությունը։ Նկարը ստեղծվել է Վլադիմիր Ուլյանովի մահից վեց տարի անց և համարվել է համաշխարհային պրոլետարիատի ղեկավարի վառ պատկերներից մեկը[1]։
Նկարն ավարտելուց հետո դարձավ հեղափոխական գործչի ամենահայտնի կտավներից մեկն աշխարհում։ «Լենինը Սմոլնիում» ստեղծագործությունը բազմաթիվ անգամներ ցուցադրության ներկայացվեց նկարչական խոշոր ցուցահանդեսների ժամանակ։ Նկարը գունավոր արտատպվեց բազմաքանակ տիրաժներով, որպես գունավոր վերարտադրանկար։ Նկարի հեղինակ Իսաակ Բրոդսկին կատարեց այս կտավի մի քանի հեղինակային կրկնություններ, որոնք աննշան կերպով են տարբերվում մայր նկարից[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.