![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/47/Leo_Beenhakker_20_02_2008_%25281%2529.jpg/640px-Leo_Beenhakker_20_02_2008_%25281%2529.jpg&w=640&q=50)
Լեո Բենհակեր
From Wikipedia, the free encyclopedia
Լեո Բենհակեր (հոլանդ. Leo Beenhakker, МФА: [ˈleːjoː ˈbeːnˌɦɑkər], օգոստոսի 2, 1942(1942-08-02)[1][2], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3]), հոլանդացի ֆուտբոլային մարզիչ։ Բենհակերը, որպես խաղացող հանդես է եկել սիրողական մակարդակում, իսկ մարզչական կարիերան սկսել է 1960-ականների կեսերին։ Գլխավորել է հոլանդական «Այաքս» և «Ֆեյենորդ», իսպանական «Սարագոսա» և «Ռեալ Մադրիդ» ակումբները։ Երկար տարիներ աշխատել է որպես Ռինուս Միխելսի օգնական, երբ վերջինս գլխավորում էր Նիդերլանդների ազգային հավաքականը։ Բենհակերը երկու անգամ գլխավորել է «նարնջագույններին»` 1985-1986 թվականներին և 1990 թվականի մայիս-հունիս ամիսներին` Իտալիայում տեղի ունեցող աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։ 2006-2009 թվականներին գլխավորել է Լեհաստանի հավաքականը, որը նրա գլխավորությամբ դուրս է եկել Եվրոպայի 2008 թվականի առաջնության եզրափակիչ փուլ։ Այս հաջողության համար նա պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի Շքանշանի 4-րդ աստիճանով։
Լեո Բենհակեր հոլ.՝ Leo Beenhakker | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 2, 1942(1942-08-02)[1][2] (81 տարեկան) |
Ծննդավայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |